Ավետարանի դասընթացներ
Հմտության կիրառում 3. Ուսուցանեք մարդկանց, թե ինչպես աղոթել


Հմտության կիրառում 3

Ուսուցանեք մարդկանց, թե ինչպես աղոթել

Three young sister missionaries in the Philippines.  They are shown walking on a dirt road by tin shack homes, teaching a family and praying with them in their home and as passengers on a motorcycle.

Մարդկանցից շատերը, ում միսիոներներն ուսուցանում են, աղոթքի փորձի պակաս ունեն: «Մարդկանց աղոթելու հրավիրելը ամենակարևոր հրավերներից մեկն է, որը դուք կարող եք հղել որպես միսիոներ» (Քարոզիր Իմ ավետարանը [2023], 43

Քննարկումը վարող․ Ձգտեք լինել հակիրճ «Սահմանեք» և «Ցուցադրեք» բաժիններում, որպեսզի սովորողները բավական ժամանակ ունենան վարժանքի համար:

Սահմանեք

Քննարկումը վարող․ Ներկայացրե՛ք այս հմտության կիրառման թեման՝ ասելով հետևյալը.

Մեր սիրառատ Երկնային Հայրը ցանկանում է, որ Իր զավակները հաղորդակցվեն Իր հետ աղոթքի միջոցով: Միսիոներները միշտ ուսուցանում են դա մարդկանց, ովքեր աղոթելու քիչ փորձ ունեն կամ չունեն:

Քննարկումը վարող․ Հրավիրեք սովորողներին բացել «Դաս 4. Դառնալ Հիսուս Քրիստոսի աշակերտները ողջ կյանքի ընթացքում» Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկի գլուխ 3-ում: Օգնեք նրանց գտնել 77-րդ էջի «Հաճախ աղոթեք» վերնագիրը: Այնուհետև կիսվեք հետևյալ հրահանգներով․

Կարդացեք «Հաճախ աղոթեք» բաժինը (Քարոզիր Իմ ավետարանը, 77): Գտեք ուղեցույցներ, որոնք կօգնեն ձեզ սովորեցնել մարդկանց, թե ինչու է կարևոր աղոթելը և ինչպես աղոթել:

  • Ի՞նչ սովորեցիք աղոթքի կարևորության մասին:

  • Ի՞նչ գտաք, որը կօգնի մարդկանց իմանալ, թե ինչպես աղոթել:

Քննարկումը վարող․ Կարող եք ցուցադրել այս բաժնի հետևյալ ուղեցույցները, որպեսզի սովորողները կարողանան անդրադառնալ դրանց վարժանքի ժամանակ.

  • Սկսեք՝ դիմելով Երկնային Հորը:

  • Արտահայտեք ձեր սրտի զգացումները, ինչպես, օրինակ, երախտագիտությունը մեր ստացած օրհնությունների համար:

  • Հարցեր տվեք, առաջնորդություն փնտրեք և օրհնություններ խնդրեք:

  • Ավարտեք, ասելով. «Հիսուս Քրիստոսի անունով, ամեն»։

Ցուցադրեք

Քննարկումը վարող․ Ցուցադրեք, թե ինչպես է տեղի ունենում ինչ-որ մեկին աղոթքի մասին ուսուցանելը: Որպես ձեր ցուցադրության մաս, նկարագրեք, թե ինչու է աղոթքը կարևոր և ինչպես աղոթել:

Կարող եք նաև օգտագործել տեսանյութը՝ “Teaching about the Holy Ghost and Prayer: John” (ChurchofJesusChrist.org, դիտեք 2:46 մինչև 5:00 ժամանակահատվածը)։

Վարժվեք

Քննարկումը վարող․Դասարանի յուրաքանչյուր անդամի նշանակեք զուգընկեր և տվեք հետևյալ հրահանգները.

Ձեր զուգընկերոջ հետ հերթով ուսուցանեք միմյանց աղոթքի մասին (անհրաժեշտության դեպքում դիմեք էջ 77-ի ուղեցույցներին, Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկում)։ Ուշադիր եղեք, որ բացատրեք, թե ինչու ենք մենք աղոթում և ինչպես ենք աղոթում: Դուք կարող եք նաև վկայել, որ Աստված լսում և պատասխանում է աղոթքներին:

Կիրառեք

Քննարկումը վարող․ Կիսվեք հետևյալ հրավերով՝ օգնելու սովորողներին կիրառել այս հմտությունը․

Հաջորդ շաբաթվա ընթացքում հնարավորություն փնտրեք՝ սովորեցնելու ինչ-որ մեկին աղոթել: Կարող է լինել ընտանիքի անդամը կամ ընկերը, ով արդեն գիտի, թե ինչպես աղոթել, կամ եթե դուք գիտեք մեկին, ով ծանոթ չէ աղոթքին, կարող եք ուսուցանել նրան։ Նաև մտածեք, թե ինչպես կարող եք բարելավել ձեր անձնական աղոթքները: