Ավետարանի դասընթացներ
Դաս 13․ Առաջ գնացեք հավատքով


Դաս 13

Առաջ գնացեք հավատքով

երեցները ժպտում են

Այս դասը նպատակ ունի օգնելու սովորողներին գնահատել իրենց առաջընթացը և աճը որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ՝ միսիոներական պատրաստության դասընթացին մասնակցելու ընթացքում:

Վերանայեք և հետևեք

Քննարկումը վարող․ Հրավիրեք սովորողներին մտածել իրենց վերջին ջանքերի մասին, որպեսզի կիրառեն այս դասի ժամանակ իրենց սովորած նյութը։ Կարող եք նրանց հրավիրել կիսվել իրենց ջանքերով զուգընկերոջ կամ դասարանի հետ:

Առաջարկվող ուսումնական վարժություն

Անդրադարձեք հոգևոր առաջընթացին

Քննարկումը վարող․ Կարող եք ցուցադրել հետևյալ նկարները՝ Հիսուս Քրիստոսն աղոթում է, և Ջոզեֆ Սմիթն ընթերցում է Աստվածաշունչը։ Հրավիրեք սովորողներին խորհել նկարների վերաբերյալ, մինչ կարդում են Մարկոս 1․35, Ղուկաս 6․12 և Ջոզեֆ Սմիթ-Պամություն 1․12-13 հատվածները։ Խրախուսեք նրանց այս հատվածներում փնտրել ընդհանուր ուղերձ։

աղոթող ձեռքեր
Ջոզեֆ Սմիթն ուսումնասիրում է սուրբ գրությունները
  • Համաձայն սուրբ գրությունների խոսքերի՝ ի՞նչ են արել և Փրկիչը, և Ջոզեֆ Սմիթը՝ հոգևորապես աճելու համար:

  • Ինչպե՞ս փոխվեց Ջոզեֆ Սմիթի կյանքը՝ անդրադառնալով նրան, ինչ կարդացել էր Հակոբոս 1․5 հատվածում։

Քննարկումը վարող․ Բացատրեք, որ մեր հոգևոր առաջընթացի մասին աղոթքով խորհելու և դրան անդրադառնալու համար ժամանակ հատկացնելը կարող է օգնել մեզ առաջնորդություն ստանալ Տիրոջից:

Որպեսզի օգնեք դասարանի անդամներին դա անել, կարող եք գրատախտակին նկարել երեք մարդուկ և պիտակավորել դրանք՝ Դասի սկիզբ, Այսօր և Վեց ամիս հետո պիտակներով։ Այնուհետև կիսվեք ստորև տրված հրահանգներով․

երեք փայտիկ

Խորհեք այս դասի սկզբից ի վեր ձեր հոգևոր աճի մասին։ Նաև, խորհեք այն առաջընթացի մասին, որը դեռ ուզում եք ունենալ։ Գրեք ձեր մտքերն ու հոգևոր տպավորությունները: Նմանատիպ հարցերը կարող են օգնել․

Հետ նայել

  • Համեմատած ձեր պատրաստակամության հետ, որն ունեիք նախքան այս դասը, որո՞նք են այն միջոցները, որոնցով դուք այժմ ավելի պատրաստված եք զգում ծառայելու միսիայում կամ ավետարանով կիսվելու ուրիշների հետ:

  • Ի՞նչ ազդեցություն է ունեցել Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկի ուսումնասիրությունը ձեզ վրա:

  • Ինչպե՞ս է փոխվել ձեր հարաբերությունը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:

  • Դասի ժամանակ կամ դասից դուրս ի՞նչ փորձառություններ են փոփոխություն առաջացրել ձեզ համար։

Շարժվել առաջ

  • Ի՞նչ եք դեռ ուզում անել, որպեսզի շարունակեք պատրաստվել միսիոներական ծառայությանը: Ձեր կարծիքով, որո՞նք պետք է լինեն ձեր հաջորդ քայլերն այս նպատակներին հասնելու համար։

  • Ո՞ւմ կուզեք օգնել ավելի մոտենալ Երկնային Հորն ու Հիսուս Քրիստոսին: Դուք ի՞նչ կանեք, որպեսզի օգնեք նրանց։

Քննարկումը վարող․ Հրավիրեք սովորողներին քննարկել այն պատասխանները, որոնցով հարմար են զգում կիսվել զուգընկերոջ կամ փոքր խմբի հետ։ Սա կարող է նաև լավ ժամանակ լինել՝ հրավիրելու դասարանի պատրաստակամ անդամներին դասարանի հետ կիսվել Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին իրենց վկայությամբ:

Կարող եք եզրափակել՝ կիսվելով երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հետևյալ հայտարարությամբ․

Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

Դուք կարող եք մեծացնել Աստծուն ծառայելու ձեր ցանկությունը, և կարող եք սկսել մտածել այնպես, ինչպես մտածում են միսիոներները, կարդալ այն, ինչ կարդում են միսիոներները, աղոթել այնպես, ինչպես աղոթում են միսիոներները և զգալ այն, ինչ զգում են միսիոներները: Դուք կարող եք խուսափել աշխարհիկ ազդեցություններից, որոնք Սուրբ Հոգուն հեռացնում են, և դուք կարող եք մեծացնել ձեր վստահությունը` ճանաչելով և արձագանքելով հոգևոր հուշումներին: Տող առ տող, ցուցում առ ցուցում, մի քիչ այստեղ և մի քիչ այնտեղ, դուք աստիճանաբար կարող եք դառնալ այն միսիոները, որը հուսով եք, որ կլինեք, և այն միսիոները, որը Փրկիչն է ակնկալում, որ լինեք։ («Դառնալ Միսիոներ», Լիահոնա, նոյեմբեր 2005, 46)

Քննարկումը վարող․ Արտահայտեք ձեր սերը մասնակիցների հանդեպ, ձեր վկայությունը Փրկչի մասին և ձեր զգացմունքները Նրա ավետարանը քարոզելու կարևորության վերաբերյալ: Խրախուսեք սովորողներին առաջ գնալ հավատքով իրենց պատրաստության մեջ, որպեսզի նրանք կարողանան դառնալ այն միսիոներներն ու աշակերտները, որոնք Տերը կցանկանար, որ նրանք դառնան: