Ավետարանի դասընթացներ
Դաս 10․ Փնտրեք քրիստոսանման հատկանիշներ


Դաս 10

Փնտրեք քրիստոսանման հատկանիշներ

Քարոզիր Իմ ավետարանը, Գլուխ 6

մարդկանց ձնկորսներ

«Հիսուսին փնտրելու կարևոր եղանակներից մեկը եռանդուն ջանքեր գործադրելն է՝ Նրա մասին սովորելու և Նրան ավելի նմանվելու համար» (Քարոզիր Իմ ավետարանը. Հիսուս Քրիստոսի ավետարանով կիսվելու ուղեցույց [2023], 124)։ Հիսուս Քրիստոսի հատկանիշները զարգացնելու ձգտումը կարող է օգնել մեզ ավելի արդյունավետ կերպով կիսվել Փրկչի ավետարանով: Տիրոջ օգնությամբ մենք կարող ենք աստիճանաբար զարգացնել հատկանիշներ, որոնք կօգնեն մեզ ավելի նմանվել Իրեն։

Վերանայեք և հետևեք

Քննարկումը վարող․ Հրավիրեք սովորողներին մտածել իրենց վերջին ջանքերի մասին, որպեսզի կիրառեն այս դասի ժամանակ իրենց սովորած նյութը։ Կարող եք նրանց հրավիրել կիսվել իրենց ջանքերով զուգընկերոջ կամ դասարանի հետ:

Առաջարկվող ուսումնական վարժություն

Ինչպե՞ս կարող եք ավելի նմանվել Փրկչին

Ուսումնասիրել

Քննարկումը վարող․ Ցուցադրեք Փրկչի պատկերներ, ինչպես օրինակ հետևյալը։ Հրավիրեք սովորողներին կիսվել այն քրիստոսանման հատկանիշներով, որոնք տեսնում են այս պատկերներում։ Կարող եք նաև դիտել «Christlike Attributes» (2։53, ChurchofJesusChrist.org), որպեսզի օգնեք դասարանի անդամներին տեսնել Փրկչի հատկանիշների այլ օրինակներ:

Փրկչի ծառայությունը
Փրկչի ծառայությունը 2
Փրկչի ծառայությունը 3
  • Փրկչի ո՞ր հատկանիշներով եք ամենից շատ հիանում։ Ինչո՞ւ։

Քննարկումը վարող․ Բացատրեք, որ այս դասում դասարանի անդամները հնարավորություն կունենան սովորելու միսիոներական աշխատանքում քրիստոսանման հատկանիշներ փնտրելու կարևորության մասին։ Հրավիրեք նրանց առաջնորդություն փնտրել Սուրբ Հոգուց՝ իմանալու, թե որ հատկանիշներն է Տերը կամենում, որ նրանք ձգտեն զարգացնել իրենց կյանքում։ Կիսվեք հետևյալ հրահանգներով.

Կարդացեք «Նախաբան» և «Փնտրեք այս Հիսուսին» գլուխ 6-ում՝ Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկում (էջեր 123–124)։ Ընդգծեք այն օրհնությունները, որոնք կապված են քրիստոսանման հատկանիշներ զարգացնելու հետ։

Քննարկումը վարող․ Կարող եք նաև միասին ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտեր 4-ը, ինչպես նկարագրված է Անհատական ուսումնասիրություն վանդակում (Քարոզիր Իմ ավետարանը, 123)։

Հրավիրեք դասարանի անդամներին քննարկել, թե ուսումնասիրությունից ինչը տպավորեց իրենց։ Հետևյալ հարցերը կարող են օգտագործվել քննարկման համար։

  • Ինչպե՞ս կարող է Հիսուս Քրիստոսին ավելի նմանվելու ձգտումը օգնել ձեզ դառնալ ավելի լավ միսիոներ։

  • Ի՞նչ դեր է խաղում Փրկիչը ձեզ օգնելու գործում, որ ավելի նմանվեք Իրեն:

Քննարկումը վարող․ Նախորդ հարցը քննարկելիս կարող եք հրավիրել սովորողներին կարդալ «Աստծո պարգևներ» և «Աստիճանական գործընթաց» բաժինները (Քարոզիր Իմ Ավետարանը, 124)։ Հրավիրեք նրանց գտնել բառեր կամ արտահայտություններ այս բաժիններից, որոնք կարող են օգնել նրանց ավելի լավ հասկանալ Փրկչին ապավինելու իրենց կարիքը՝ քրիստասանման հատկանիշներ զարգացնելիս։

  • Ի՞նչն է օգնել ձեզ առաջադիմել՝ Փրկչին ավելի նմանվելու ճանապարհին:

Վարժվեք

Քննարկումը վարող․ Դասի այս հատվածը միտված է օգնելու սովորողներին որոշել, թե Փրկչի հատկանիշներից որոնք են ուզում զարգացնել։ Ցուցադրեք ստորև ներկայացված հրահանգները։

  1. Ավարտեք Հատկանիշների վերաբերյալ վարժությունը` գլուխ 6-ի վերջում՝ Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկում (էջեր 136-138)։

  2. Ելնելով ձեր պատասխաններից՝ ընտրեք քրիստոսանման հատկանիշ, որն ուզում եք ավելի լավ հասկանալ և զարգացնել։

  3. Գտեք և ուսումնասիրեք ձեր ընտրած հատկանիշի բաժինը գլուխ 6-ում՝ Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկում։

Քննարկումը վարող․ Բավարար ժամանակ անց հրավիրեք դասարանի անդամներին զուգընկերոջ հետ կիսվել նրանով, թե որ հատկանիշն են ընտրել ուսումնասիրելու համար, իրենց սովորածի մասին հակիրճ ամփոփման հետ միասին։

Նպատակ դրեք

Քննարկումը վարող․ Դասարանի անդամներին ժամանակ հատկացրեք՝ այսօրվա սովորածի շուրջ խորհելու և նպատակներ դնելու համար: Կարող եք ցուցադրել հետևյալը՝ նրանց օգնելու համար․

Ստեղծեք ծրագիր, թե ինչպես եք ձգտելու զարգացնել ձեր ուսումնասիրած քրիստոսանման հատկանիշը: Կարող եք օգտագործել «Սա օրինակ է՝ Քրիստոսին ավելի շատ նմանվելու համար» վերնագրի ներքո տրված առաջարկները՝ ձեզ օգնելու համար (Քարոզիր Իմ ավետարանը, 134)։ Մի անհանգստացեք, եթե այս հատկանիշում կատարյալ չեք։ Շարունակեք ձգտել, և Փրկիչը կօգնի ձեզ։

Իմ նպատակը
  • Ես ․․․ (գործողությունը, որ դուք կձեռնարկեք)։

  • Ես կիրականացնեմ նպատակս ․․․ (պարզ ծրագիր)։

Քննարկումը վարող․ Եթե սովորողները հասակակիցների խումբ ունեն, որոնց հետ ամբողջ դասընթացի ընթացքում կիսվելու են իրենց պարտավորություններով, ժամանակ հատկացրեք նրանց կիսվելու, թե ինչպես կաջակցեն կամ կհիշեցնեն միմյանց հաջորդ դասից առաջ:

Հաջորդ անգամ

Քննարկումը վարող․ Եթե պատրաստ եք դաս 11-ն ուսուցանել հաջորդ դասին, ապա կարող եք հրավիրել դասարանի անդամներին ուսումնասիրել գլուխ 11-ը՝ Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկում, որպեսզի պատրաստվեն դասին։ Գուցե ցանկանաք նաև հիշեցում ուղարկել նրանց։