Դաս 5
Ուսումնասիրեք և ուսուցանեք Հիսուս Քրիստոսի ավետարանը
Քարոզիր Իմ ավետարանը, գլուխ 3
Այն դասերը, որ միսիոներներն օգտագործում են Փրկչի ավետարանը ուսուցանելու համար, գտնվում են գլուխ 3-ում Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկում։ «Այս գլխի դասերը պարունակում են Հիսուս Քրիստոսի ավետարանի հիմնական վարդապետությունը, սկզբունքները և պատվիրանները» (Քարոզիր Իմ ավետարանը [2023], 25)։ Երբ սովորողներն ուսումնասիրում և սովորում են ուսուցանել այս դասերից, նրանք ավելի լավ պատրաստված կլինեն կիսվելու Փրկչի ավետարանով ուրիշների հետ:
Վերանայեք և հետևեք
Քննարկումը վարող․ Հրավիրեք սովորողներին մտածել իրենց վերջին ջանքերի մասին, որպեսզի կիրառեն այն, ինչ սովորում են այս դասին։ Դուք կարող եք հրավիրել նրանց, որ իրենց ջանքերից մի քանիսով կիսվեն իրենց զուգընկերոջ կամ դասարանի հետ։
Ուսումնական վարժությունների տարբերակներ
Քննարկումը վարող․ Աղոթքով ընտրեք սովորելու այն տարբերակը կամ տարբերակները, որոնք առավելագույնս օգտակար կլինեն ձեր դասարանի համար։ Համոզվեք, որ բավականաչափ ժամանակ մնա սովորելու և կիրառման համար:
Տարբերակ Ա. Ի՞նչ են սովորեցնում Տիրոջ միսիոներները
Ուսումնասիրել
Քննարկումը վարող․ Դասարանի անդամներին հիշեցրեք «Ձեր նպատակը» (Քարոզիր Իմ ավետարանը, 1): Արտասանեք միասին, որպես դասարան։ Բացատրեք, որ միսիոներների համար այս նպատակին հասնելու կարևոր ուղիներից մեկը Հիսուս Քրիստոսի ավետարանը ուսուցանելն է այն մարդկանց, որոնց նրանք հանդիպում են։
Նշեք, որ միսիոներների ուսուցանած դասերը գտնվում են գլուխ 3-ում Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկում։ Կիսվեք հետևյալ հրահանգներով.
Կարդացեք առաջին երկու պարբերությունները Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկի գլուխ 3-ից, այդ թվում նաև դասի թավատառ վերնագրերը՝ փնտրելով, թե միսիոներներին ինչ է հրահանգված ուսուցանելու համար։
Քննարկումը վարող․ Դուք կարող եք նաև միասին ուսումնասիրել հետևյալ հատվածներից մի քանիսը․ Վարդապետություն և Ուխտեր 19.31, 33.10-11, 34.4-6, 42.12։ Սովորողները կարող են քննարկել լրացուցիչ մտքեր, որոնք նրանք ստանում են այն մասին, թե ինչ է Տերը ցանկանում, որ Իր միսիոներներն ուսուցանեն։
Բացատրեք, որ հետևյալ վարժության ընթացքում մասնակիցները կսովորեն գլուխ 3-ի դասերի ձևաչափի և կառուցվածքի մասին Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկից: Սկսելու համար կարող եք սովորողներին արագ ակնարկ տալ դասերից մեկի մասին: Դասը միասին վերանայելիս դուք կարող եք ցուցադրել այն էկրանին: Հետևյալ հրահանգները կարող են օգնել ձեզ տրամադրել արագ ակնարկներ․
Գտեք «Դաս 1․ Հիսուս Քրիստոսի ավետարանի վերականգնման ուղերձը» (էջ 30-45): Արագ աչքի անցկացրեք այս դասի հետևյալ բաժինները: Մտածեք, թե դասի այս տարբեր մասերն ինչպես կարող են օգնել ձեզ արդյունավետ ուսուցանել Փրկչի ավետարանը:
-
Մարդիկ կարող են մտածել
-
Առաջարկներ ուսուցման համար
-
Ինչ կարող եք ուսուցանել մարդկանց 15–25 րոպեում
-
Հարցեր, որոնք կարող եք տալ մարդկանց
-
Հրավերներ, որոնք կարող եք հղել
-
Վարդապետության հիմունքներ
-
Ուսուցման գաղափարներ (առկա են ամբողջ դասի ընթացքում)
-
Կարճ և միջին տևողությամբ դասի համառոտ ծրագիր
Քննարկումը վարող․ Հրավիրեք սովորողներին կիսվել այն ամենով, ինչ նրանք օգտակար են գտել միասին վերանայած դասից: Եթե ժամանակը թույլ է տալիս, կարող եք բացատրել, որ «Դաս 4. Ամբողջ կյանքում դառնալ Հիսուս Քրիստոսի աշակերտները» ձևակերպվում է այլ կերպ, քան առաջին երեք դասերը։ Կարող եք նաև միասին հակիրճ վերանայել այս դասը։
Կիրառել
Քննարկումը վարող․ Դասարանի անդամներին ժամանակ հատկացրեք՝ ավելի խորությամբ ուսումնասիրելու գլուխ 3-ի դասերից մեկը՝ Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկից։ Ցուցադրեք հետևյալ հրահանգները և աշակերտներին հատկացրեք մոտ 10 րոպե, որպեսզի նրանք ինքնուրույն ավարտեն դրանք.
Ընտրեք գլուխ 3-ի դասերից մեկը Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկից, որը դուք կցանկանայիք ավելի շատ ուսումնասիրել: Ահա մի քանի գաղափարներ, թե ինչ կարող եք անել.
-
Կարդացեք դասի բաժնի վերնագրերը: Այնուհետև ժամանակ տրամադրեք, որպեսզի ավելի խորությամբ ուսումնասիրեք մեկ կամ ավելի այն բաժիններից, որոնք ձեզ ամենաշատն են հետաքրքրում։
-
Դասի սկզբում կարդացեք «Մարդիկ կարող են մտածել» վանդակը (միայն 1-3-րդ դասերին): Ընդգծեք այն հարցերը, որոնց ամենաշատը կցանկանայիք պատասխանել։ Պատասխանները փնտրեք «Վարդապետության հիմունքներ» բաժնում:
-
Ուսումնասիրեք մի քանի ամփոփումներ «Վարդապետության հիմունքներ» բաժնում: Կարող եք նաև ուսումնասիրել «Սուրբ գրությունների ուսումնասիրություն» վանդակների որոշ հատվածներ։ Ուշադրություն դարձրեք, թե ինչ են այս նյութերն ուսուցանում ձեզ Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին:
Քննարկումը վարող․ Երբ դասարանի անդամներն ավարտեն ուսումնասիրությունը, բաժանեք նրանց զուգընկերության կամ փոքր խմբերի: Յուրաքանչյուր անհատի հրավիրեք կիսվել այն ամենով, ինչի վրա կենտրոնացել են ուսումնասիրության վարժության ընթացքում, և ինչ են սովորել իրենց փորձառությունից։
Նպատակ դրեք
Քննարկումը վարող․ Դասարանի անդամներին ժամանակ հատկացրեք՝ այսօրվա սովորածի շուրջ խորհելու և նպատակներ դնելու համար: Կարող եք ցուցադրել հետևյալը՝ նրանց օգնելու համար․
Նպատակ դրեք, որը վերաբերում է ձեր սովորածին։ Օգտագործեք գաղափարներ, ինչպիսիք են հետևյալը, կամ մտածեք ձեր սեփականը:
-
Կազմեք ծրագիր, թե ինչպես կուսումնասիրեք վարդապետությունը գլուխ 3-ի դասերի ձեր անձնական ուսումնասիրության ժամանակ:
-
Ընտրեք ամփոփում «Վարդապետության հիմունքներ» բաժիններից մեկից, որը ցանկանում եք ուսումնասիրել։ Ուսումնասիրեք թեման և հակիրճ ծրագրեք ձեր սովորածը: Օգտագործեք ձեր ծրագիրը, որպեսզի սովորեցնեք ձեզ ծանոթ մեկին։
Իմ նպատակը
-
Ես ․․․ (գործողությունը, որ դուք կձեռնարկեք)։
-
Ես կիրականացնեմ նպատակս ․․․ (պարզ ծրագիր)։
Քննարկումը վարող․ Եթե սովորողներն իրենց նպատակներով կիսվելու համար խումբ ունեն՝ ժամանակ հատկացրեք նրանց՝ կիսվելու, թե ինչպես կաջակցեն կամ կհիշեցնեն միմյանց հաջորդ դասից առաջ:
Տարբերակ Բ. Ինչպե՞ս կարող են Տիրոջ միսիոներներն արդյունավետորեն ուսուցանել Նրա ավետարանը
Ուսումնասիրել
Քննարկումը վարող․ Հրավիրեք դասարանի անդամներին մտածել անցյալ հնարավորությունների մասին, որոնք նրանք ունեցել են՝ ուսուցանելու Հիսուս Քրիստոսի ավետարանը ուրիշներին (օրինակ, իրենց ընտանիքի կամ ընկերների հետ, եկեղեցում կամ սեմինարիայում կամ ինստիտուտում)։ Դուք կարող եք մեկ կամ երկու աշակերտի խնդրել կիսվել իրենց փորձառություններով, ներառյալ այն, թե ինչը լավ ստացվեց և այն, ինչ ըստ իրենց, կարող էր ավելի լավ լինել:
Բացատրեք, որ հետևյալ ուսումնասիրության վարժությունը կարող է օգնել դասարանի անդամներին սովորել, թե ինչպես ավելի արդյունավետ ուսուցանել Փրկչի ավետարանը: Աշակերտները կարող են ավարտել բոլոր չորս քայլերն անհատապես, կամ դուք կարող եք բաժանել նրանց չորս հոգուց բաղկացած խմբերի և հանձնարարել խմբի յուրաքանչյուր անդամին ուսումնասիրել մեկը:
Ուսումնասիրեք հետևյալ բաժինները գլուխ 3-ի նախաբանից Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկում։ Փնտրեք ճշմարտություններ և ուղեցույցներ, որոնք կօգնեն ձեզ հասկանալ, թե ինչպես կարող են միսիոներներն արդյունավետ ուսուցանել Փրկչի ավետարանը: Կարող եք գաղափարներ նշել, որոնք, ըստ ձեզ, ամենակարևորն են։
-
Սուրբ գրությունների հատվածները «Ի՞նչն է մեզ առաջնորդում ուսուցանել» վերնագրի ներքո («Սուրբ գրությունների ուսումնասիրություն» վանդակում՝ էջ 27)
-
Սուրբ գրությունների հատվածները «Ինչու՞ է կարևոր դասերի ընթացքում ուսումնասիրել վարդապետությունը» վերնագրի ներքո («Սուրբ գրությունների ուսումնասիրություն» վանդակում՝ էջ 27)
Քննարկումը վարող․ Հրավիրեք դասարանի անդամներին կիսվել այն ամենով, ինչ նրանք գտել են փոքր խմբերում կամ որպես դասարան:
Վարժվեք
Քննարկումը վարող․ Մասնակիցներին հնարավորություն տվեք պատրաստել և սովորել ուսուցանել պարզ ամփոփումներ գլուխ 3-ի դասերից մեկից՝ Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկում։ Կարող եք օգտագործել ուղեցույցները, որոնք գտնվում են Դաս 6․ «Կիրառեք ուսուցումը» դասում, որպեսզի օգնեք նրանց պատրաստվել դրան։ Խրախուսեք դասարանի անդամներին՝ իրենց ամփոփումները ստեղծելիս և կիսվելիս ներառել արդյունավետ ուսուցման վերաբերյալ իրենց սովորած սկզբունքները։ Եթե ժամանակը թույլ է տալիս, դուք կարող եք աշակերտներին բազմաթիվ հնարավորություններ տալ՝ ուսուցանելու իրենց պատրաստած ամփոփումը:
Նպատակ դրեք
Քննարկումը վարող․ Դասարանի անդամներին ժամանակ հատկացրեք՝ այսօրվա սովորածի շուրջ խորհելու և նպատակներ դնելու համար: Կարող եք ցուցադրել հետևյալը՝ նրանց օգնելու համար․
Նպատակ դրեք, որը վերաբերում է ձեր սովորածին։ Օգտագործեք գաղափարներ, ինչպիսիք են հետևյալը, կամ մտածեք ձեր սեփականը:
-
Սովորեք ուսուցանել ձեր ամփոփումը ընտանիքի անդամի կամ ընկերոջ։
-
Կիսվեք ձեր ամփոփումով՝ ձեր վկայության հետ միասին, սոցիալական ցանցերում:
-
Ուսումնասիրեք լրացուցիչ բովանդակություն գլուխ 3-ի դասերից:
Իմ նպատակը
-
Ես ․․․ (գործողությունը, որ դուք կձեռնարկեք)։
-
Ես կիրականացնեմ նպատակս ․․․ (պարզ ծրագիր)։
Քննարկումը վարող․ Եթե սովորողներն իրենց նպատակներով կիսվելու համար խումբ ունեն՝ ժամանակ հատկացրեք նրանց՝ կիսվելու, թե ինչպես կաջակցեն կամ կհիշեցնեն միմյանց հաջորդ դասից առաջ:
Հաջորդ անգամ
Քննարկումը վարող. Եթե դուք ծրագրում եք դաս 6-ը ուսուցանել հաջորդ դասի ընթացքում, ապա կարող եք հրավիրել սովորողներին նախապատրաստության համար ուսումնասիրել գլուխ 3-ի դասերից մեկը Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկում։ Եթե պատրաստ եք հաջորդ անգամ ուսումնասիրել դաս 7-ը, ապա կարող եք դասարանի անդամներին հրավիրել նախապատրաստության համար ուսումնասիրել «Մկրտվելու և հաստատվելու հրավեր» բաժինը Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկում (էջ 28–29)։ Գուցե ցանկանաք նաև հիշեցում ուղարկել նրանց։