Ավետարանի դասընթացներ
Դաս 8. Փնտրեք և ապավինեք Հոգուն


Դաս 8

Փնտրեք և ապավինեք Հոգուն

Քարոզիր Իմ ավետարանը, Գլուխ 4

Լիահոնա ամսագիրը

«Սուրբ Հոգու պարգևն Աստծո կողմից Իր զավակներին տրված ամենամեծ պարգևներից մեկն է» (Քարոզիր Իմ ավետարանը․ Հիսուս Քրիստոսի ավետարանով կիսվելու ուղեցույց, [2023], 101)։ Սուրբ Հոգին վկայում է Հիսուս Քրիստոսի և ավետարանի ճշմարտացիության մասին ։ Մարդիկ դարձի են գալիս առ Քրիստոս Սուրբ Հոգու զորությամբ։ Միսիոներները, փնտրելով և ապավինելով Սուրբ Հոգուն, կարող են բերել Նրա ազդեցությունը նրանց կյանք, ում իրենք ուսուցանում են։

Վերանայեք և հետևեք

Քննարկումը վարող․ Հրավիրեք սովորողներին մտածել իրենց վերջին ջանքերի մասին, որպեսզի կիրառեն այս դասի ժամանակ իրենց սովորած նյութը։ Կարող եք նրանց հրավիրել կիսվել իրենց ջանքերով զուգընկերոջ կամ դասարանի հետ:

Ուսումնական վարժությունների տարբերակներ

Քննարկումը վարող․ Աղոթքով ընտրեք ուսումնական տարբերակ(ներ)ը, որոնք առավելագույնս օգտակար կլինեն ձեր դասարանի համար։ Համոզվեք, որ բավականաչափ ժամանակ մնա վարժանքի և կիրառման համար։

Տարբերակ Ա․ ի՞նչ դեր է խաղում Սուրբ Հոգին միսիոներական աշխատանքում

Ուսումնասիրել

Քննարկումը վարող․ Կարող եք սկսել այս ուսումնական վարժությունը՝ քննարկելով Մարգարե Ջոզեֆ Սմիթի հետևյալ հայտարարությունը։

Մարգարե Ջոզեֆ Սմիթը

Բոլորը պիտի քարոզեն Ավետարանը Սուրբ Հոգու զորությամբ և ազդեցությամբ, և ոչ ոք չի կարող քարոզել ավետարանն առանց Սուրբ Հոգու: (Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ [2007], 332)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Սուրբ Հոգին այդքան կարևոր դեր խաղում Հիսուս Քրիստոսի ավետարանը քարոզելու գործում։

Քննարկումը վարող․ Հրավիրեք սովորողներին բացել գլուխ 4-ը՝ Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկում: Բացատրեք, որ այս գլուխը նկարագրում է այն միջոցները, որոնցով Սուրբ Հոգին կարող է օգնել մեզ՝ և միսիոներական աշխատանքում, և մեր անձնական կյանքում։ Կիսվեք հետևյալ հրահանգներով, որոնք դասարանի անդամներին կօգնեն սկսել այս գլխի ուսումնասիրությունը։

  1. Ուսումնասիրեք «Փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը» և «Հոգու զորությունը դարձի գալու ընթացքում» վերնագրերի ներքո գտնվող պարբերությունները (Քարոզիր Իմ ավետարանը, 101, 103-104)։

  2. Ուսումնասիրեք «Հոգու զորությունը դարձի գալու ընթացքում» վերնագրի ներքո գտնվող «Սուրբ գրությունների ուսումնասիրություն» վանդակում ընդգրկված առնվազն երկու հատված (Քարոզիր Իմ ավետարանը, 104):

  3. Ելնելով ձեր սովորածից՝ պատրաստվեք կիսվել հետևյալ հարցերի ձեր պատասխաններով․

    • Ինչպե՞ս կարող է Սուրբ Հոգին օգնել ինձ քարոզել Փրկչի ավետարանը։

    • Ի՞նչ դեր է խաղում Սուրբ Հոգին, երբ օգնում է մարդկանց գալ դեպի Քրիստոսը։

    • Ի՞նչ կարող եմ անել, որպեսզի հրավիրեմ Հոգուն Հիսուս Քրիստոսի ավետարանով կիսվելիս։

Քննարկումը վարող․ Եթե ժամանակը թույլ է տալիս, նաև կարող եք ցուցադրել «Սուրբ Հոգու դերը դարձի գալու ընթացքում» տեսանյութը (ChurchofJesusChrist.org, դիտեք 0։00-4։05 հատվածը)։ Դասարանի անդամները կարող են երեք հարցերին լրացուցիչ պատասխաններ փնտրել։

Վարժվեք

Քննարկումը վարող․ Մասնակիցներին ժամանակ հատկացրեք, որպեսզի զուգընկերոջ կամ փոքր խմբին ուսուցանեն այն, ինչ սովորել են նախորդ ուսումնական վարժությունից։ Կարող եք ցուցադրել հետևյալ հրահանգները, որպեսզի ուղղորդեք նրանց կիսվելիս․

  1. Կիսվեք նախորդ ուսումնական վարժության երեք հարցերի ձեր պատասխաններով։

    1. Ինչպե՞ս կարող է Սուրբ Հոգին օգնել ինձ քարոզել Փրկչի ավետարանը։

    2. Ի՞նչ դեր է խաղում Սուրբ Հոգին, երբ օգնում է մարդկանց գալ դեպի Քրիստոսը։

    3. Ի՞նչ կարող եմ անել, որպեսզի հրավիրեմ Հոգուն Հիսուս Քրիստոսի ավետարանով կիսվելիս։

  2. Կիսվեք ձեր գտած սուրբ գրության հատվածով։ Բացատրեք, թե ինչպես է սուրբ գրության այդ հատվածը առնչվում նախկինում քննարկված երեք հարցերից մեկին։

  3. Կիսվեք անձնական փորձով, կամ ձեր վկայությամբ այն մասին, թե Սուրբ Հոգին ինչպես կարող է օգնել մեզ։

Նպատակ դրեք

Քննարկումը վարող․ Դասարանի անդամներին ժամանակ հատկացրեք՝ այսօրվա սովորածի շուրջ խորհելու և նպատակներ դնելու համար: Կարող եք ցուցադրել հետևյալը՝ նրանց օգնելու համար․

Նպատակ դրեք, որը վերաբերում է ձեր սովորածին։ Օգտագործեք գաղափարներ, ինչպիսիք են հետևյալը, կամ մտածեք ձեր սեփականը:

  • Օգտագործելով ուսումնական գործիքները, ինչպես օրինակ Սուրբ գրքերի ուղեցույցը կամ Թեմատիկ ուղեցույցը, ավելին ուսումնասիրեք Սուրբ Հոգու տարբեր դերերի մասին։ Մտածեք, թե Սուրբ Հոգին ինչպես կարող է օգնել ձեզ և հիմա, և որպես միսիոներ։

  • Որոշեք, թե ինչ փոփոխություններ կարող եք կատարել, որը ավելի հաճախ կհրավիրի Սուրբ Հոգուն ձեր կյանք։

Իմ նպատակը
  • Ես ․․․ (գործողությունը, որ դուք կձեռնարկեք)։

  • Ես կիրականացնեմ նպատակս ․․․ (պարզ ծրագիր)։

Քննարկումը վարող․ Եթե սովորողներն իրենց նպատակներով կիսվելու համար խումբ ունեն՝ ժամանակ հատկացրեք նրանց կիսվելու, թե ինչպես կաջակցեն կամ կհիշեցնեն միմյանց հաջորդ դասից առաջ:

Տարբերակ Բ․ ինչպե՞ս կարող եմ ճանաչել Հոգու հուշումները

Ուսումնասիրել

Քննարկումը վարող․ Հրավիրեք մասնակիցներին իրենց զուգընկերոջ հետ քննարկել հետևյալ սցենարը:

Պատկերացրեք, որ որևէ մեկը հարցրել է ձեզ, թե ինչպես տարբերել Սուրբ Հոգու հուշումները ձեր սեփական մտքերից ու զգացմունքերից։

  • Ինչպե՞ս կարձագանքեիք դուք:

Քննարկումը վարող․ Բացատրեք, որ սովորական է մարդկանց համար հարցեր ունենալ այն մասին, թե ինչպիսին է Սուրբ Հոգին։ Կարող եք հրավիրել սովորողներին մտածել իրենց իսկ ունեցած հարցերից մի քանիսի շուրջ։ Մինչ ուսումնասիրում են, խրախուսեք նրանց փնտրել ճշմարտություններ, որոնք կարող են օգնել՝ ճանաչելու իրենց հետ հաղորդակցվելու Սուրբ Հոգու միջոցները։

Ցուցադրեք հետևյալ հրահանգները, որոնք ուսանողներին կօգնեն ուսումնասիրելիս: Դասարանի մի կեսին կարող եք հանձնարարել ուսումնասիրել տարբերակ 1-ը, իսկ մյուս կեսին՝ տարբերակ 2-ը։

Գլուխ 4-ի հետևյալ ուսումնական տարբերակներից ընտրեք մեկը՝ Սուրբ Հոգուն ճանաչելու վերաբերյալ ձեր հասկացողությունը խորացնելու համար՝ Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկում։

  1. Ուսումնասիրեք «Սովորեք ճանաչել Հոգու հուշումները» (Քարոզիր Իմ ավետարանը, 106-107)։

  2. «Անհատական ուսումնասիրություն» վանդակում ընթերցեք Սուրբ Հոգու նկարագրությունները (Քարոզիր Իմ ավետարանը, 107–8): Ուսումնասիրեք ընդգրկված սուրբ գրություններից մի քանիսը, որոնք հատկապես հետաքրքրեցին ձեզ։

Քննարկումը վարող․ Երբ դասարանի անդամներն ավարտեն ուսումնասիրությունը, հրավիրեք նրանց հետևյալ հարցերը քննարկել զուգընկերոջ հետ։ (Եթե սովորողներին հանձնարարվել էր մի տարբերակ ուսումնասիրել, համոզվեք, որ նրանք ընկերակցել են մեկին, ով ուսումնասիրել է մյուս տարբերակը)։

  • Ի՞նչ մտքեր ձեռք բերեցիք այն մասին, թե ինչպես է Աստված հաղորդակցվում մեզ հետ՝ Սուրբ Հոգու միջոցով։

  • Ո՞ր օրինակներն են, ըստ ձեզ, նկարագրում Սուրբ Հոգու հետ ունեցած ձեր փորձառությունը։

Քննարկումը վարող․ Եթե ժամանակը թույլ է տալիս, նաև կարող եք ցուցադրել «Elder and Sister Bednar—Recognizing the Spirit» տեսանյութը (ChurchofJesusChrist.org, դիտեք 0։38-3:11 հատվածը)։ Հրավիրեք մասնակիցներին քննարկել ձեռք բերած լրացուցիչ մտքերը։

Վարժվեք

Քննարկումը վարող․ Բացատրեք, որ կան բաներ, որոնցից պետք է զգուշանալ, երբ սովորում ենք, թե ինչպես առաջնորդվել Սուրբ Հոգու կողմից։ Հրավիրեք սովորողներին բացել «Զգուշության մի քանի խոսք» հատվածը (Քարոզիր Իմ ավետարանը, 109-110)։

Ցուցադրեք հետևյալ սցենարը, կամ տպեք այն դասարանի անդամների համար։ Յուրաքանչյուր սցենարի համար հրավիրեք սովորողներին կիսվել զգուշացումներով Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկից, որոնք, ըստ իրենց, օգտակար կլինեն քննարկել։ Այս վարժությունը կարող է կատարվել միասին՝ դասարանով կամ փոքր խմբերով:

  1. Մի մարդ առաջնորդություն և ուղղություն է փնտրում իր համար կարևոր մի բանի վերաբերյալ։ Նա աղոթում և խնդրում է Երկնային Հորը պատասխան տալ մինչև շաբաթվա վերջ։

  2. Նկատում եք, որ երբ նրանք զգում են Հոգուն, ավելի զգացմունքային են դառնում, քան դուք։ Մտածում եք, հնարավոր է ինչ-որ բան այնպես չէ ձեզ հետ։

  3. Մի մարդ զգում է, որ Հոգուց առաջնորդություն է ստացել անելու մի բան, որը հակասում է մարգարեների և առաքյալների ուսմունքներին։

  4. Երիտասարդ տղամարդը և երիտասարդ կինը լրջորեն հանդիպել են որոշ ժամանակ։ Մի օր տղամարդն ասում է կնոջը․ «Ես ոգեշնչում եմ ստացել, որ դու պետք է ամուսնանաս ինձ հետ»։

  5. Մի մարդ երկու տարբեր համալսարաններ է ընդունվել։ Չնայած ծոմապահությանն ու աղոթքին, նա չի կարծում, որ Տերն իրեն ասում է, թե որ համալսարանը հաճախել։

Նպատակ դրեք

Քննարկումը վարող․ Դասարանի անդամներին ժամանակ հատկացրեք՝ այսօրվա սովորածի շուրջ խորհելու և նպատակներ դնելու համար: Կարող եք ցուցադրել հետևյալը՝ նրանց օգնելու համար․

Նպատակ դրեք, որը վերաբերում է ձեր սովորածին։ Օգտագործեք գաղափարներ, ինչպիսիք են հետևյալը, կամ մտածեք ձեր սեփականը:

  • Հաջորդ մի քանի օրը մեծ ուշադրություն դարձրեք Սուրբ Հոգու առաջնորդության տարբեր միջոցներին, կամ, թե ինչպես եք զգում Հոգու պտուղները (տես Գաղատացիներին 5․22-23): Գրի առեք ձեր փորձառությունները:

  • Ուսումնասիրեք «Անհատական ուսումնասիրություն» վանդակում ընդգրկված սուրբգրային հատվածներից յուրաքանչյուրը՝ Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկի էջ 107-ում։ Գրի առեք ձեռք բերած մտքերն այն մասին, թե ինչպես զգալ և ճանաչել Հոգուն։

Իմ նպատակը
  • Ես ․․․ (գործողությունը, որ դուք կձեռնարկեք)։

  • Ես կիրականացնեմ նպատակս ․․․ (պարզ ծրագիր)։

Քննարկումը վարող․ Եթե սովորողներն իրենց նպատակներով կիսվելու համար խումբ ունեն՝ ժամանակ հատկացրեք նրանց կիսվելու, թե ինչպես կաջակցեն կամ կհիշեցնեն միմյանց հաջորդ դասից առաջ:

Տարբերակ Գ․ ինչպե՞ս կարող եմ ավելի շատ ապավինել Հոգուն

Ուսումնասիրել

Քննարկումը վարող․ Քննարկեք նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ հայտարարությունը և դրան ուղեկցող հարցը։

Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, աղերսում եմ ձեզ մեծացնել հայտնություն ստանալու ձեր հոգևոր կարողությունը: ․․․ Ընտրեք կատարել պահանջվող հոգևոր աշխատանքը՝ վայելելով Սուրբ Հոգու պարգևը և ավելի հաճախ ու ավելի հստակ լսելով Հոգու ձայնը: («Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար», Լիահոնա, մայիս 2018, 96)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր Սուրբ Հոգուց հաճախակի առաջնորդություն և հայտնություն ստանալը։

Քննարկումը վարող․ Հրավիրեք դասարանի անդամներին մտածել, թե որքան հաճախ են Սուրբ Հոգու կողմից առաջնորդված զգում։ Մինչ ուսումնասիրում են, խրախուսեք նրանց փնտրել ուսմունքներ, որոնք կարող են օգնել նրանց ավելի հաճախ ստանալ Տիրոջ առաջնորդությունը Հոգու միջոցով։

Հրավիրեք սովորողներին բացել գլուխ 4-ը՝ Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկում: Այնուհետև կիսվեք հետևյալ հրահանգներով․

Կարդացեք «Ապավինեք Հոգուն» վերնագրված բաժինը՝ Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկում (էջ 108)։ Փնտրեք պատճառներ, ըստ որոնց, Տիրոջ գործը կատարելիս կարևոր է Հոգու ընկերակցությունն ունենալը։

  • Ի՞նչ սովորեցիք այն մասին, թե ինչու է կարևոր ապավինել Սուրբ Հոգուն:

  • Ի՞նչը կարող է խանգարել լիովին ապավինել Հոգուն:

  • Ի՞նչն է օգնել ձեզ ավելի շատ զգալ Հոգու ազդեցությունը ձեր կյանքում:

Վարժվեք

Քննարկումը վարող․ Որպեսզի օգնեք սովորողներին տեսնել օրինակներ, թե Տերը ինչպես կարող է առաջնորդել իրենց Հոգու միջոցով, երբ նրանք կիսվում են Իր ավետարանով, հրավիրեք նրանց բացել «Ապավինել Հոգուն» բաժնի վերջում գտնվող «Սուրբ գրությունների ուսումնասիրություն» վանդակը (Քարոզիր Իմ ավետարանը, 108)։ Հակիրճ քննարկեք վանդակի չորս հարցերի կարևորությունը։ Այնուհետև հրավիրեք սովորողներին անել հետևյալը․

Պատկերացրեք, որ դուք միսիոներ եք և ձեզ խնդրել են ձեր շրջանի հաջորդ ժողովի ժամանակ խոսել «Ինչպե՞ս կարող ենք ավելի շատ ապավինել Սուրբ Հոգուն» թեմայի շուրջ։ Օգտագործելով «Ապավինել Հոգուն» բաժնի վերջում գտնվող «Սուրբ գրությունների ուսումնասիրություն» վանդակը (Քարոզիր Իմ ավետարանը, 108)՝ պատրաստեք երկու-երեք րոպեանոց ելույթ, որն անդրադառնում է այս հարցին։ Գրի առեք սկզբունքներ կամ մտքեր, որոնցով ցանկանում եք կիսվել ձեր ելույթում։

Քննարկումը վարող․ Երբ սովորողներն ավարտեն ուսումնասիրելը, ժամանակ հատկացրեք նրանց՝ զուգընկերոջ հետ կիսվելու իրենց ելույթով։

Նպատակ դրեք

Քննարկումը վարող․ Դասարանի անդամներին ժամանակ հատկացրեք՝ այսօրվա սովորածի շուրջ խորհելու և նպատակներ դնելու համար: Կարող եք ցուցադրել հետևյալը՝ նրանց օգնելու համար․

Նպատակ դրեք, որը վերաբերում է ձեր սովորածին։ Օգտագործեք գաղափարներ, ինչպիսիք են հետևյալը, կամ մտածեք ձեր սեփականը:

  • Անգիր սովորեք Սուրբ Հոգու վերաբերյալ որևէ սուրբ գրություն, ինչպես օրինակ սրանցից մեկը․ 1 Նեփի 4․6, 2 Նեփի 32․5, Մորոնի 10․5 կամ Վարդապետություն և Ուխտեր 8․2։

  • Բացահայտեք, թե ինչը կարող եք սկսել անել, և ինչը կարող եք դադարել անել, որպեսզի օգնեք ձեզ՝ ավելի հաճախ ունենալ Սուրբ Հոգուն ձեզ հետ։

Իմ նպատակը
  • Ես ․․․ (գործողությունը, որ դուք կձեռնարկեք)։

  • Ես կիրականացնեմ նպատակս ․․․ (պարզ ծրագիր)։

Քննարկումը վարող․ Եթե սովորողներն իրենց նպատակներով կիսվելու համար խումբ ունեն՝ ժամանակ հատկացրեք նրանց կիսվելու, թե ինչպես կաջակցեն կամ կհիշեցնեն միմյանց հաջորդ դասից առաջ:

Հաջորդ անգամ

Քննարկումը վարող․ Եթե ծրագրում եք դաս 9-ը ուսուցանել հաջորդ դասին, ապա կարող եք հրավիրել դասարանի անդամներին ուսումնասիրել գլուխ 5-ը՝ Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկում, որպեսզի պատրաստվեն դասին։ Գուցե ցանկանաք նաև հիշեցում ուղարկել նրանց։