Հիմնական դասընթացներ
Դաս 28. Ուսուցչի նյութ. Կանգնելով որպես Հիսուս Քրիստոսի վկաներ


«Դաս 28. Ուսուցչի նյութ․ Կանգնելով որպես Հիսուս Քրիստոսի վկաներ», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ (2023)

«Դաս 28. Ուսուցչի նյութ», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ

Դաս 28. Ուսուցչի նյութ

Կանգնելով որպես Հիսուս Քրիստոսի վկաներ

Այս դասընթացի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան ուսումնասիրել, խորհել և քննարկել Հիսուս Քրիստոսին և Նրա հավիտենական ավետարանը: Նրանց առաջարկվեց ամրապնդել Փրկչի մասին իրենց վկայությունը և գործել հավատքով` Նրան ավելի նման դառնալու համար: Այս դասում ուսանողները կխորհրդածեն այն մասին, թե ինչ են զգացել, սովորել և տարել: Նրանց կառաջարկվի կիսվել Փրկչի մասին իրենց վկայությամբ:

Ուսուցման առաջարկներ

Հիսուս Քրիստոսի աշակերտները վկայություն են բերում Նրա մասին

Նշում. Որպեսզի դասի ընթացքում ուսանողներին շատ ժամանակ տրամադրվի Փրկչի մասին իրենց վկայություններով կիսվելու համար, այս դասում ուսուցման ավելի քիչ գաղափարներ են զետեղված:

Երբ սկսեք դասը, կարող եք կիսվել հետևյալ սցենարով:

Պատկերացրեք, որ մի մտերիմ ընկեր մասնակցում է իր առաջին ծոմի և վկայության ժողովին կամ վերադառնում է եկեղեցի տարիներ շարունակ բացակայելուց հետո: Եթե կիսվեք ձեր վկայությամբ, ի՞նչ կասեիք: Ինչո՞վ կցանկանայիք, որ ուրիշները գուցե կիսվեին:

Ուսանողներին ժամանակ տվեք գրի առնելու, թե իրենք ինչ կկամենային ասել իրենց վկայություններում: Ապա կարող եք խնդրել մի քանի ուանողների կիսվել իրենց գրածով: Որպես ձեր քննարկման մաս՝ կարող եք տալ հետևյալ հարցերից մեկը կամ մի քանիսը:

  • Ի՛նչ կզգայիք, եթե որևէ մեկը վկայություն չբերեր Հիսուս Քրիստոսի մասին: Ինչո՞ւ է Հիսուս Քրիստոսի և Նրա հավիտենական ավետարանի մասին վկայություն բերելն այդքան կարևոր: (Մինչ ուսանողները քննարկում են, դուք կարող եք ցուցադրել երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆի հետևյալ խոսքը. «[Մեր] վկայության հիմքը միշտ պետք է լինի հավատքը և գիտելիքը Հիսուս Քրիստոսի և Նրա աստվածային առաքելության մասին» [«Անձնական վկայության ուժը», Լիահոնա, նոյեմբեր 2006, 38]:)

  • Ինչպե՞ս եք ձեռք բերել ձեր վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին: (Կարող եք վերանայել Ալմա 5.46–48-ը և Երեց Ուխդորֆի երկրորդ հայտարարությունը նախապատրաստական նյութի բաժին 1-ում: Ցանկության դեպքում կարող եք օգնել ուսանողներին բացահայտել ճշմարտությունը, որը նման է հետևյալին. Մենք կարող ենք ունենալ ամուր վկայություն Հիսուս Քրիստոսի մասին Սուրբ Հոգու միջոցով:) Ի՞նչ ազդեցություն ունի Սուրբ Հոգին ձեր հասկացողության և Փրկչի հանդեպ ձեր սիրո վրա:

Հրավիրեք մեկ կամ երկու պատրաստված ուսանողների կիսվել դասարանում, թե ինչպես է իրենց կյանքն օրհնվել` լսելով ուրիշներին Հիսուս Քրիստոսի մասին վկայելիս: Ապա կարող եք հարցնել․

  • Որո՞նք են այն մի քանի եղանակները, որի միջոցով կարող ենք կանգնել որպես Հիսուս Քրիստոսի վկաներ: (Խնդրեք ուսանողներին վերանայել Նիլ Լ․ Անդերսենի հայտարարությունը նախապատրաստական նյութի բաժին 2-ում:)

  • Ինչո՞ւ է կարևոր կիսվել Փրկչի մասին մեր վկայությամբ, եթե նույնիսկ զգում ենք, որ այն շատ ամուր չէ: (Կարող եք վերանայել նախագահ Ուխդորֆի առաջին հայտարարությունը նախապատրաստական նյութի բաժին 1-ում:)

Բարելավել մեր ուսուցումն ու ուսումնառությունը

Հրավիրեք ուսանողներին վկայություն բերել Հիսուս Քրիստոսի և Նրա աստվածային առաքելության մասին: Օգնեք ուսանողներին հասկանալ, որ Հիսուս Քրիստոսի մասին վկայությամբ կիսվելը ոչ միայն օրհնում է մարդուն, որը վկայություն է բերում, այլև կարող է ամրապնդել ուրիշների հավատքն ու վկայությունները: Վկայությունը կարող է լինել պարզ արտահայտությունն այն բանի, թե մարդն ինչի է հավատում, հույս ունի կամ գիտի որ ճշմարիտ է:

Հիշեցրեք ուսանողներին, որ նրանց հանձնարարվել էր պատրաստվել դասին՝ ընտրելով ուսուցողական մի վարժություն, որը կօգնի նրանց խորհել Փրկչի և Նրա հավիտենական ավետարանի վերաբերյալ իրենց վկայության մասին: Ուսանողներին ժամանակ տվեք վերանայել իրենց նշումները և պատրաստվել կիսվելու ինչ-որ բանով:

Եթե դասարանը մեծ է, կարող եք ուսանողներին բաժանել փոքր խմբերի, որպեսզի յուրաքանչյուրը կիսվելու հնարավորություն ունենա։ Խրախուսեք ուսանողներին ուշադիր լինել իրենց ժամանակի օգտագործման վերաբերյալ, որպեսզի դասարանի կամ խմբի բոլոր կամավոր անդամները կարողանան կիսվել: Չնայած բոլոր ուսանողներին պետք է խրախուսել, սակայն չպետք է ճնշված զգան անել տա:

Դասը եզրափակեք` բերելով ձեր վկայությունը և խրախուսելով ձեր ուսանողներին շարունակել ամրապնդել իրենց վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին և փնտրել հնարավորություններ՝ կիսվելու Նրա մասին այդ վկայությամբ:

Նախքան դասն ավարտելը՝ խրախուսեք ուսանողներին շարունակել գրանցվել ինստիտուտում: