«Դաս 6․ Ուսուցչի նյութ․ Խորհրդանիշների միջոցով ավելի լավ հասկանալ Քրիստոսի քավող զորությունը», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ (2023)
«Դաս 6․ Ուսուցչի նյութ», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ
Դաս 6․ Ուսուցչի նյութ
Խորհրդանիշների միջոցով ավելի լավ հասկանալ Քրիստոսի քավող զորությունը
Սուրբ գրությունները լի են Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի վերաբերյալ խորհրդանիշներով։ Նույնիսկ իր ծնվելուց առաջ Փրկիչն օգնում էր Իր ժողովրդին հասկանալ, թե ով է Ինքը, և նրանք ինչու ունեն Իր կարիքը։ Այս դասը կբացահայտի սուրբ գրությունների խորհրդանիշները, որոնք կարող են ամրացնել Հիսուս Քրիստոսի և որպես մեր Քավչի՝ Նրա դերի հանդեպ մեր հավատքը։
Ուսուցման առաջարկներ
Բարելավենք մեր ուսուցումը և ուսումնասիրությունը
Խթանեք բովանդակալից քննարկում Ուսուցիչները կարող են բովանդակալից քննարկումներ խթանել, երբ նրանք ստեղծեն սիրո և վստահության ուսումնական միջավայր, որպեսզի ուսանողներն ապահով տան իրենց հարցերը, խոսեն իրենց կասկածների և վախերի մասին, կիսվեն անձնական փորձառություններով և արտահայտեն իրենց վկայությունները: Ավելին իմանալու համար դիտեք «Meaningful Class Discussions» (1:52) տեսանյութը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ. Անդերսենի կողմից:
Տերը ներկայացնում է կենդանիների զոհաբերությունը՝ վկայելով Իր քավիչ զորության մասին
Գրատախտակին նկարեք կամ ցուցադրեք սրտի որևէ պատկեր (կամ մեկ այլ տարածված նշան): Խնդրեք ուսանողներին բացահայտել, թե ինչ կարող է խորհրդանշել սիրտը: Նշեք, որ սուրբ գրություններն օգտագործում են խորհրդանշականությունը՝ Հիսուս Քրիստոսի մասին վկայություն տալու համար (տես 2 Նեփի 11.4): Կարող եք նաև հանձնարարել, որ ուսանողները բացահայտեն խորհրդանիշների մի քանի օրինակներ, որոնք ուսուցանում են Քրիստոսի մասին:
Համառոտ կրկնեք կամ հանձնարարեք ուսանողներից մեկին ամփոփել Ադամի և Եվայի ուղեկցող նկարի համատեքստը: Հրավիրեք ուսանողներին վերանայել Մովսես 5.4–8 հատվածները և բացահայտել այս նկարի խորհրդանիշները:
Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ այս նկարի խորհրդանշականությունը, տվեք հետևյալ հարցերը.
-
Հիսուս Քրիստոսի մասին ի՞նչ կարևոր ճշմարտություններ են ուսուցանվում՝ գառան, զոհասեղանի և արյուն թափելու խորհրդանիշների միջոցով: (Դուք կարող եք վերանայել երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հայտարարությունը նախապատրաստական նյութի 1-ին բաժնում։) Օգնեք ուսանողներին բացահայտել որևէ նմանատիպ ճշմարտություն. Անդրանիկ գառան զոհաբերությունը խորհրդանշում էր Հիսուս Քրիստոսի քավող զոհաբերությունը:)
-
Ի՞նչ խորհրդանիշներ ենք մենք օգտագործում այսօր, որոնք մեզ հիշեցնում են Փրկչի Քավության մասին:
Նշում. Եթե ձեր ուսանողները անհանգստություն են ցուցաբերում կենդանիների զոհաբերության սովորույթի վերաբերյալ, հիշեցրեք նրանց, որ Հին Կտակարանի մարդկանց մեծ մասն ապրում էր հովվական հասարակությունում, որտեղ սովորական երևույթ էր կենդանիներ պահելը և դրանք սննդի համար սպանելը: Նշեք, որ Տերը հիմնվում էր մարդկանց ամենօրյա փորձառությունից՝ Իր քավող զոհաբերության մասին հզոր դասեր տալու համար:
Սուրբ գրությունները պարունակում են բազմաթիվ խորհրդանիշներ, որոնք վկայում են Հիսուս Քրիստոսի աստվածային առաքելության մասին
Նշում. Այս բաժինը պարունակում է ուսուցման երկու տարբերակ: Որոշեք, թե որ տարբերակն է լավագույնը ձեր ուսանողների համար: Տարբերակ 1-ը տրամադրում է ավելի առաջնորդվող ուսուցման փորձառություն։
Տարբերակ 1. Զատիկի խորհրդանիշը
Կախված ձեր ուսանողների գիտելիքներից՝ գուցե համառոտ վերանայեք այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել Զատիկից առաջ, այնուհետև միասին կարդացեք Ելից 12.3–13 հատվածները: Կամ կարող եք դիտել «The Passover» (3:08) տեսանյութը:
Որպեսզի ուսանողներին հնարավորություն ընձեռվի քննարկել Զատիկի խորհրդանիշների իմաստը, կարող եք նրանց հանձնարարել աշխատել փոքր խմբերով և լրացնել կամ քննարկել «Զատիկի խորհրդանշականությունը» աղյուսակի «Հնարավոր իմաստները» բաժինը, որը գտնվում է նախապատրաստական նյութի 2-րդ բաժնում: Կամ կարող եք յուրաքանչյուր խմբին հանձնարարել մեկ խորհրդանիշ և խնդրել նրանց կարդալ աջակցող սուրբ գրությունները, գրի առնել իրենց խորհրդանիշի հնարավոր իմաստը, այնուհետև դասարանի հետ կիսվել, թե ինչ են սովորել:
Երբ ուսանողները իրենց պատկերացումներով կիսվեն Զատիկի խորհրդանիշների մասին, տվեք ամփոփիչ հարցեր, որոնք կօգնեն նրանց կիրառել այդ խորհրդանիշների իմաստն իրենց կյանքում: Ամփոփիչ հարցերը կարող են սկսվել հետևյալ կերպ.
-
Այս խորհրդանիշն ի՞նչ է ուսուցանում մեզ ․․․ բարության մասին։
-
Ինչպե՞ս կարելի է այս խորհրդանիշի իմաստը կիրառել …
-
Ե՞րբ եք դուք տեսել ․․․
Ձեր քննարկումից հետո հրավիրեք ուսանողներին գրի առնել այն, ինչ նրանք Զատիկի խորհրդանիշներից սովորել կամ զգացել են Փրկչի կամ Նրա հետ իրենց հարաբերությունների մասին: Հրավիրեք նաև մի քանի ուսանողների կամավոր կիսվել իրենց մտքերով։
Հղումներ ուսուցչի համար
Զատիկի խորհրդանիշները
|
Հատված |
Խորհրդանիշ |
Հնարավոր իմաստները |
Աջակցող սուրբ գրություններ* |
|---|---|---|---|
Հատված 3 | Խորհրդանիշ Յուրաքանչյուր տուն զոհաբերեց մեկ գառ | Հնարավոր իմաստները Հիսուս Քրիստոսի քավիչ զորությունը բոլորի համար է: | Աջակցող սուրբ գրություններ* |
Հատված 5 | Խորհրդանիշ Անարատ արու գառ | Հնարավոր իմաստները Փրկիչն Աստծո Գառն էր՝ կատարյալ և առանց մեղքի: | Աջակցող սուրբ գրություններ* Հովհաննես 1․29, Եբրայեցիս 5․8–9 |
Հատված 7 | Խորհրդանիշ Յուրաքանչյուր տան դռան սյունին արյուն էր քսվում | Հնարավոր իմաստները Ուխտի միջոցով մենք կարող ենք կիրառել Քրիստոսի արյունը՝ հոգևոր մահը հաղթահարելու համար: Քրիստոսի արյունը փրկում և պաշտպանում է մեզ: | Աջակցող սուրբ գրություններ* |
Հատված 8 | Խորհրդանիշ Բաղարջ (հաց՝ առանց խմորիչի, որը փչացնում կամ բորբոսեցնում է հացը) | Հնարավոր իմաստները Հիսուսը կյանքի հացն է։ Նա անմաքրություն չունի։ | Աջակցող սուրբ գրություններ* Հովհաննես 6․35, 48, 57–58, Ա Կորնթացիս 5․7–8 |
Հատված 8 | Խորհրդանիշ Լեղի խոտեր | Հնարավոր իմաստները Մենք ապրում ենք անկում ապրած աշխարհում և ենթակա ենք մեղքի դառնությանը։ | Աջակցող սուրբ գրություններ* |
Հատված 11 | Խորհրդանիշ Գոտիները մեջքին, կոշիկները ձեռքերին, շտապելով ուտել | Հնարավոր իմաստները Քրիստոսի քավիչ զորությունը պետք է կիրառվի անհապաղ: | Աջակցող սուրբ գրություններ* |
Տարբերակ 2. Քրիստոսի խորհրդանիշները Հին Կտակարանում
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ երեց Բրյուս Ռ. Մակքոնկիի հայտարարությունը նախապատրաստական նյութի բաժին 3-ում: Ապա հարցրեք.
-
Հիսուս Քրիստոսի խորհրդանիշների բացահայտումն ինչպե՞ս է ամրապնդել, կամ ինչպե՞ս կարող է ամրապնդել ձեր հավատքը Նրա հանդեպ:
Վկայեք, որ մենք կարող ենք ավելին սովորել Հիսուս Քրիստոսի մասին, երբ հասկանանք այն պատկերները, տեսակներն ու խորհրդանիշները, որոնք վկայում են Նրա մասին:
Միասին վերանայեք Հին Կտակարանի չորս հատվածները նախապատրաստական նյութի բաժին 3-ում: Հրավիրեք ուսանողներին փոքր խմբեր կազմել այլ ուսանողների հետ, ովքեր ցանկանում են քննարկել այն նույն հատվածը, որն իրենք են ցանկանում քննարկել: Այնուհետև յուրաքանչյուր խմբի հրավիրեք միասին կարդալ իրենց ընտրած հատվածը և քննարկել ուսումնասիրության հարցերը, որոնք գտնվում են բաժնում 3-ում:
Իմաստալից քննարկման համար բավարար ժամանակ հատկացնելուց հետո հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել, թե ինչ են սովորել կամ զգացել Հիսուս Քրիստոսի մասին իրենց փոքր խմբային քննարկման արդյունքում:
Հաջորդ անգամ
Հաջորդ դասից առաջ կարող եք հաղորդագրություն ուղարկել ուսանողներին և հարցնել. Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես համաձայնեցնել Աստծո արդարադատությունը Նրա սիրո և ողորմության հետ: Երբ կարդաք 7-րդ դասի նախապատրաստական նյութը, մտածեք արդարադատության, ողորմության և սիրո աստվածային հատկանիշների միջև կապի մասին: