Ավետարանի դասընթացներ
Դաս 3․ Իրականացրեք ձեր միսիոներական նպատակը


Դաս 3

Իրականացրեք ձեր միսիոներական նպատակը

Քարոզիր Իմ ավետարանը, Գլուխ 1

միսիոները քարոզում է ավետարանը

Միսիոների նպատակն է՝ «հրավիրել մարդկանց գալ դեպի Քրիստոսը, օգնելով նրանց ստանալ վերականգնված ավետարանը` Հիսուս Քրիստոսի ու Նրա քավության հանդեպ հավատքի, ապաշխարության, մկրտության, Սուրբ Հոգու պարգևի և մինչև վերջ համբերելու միջոցով» (Քարոզիր Իմ ավետարանը [2003], 1): Այս նպատակը հասկանալն ու միսիոներական աշխատանքի բոլոր ոլորտներում կիրառելը կարող է բարելավել այն եղանակը, որով երիտասարդները մտածում են, պատրաստվում են և ծառայում միսիայում։

Վերանայեք և հետևեք

Քննարկումը վարող․ Հրավիրեք սովորողներին մտածել իրենց վերջին ջանքերի մասին, որպեսզի կիրառեն այս դասի ժամանակ իրենց սովորած նյութը։ Կարող եք նրանց հրավիրել կիսվել իրենց ջանքերով զուգընկերոջ կամ դասարանի հետ:

Ուսումնական վարժությունների տարբերակներ

Քննարկումը վարող․ Աղոթքով ընտրեք սովորելու այն տարբերակը կամ տարբերակները, որոնք առավելագույնս օգտակար կլինեն ձեր դասարանի համար։ Համոզվեք, որ բավականաչափ ժամանակ մնա վարժանքի և կիրառման համար:

Տարբերակ Ա. Ո՞րն է միսիոների նպատակը

Ուսումնասիրել

Քննարկումը վարող․ Կարող եք կիսվել հետևյալ սցենարով, որպեսզի քննարկում սկսեք միսիոների նպատակի վերաբերյալ։

Պատկերացրեք, որ ընկեր ունեք, որը Եկեղեցու անդամ չէ: Երբ ձեր ընկերը հարցնում է, թե ինչ ծրագրեր ունեք այսօր, դուք նշում եք, որ պատրաստվում եք հաճախել միսիոներական պատրաստության դասի։ Ձեր ընկերը հարցնում է. «Ի՞նչ են անում միսիոներները»:

Քննարկումը վարող․ Հրավիրեք աշակերտներին մտածել կամ կիսվել նրանով, թե ինչ կպատասխանեին։ Բացատրեք, որ թեև այս հարցին պատասխանելու շատ եղանակներ կան, միսիոների հիմնական նպատակն ամփոփված է գլուխ 1-ի սկզբում՝ Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկում։ Ցուցադրեք հետևյալ հրահանգները։ Աշակերտներին ժամանակ հատկացրեք՝ սովորելու և զուգընկերոջ կամ փոքր խմբի հետ քննարկելու համար:

Կարդացեք «Ձեր նպատակը» (Քարոզիր Իմ ավետարանը, 1) և Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի հետևյալ հայտարարությունը:

Երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոն

Խնդրում եմ, մի անտեսեք Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկի գլուխ 1-ը և դրա «Ո՞րն է իմ նպատակը որպես միսիոներ» հարցը։ Յուրացրեք մարդկանց դեպի Քրիստոս բերելու նպատակը՝ վերականգնված ավետարանի սկզբունքների և արարողությունների միջոցով և դուք կհասկանաք, որ ավետարանով կիսվելը ծրագիր չէ, դա գործ է՝ Հոր, Որդու և Սուրբ Հոգու գործը: (D. Todd Christofferson, “Why We Share the Gospel,” Ensign, Aug. 2014, 36)

Քննարկեք, թե ինչպես կարող է այս նպատակի յուրացումը ազդել հետևյալի վրա.

  • Ինչպես եք պատրաստվում միսիայի

  • Որպես միսիոներ ձեր գործողությունները

Քննարկումը վարող․ Որպեսզի դասարանի անդամները ավելի լավ հասկանան միսիոներական նպատակը, ցուցադրեք հետևյալ հրահանգները։ Կարող եք դասարանի կեսին հանձնարարել, որ ընդգծեն առաջին իրը, իսկ մյուս կեսը՝ երկրորդը։

Կարդացեք «Վերականգնված ավետարանն ուսուցանելու ձեր հանձնարարությունը» (Քարոզիր Իմ ավետարանը, 1–2): Ուսումնասիրելիս ընդգծեք.

  1. Թե ինչու ենք հրավիրում մարդկանց գալ Հիսուս Քրիստոսի մոտ։

  2. Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի օգնենք մարդկանց գալ Հիսուս Քրիստոսի մոտ։

Քննարկումը վարող․ Դասարանի անդամներին հրավիրեք կիսվել իրենց գտածով։ Կարող եք նաև քննարկել հետևյալ հարցը․

  • Ինչպե՞ս է Փրկչին հետևելը «ավելի մեծ երջանկություն, հույս, խաղաղություն և նպատակ» (էջ 2) բերել ձեզ կամ ձեզ ծանոթ մարդկանց:

Քննարկումը վարող․ Կարող եք կիսվել նախորդ հարցի ձեր սեփական պատասխանով: Կարող եք նաև ցուցադրել «Այդքան երկար փնտրելուց հետո հույս երևաց նրանց դռան շեմին» տեսանյութը (2:42, Ավետարանի գրադարան): Հրավիրեք դասարանի անդամներին ուշադրություն դարձնել, թե ինչպես Հիսուս Քրիստոսի ավետարանը օրհնեց զույգին՝ տեսանյութում:

Վարժվեք

Քննարկումը վարող․ Ժամանակ տրամադրեք, որ աշակերտները անգիր սովորեն «Քո նպատակը» (Քարոզիր Իմ ավետարանը, 1): Դուք կարող եք մի քանի անգամ միասին արտասանել այն դասարանով, ապա հրավիրեք սովորողներին վարժվել արտասանել այն հիշողությամբ՝ զուգընկերոջ հետ:

Այս դասընթացն ուսուցանելիս հաճախ անդրադարձեք միսիոներական նպատակին։ Յուրաքանչյուր դասի սկզբում կարող եք միասին արտասանել այն։

Նպատակ դրեք

Քննարկումը վարող․ Դասարանի անդամներին ժամանակ հատկացրեք՝ այսօրվա սովորածի շուրջ խորհելու և նպատակներ դնելու համար: Կարող եք ցուցադրել հետևյալը՝ նրանց օգնելու համար․

Նպատակ դրեք, որը վերաբերում է նրան, ինչ սովորել եք։ Օգտագործեք գաղափարներ, ինչպիսիք են հետևյալը կամ մտածեք ձեր սեփականը:

  • Շարունակեք վարժվել՝ մտապահելով միսիոներական նպատակը։ Հիշողությամբ կիսվեք դրանով ընտանիքի որևէ անդամի կամ ընկերոջ հետ: Մտածեք, թե ինչ եք անում արդեն կամ կարող եք սկսել անել, որը միսիոներական նպատակի մաս է։

  • Այցելեք ChurchofJesusChrist.org կայքում «Կիսվեք ավետարանով» էջը: Փնտրեք գաղափարներ, որոնք կօգնեն ձեզ ավետարանով կիսվել ուրիշների հետ:

  • Աղոթքով մտածեք մեկի մասին, ում ցանկանում եք օգնել ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին և զգալ Նրա ավետարանի օրհնությունները։ Որոշեք, թե ինչ կանեք նրանց օգնելու համար (օրինակ՝ «Ես կաղոթեմ այս մարդու համար և կհրավիրեմ նրան եկեղեցի այս կիրակի»):

Իմ նպատակը
  • Ես ․․․ (գործողությունը, որ դուք կձեռնարկեք)։

  • Ես կիրականացնեմ նպատակս ․․․ (պարզ ծրագիր)։

Քննարկումը վարող․ Եթե աշակերտներն իրենց նպատակներով կիսվելու խումբ ունեն՝ ժամանակ հատկացրեք նրանց՝ կիսվելու, թե ինչպես կաջակցեն կամ կհիշեցնեն միմյանց հաջորդ դասից առաջ:

Տարբերակ Բ. Ինչպե՞ս է Քրիստոսի վարդապետությունը կյանքեր փոխում

Ուսումնասիրել

Քննարկումը վարող․ Գրատախտակին կարող եք գրել Քրիստոսի վարդապետություն արտահայտությունը: Հրավիրեք մեկին կարդալ նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ հայտարարությունը.

Ռասսել Մ. Նելսոն

Քրիստոսի մաքուր վարդապետությունը զորավոր է: Այդ վարդապետությունը փոխում է այն մարդու կյանքը, ով հասկանում և ձգտում է իրագործել այն իր կյանքում: («Մաքուր ճշմարտություն, մաքուր վարդապետություն և մաքուր հայտնություն», Լիահոնա, նոյ․ 2021, 6)

  • Եթե մեկը հարցներ, թե ի՞նչ է Քրիստոսի վարդապետությունը, ի՞նչ կասեիք:

Քննարկումը վարող․ Հրավիրեք սովորողներին համեմատել նախորդ հարցի իրենց պատասխանները Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկի գլուխ 1-ի բացատրության հետ: Որպեսզի օգնեք նրանց դա անել, կարող եք ցուցադրել հետևյալ հրահանգները:

Գտեք Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկի գլուխ 1-ի «Քրիստոսի Ավետարանը և Քրիստոսի վարդապետությունը» վերնագրով բաժինը: Կարդացեք առաջին երեք պարբերությունները և Հայրում Սմիթի հայտարարությունը (էջ 6)։ Փնտրեք պատասխաններ այս երկու հարցերին․

  • Ի՞նչ է Քրիստոսի վարդապետությունը:

  • Ինչո՞ւ միսիայի պատրաստվողը պետք է ձգտի հասկանալ և ապրել Քրիստոսի վարդապետությամբ։

Քննարկումը վարող․ Հրավիրեք սովորողներին կիսվել նրանով, ինչ սովորել են Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկից, որը պատասխանում է նախորդ հարցերին։

Հետևյալ ուսումնասիրության վարժությունը կարող է օգնել դասարանի անդամներին խորացնել իրենց հասկացողությունը Քրիստոսի վարդապետության տարբեր կողմերի վերաբերյալ: Եթե ձեր դասարանը բավականաչափ մեծ է, բաժանեք նրանց հինգ հոգուց բաղկացած խմբերի։ Խմբի յուրաքանչյուր անդամ կարող է ուսումնասիրել Քրիստոսի վարդապետության տարբեր հատված

Քրիստոսի վարդապետության մասին սովորեք ավելին՝ ուսումնասիրելով հետևյալ բաժինները Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկի գլուխ 1-ից (էջ 7–9):

Ուսումնասիրելիս ընդգծեք կարևոր բառերն ու արտահայտությունները։ Կարող եք կարդալ բաժնի հետ կապված մի քանի սուրբ գրություն։ Պատրաստ եղեք՝ կիսվելու ձեր սովորածով։

Վարժվեք

Քննարկումը վարող․ Հրավիրեք դասարանի անդամներին իրենց խմբին բացատրել, թե ինչ են սովորել նախորդ վարժության ժամանակ։ Ցուցադրեք հետևյալ հրահանգները.

Ամփոփեք Քրիստոսի վարդապետության այն հատվածը, որ ուսումնասիրել եք: Կարող եք ներառել հետևյալ կետերը ձեր ամփոփման մեջ.

  1. Ձեր ուսումնասիրածի համառոտ ամփոփումը

  2. Ինչպես է վարդապետության այս հատվածն օգնում մարդկանց գալ դեպի Քրիստոսը և հասանելիություն ունենալ Նրա փրկարար զորությանը։

  3. Ինչպես եք դուք կամ ձեր ծանոթներից մեկն օրհնվել՝ հետևելով Քրիստոսի վարդապետության այս հատվածին

Նպատակ դրեք

Քննարկումը վարող․ Դասարանի անդամներին ժամանակ հատկացրեք՝ իրենց սովորածի շուրջ խորհելու և նպատակներ դնելու համար։ Կարող եք ցուցադրել հետևյալը՝ նրանց օգնելու համար․

Նպատակ դրեք, որը վերաբերում է նրան, ինչ սովորել եք։ Օգտագործեք գաղափարներ, ինչպիսիք են հետևյալը կամ մտածեք ձեր սեփականը:

  • Ուսումնասիրեք 2 Նեփի 31-ը, փնտրելով Նեփիի ուսմունքները Քրիստոսի վարդապետության վերաբերյալ:

  • Բացահայտեք Քրիստոսի վարդապետության մի տարր, որը ցանկանում եք լիովին ներառել ձեր կյանքում: Մտածեք, թե ինչպես եք դա անելու։

Իմ նպատակը
  • Ես ․․․ (գործողությունը, որ դուք կձեռնարկեք)։

  • Ես կիրականացնեմ նպատակս ․․․ (պարզ ծրագիր)։

Քննարկումը վարող․ Եթե սովորողներն իրենց նպատակներով կիսվելու համար խումբ ունեն՝ ժամանակ հատկացրեք նրանց՝ կիսվելու, թե ինչպես կաջակցեն կամ կհիշեցնեն միմյանց հաջորդ դասից առաջ:

Տարբերակ Գ. Ի՞նչն է միսիոներին հաջողակ դարձնում

Ուսումնասիրել

Քննարկումը վարող․ Աշակերտների պատասխանների հետ միասին կարող եք գրատախտակին գրել հետևյալ հարցը.

  • Ինչպե՞ս կարող է որևէ մեկն իմանալ՝ արդյոք ինքը հաջողակ միսիոներ է։

Քննարկումը վարող․ Հետևյալ ուսումնասիրության վարժությունը կարող է օգնել մասնակիցներին ավելի լավ հասկանալ, թե ինչպես լինել արդյունավետ միսիոներներ.

  1. Կարդացեք գլուխ 1-ի «Հաջողակ միսիոներ բաժնի առաջին ինը պարբերությունները (էջ 13) Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկում։ Ընդգծիր կամ նշիր հաջողակ միսիոներների առանձնահատկությունները։ Այլ կերպ (օրինակ՝ այլ գույն կամ ընդգծելու ձև), նշեք այնպիսի բաներ, որոնք անկարևոր են հաջողության համար։

  2. Կարդացեք էջ 14-ի վերևի կետերը: Ընտրեք սուրբ գրությունների երկու կամ ավելի հղումներ կարդալու համար, փնտրելով, թե ինչ են դրանք ուսուցանում հաջողակ միսիոներ լինելու մասին:

Վարժվեք

Քննարկումը վարող․ Հրավիրեք դասարանի անդամներին օգտագործել այն, ինչ սովորել են նախորդ վարժության ժամանակ, երբ արձագանքեն հետևյալ սցենարին: Կարող եք ուսանողներին բաժանել զույգերի և հրավիրել նրանց դերախաղ կատարել։

Պատկերացրեք, որ հաղորդագրություն եք ստանում ընկերոջից, որը լիաժամկետ միսիա է ծառայում։ Նա զգում է, կարծես ձախողվում է որպես միսիոներ, քանի որ իր ուսուցանած մարդկանցից ոչ ոք չի մկրտվել և երբեք ղեկավար պաշտոն չի զբաղեցրել։ Նա սկսում է զգալ, կարծես վատնում է իր ժամանակը։

  • Ելնելով «Հաջողակ միսիոներ» բաժնից Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկի գլուխ 1-ի (էջ 13–14), օգնեք ձեր ընկերոջը այլ կերպ մտածել, այն մասին, թե ինչ է նշանակում լինել հաջողակ միսիոներ։

  • Կիսվեք, թե Հիսուս Քրիստոսի վրա ավելի շատ կենտրոնանալը ինչպես կարող է փոխել այն, թե ինչպես է ձեր ընկերը վերաբերվում իր միսիոներական ծառայությանը։

Քննարկումը վարող․ Որպեսզի այլ կերպ օգնեք աշակերտներին բացահայտել և բացատրել հաջողակ միսիոներների առանձնահատկությունները, կարող եք ցուցադրել «Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու միսիոներները» տեսանյութը (4.56, ChurchofJesusChrist.org): Դասարանի անդամները կարող են քննարկել, թե ինչպես են տեսանյութի միսիոներները նկարագրում կամ ցուցադրում հաջողակ միսիոներական ծառայության սկզբունքները։

Նպատակ դրեք

Քննարկումը վարող․ Դասարանի անդամներին ժամանակ հատկացրեք՝ այսօրվա սովորածի շուրջ խորհելու և նպատակներ դնելու համար: Կարող եք ցուցադրել հետևյալը՝ նրանց օգնելու համար․

Նպատակ դրեք, որը վերաբերում է նրան, ինչ սովորել եք։ Օգտագործեք նմանատիպ գաղափարներ կամ մտածեք ձեր սեփականը:

  • Մտածեք ձեզ ծանոթի մասին, որը միսիա է ծառայում։ Նրանց էլեկտրոնային նամակ կամ սովորական նամակ գրեք, որն ամփոփում է այն, ինչ դուք սովորել եք այսօր հաջողակ միսիոներ լինելու մասին: Կարող եք նաև հարցնել միսիոներին, թե ինչ են նրանք գտել, որը նրանց հաջողակ է դարձնում։

  • Մտածեք, թե ինչ կարող եք անել հիմա, որպեսզի պատրաստվեք լինել հաջողակ միսիոներ ապագայում։

Իմ նպատակը
  • Ես ․․․ (գործողությունը, որ դուք կձեռնարկեք)։

  • Ես կիրականացնեմ նպատակս ․․․ (պարզ ծրագիր)։

Քննարկումը վարող․ Եթե սովորողներն իրենց նպատակներով կիսվելու համար խումբ ունեն՝ ժամանակ հատկացրեք նրանց՝ կիսվելու, թե ինչպես կաջակցեն կամ կհիշեցնեն միմյանց հաջորդ դասից առաջ:

Հաջորդ անգամ

Քննարկումը վարող․ Եթե դուք պատրաստ եք դաս 4-ն ուսուցանել հաջորդ անգամ, ապա կարող եք դասարանի անդամներին հրավիրել նախապատրաստվելու համար ուսումնասիրել գլուխ 2-ը Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկում։ Գուցե ցանկանաք նաև հիշեցում ուղարկել նրանց։