Հիմնական դասընթացներ
Դաս 26. Ուսուցչի նյութ. Ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին


«Դաս 26․ Ուսուցչի նյութ․ Ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ (2023)

«Դաս 26. Ուսուցչի նյութ», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ

Դաս 26․ Ուսուցչի նյութ

Ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին

Փրկիչն Իր աշակերտներին հրահանգեց դառնալ՝ ինչպես Ինքն է (տես 3 Նեփի 27.27): Այս դասում ուսանողները կքննարկեն, թե ինչ կարող են անել, որպեսզի ավելի նմանվեն Փրկչին` շարունակելով զարգացնել Քրիստոսանման հատկանիշներ: Նրանք նաև հնարավորություն կունենան ընտրել հատուկ Քրիստոսանման մի հատկանիշ և որոշեն, թե ինչ կարող են անել` այն լիովին զարգացնելու համար: 

Ուսուցման առաջարկներ

Հիսուս Քրիստոսը պատվիրում է Իր առաքյալներին լինել այնպիսին, ինչպիսին Ինքն է

Դասը սկսելու համար, ցուցադրեք կամ հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ նախապատրաստական նյութի բաժին 1-ում Նախագահ Դալլին Հ. Օուքսի խոսքերը ։ Ապա հարցրեք.

  • Ո՞րն է ինչ-որ բան գիտենալու, ինչ-որ բան անելու, և ինչ-որ բան դառնալու տարբերությունը:

Ամփոփեք 3 Նեփի 27-ի համատեքստը, ապա միասին կարդացեք 3 Նեփի 27.27: Կամ կարող եք դիտել համապատասխան տեսահոլովակը Մորմոնի Գրքի տեսաֆիլմերից (ChurchofJesusChrist.org): Ցուցադրեք հետևյալ ճշմարտությունը. Հիսուս Քրիստոսը խնդրում է Իր աշակերտներին դառնալ այնպիսին, ինչպիսին Ինքն է:

Կարող եք ցուցադրել մի քանի նկարներ, որոնք պատկերում են Քրիստոսի հատկանիշները: Ապա հրավիրեք ուսանողներին ընտրել հետևյալ հատվածներից մեկը կամ երկուսը`կարդալու համար, փնտրելով Քրիստոսանման հատկանիշներ:

  • Հիսուս Քրիստոսի հատկանիշներից որո՞նք կկամենայիք հետագայում զարգացնել: (Գրատախտակին կազմեք ուսանողների կողմից բացահայտված հատկանիշների ցուցակ:)

  • Ինչպե՞ս եք դուք կամ ձեր ծանոթը օրհնվել՝ ձգտելով ավելի նմանվել Փրկչին: (Դուք կարող եք վերանայել նախագահ Էզրա Թավտ Բենսոնի հայտարարությունը նախապատրաստական նյութի 1-ին բաժնում:)

Կիսվեք նմանատիպ որևէ սցենարով.

Էլիզան ճնշված էր զգում` նայելով Քրիստոսանման հատկանիշների ցանկին: Նա մտածում էր, թե ինչպես կարող է երբևէ ներառել այդ բոլոր հատկանիշներն իր կյանքում: Դա անհնար էր թվում:

  • Դուք երբևէ Էլիզայի նման ունեցե՞լ եք այդ զգացումը: Ի՞նչ խորհուրդ կտայիք նրան:

  • Ի՞նչ այլ մարտահրավերների կարող ենք հանդիպել, երբ ձգտենք զարգացնել Քրիստոսանման հատկանիշներ։

  • Ի՞նչ ավետարանական սկզբունքներ կարող են օգնել մեզ զգալ հույսով լցված, երբ մենք ձգտենք զարգացնել Քրիստոսանման հատկանիշներ: (Անհրաժեշտության դեպքում ուսանողները կարող են քննարկել նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆի հայտարարությունը նախապատրաստական նյութի բաժին 2-ում կամ հետևյալ սուրբ գրություններում. Մոսիա 4.27, Եթեր 12.27, կամ Վարդապետություն և Ուխտեր 78.17–18, 93.13:)

Բարելավել մեր ուսուցումն ու ուսումնառությունը

Օգտագործեք պատմություններ: Պատմությունները կարող են հետաքրքրություն առաջացնել, խորացնել ըմբռնումը և պարզաբանել կիրառությունը: Սուրբ գրությունների պատմությունների հետ մեկտեղ, Եկեղեցու ղեկավարների հավատք խթանող պատմությունները կարող են ցույց տալ, թե ինչպես կիրառել սկզբունքները ժամանակակից համատեքստում: Ուսուցիչները և ուսանողները կարող են նաև կիսվել իրենց կյանքի ոգեշնչող պատմություններով:

Տիրոջը նմանվելու գաղափարը կամաց-կամաց պատկերացնելու համար դուք կարող եք ցուցադրել Ֆուջի լեռան նկարը և կարդալ Երեց Սքոթ Դ.-ի և Քույր Ուայթինգի հետևյալ փորձառությունը: (Կամ կարող եք դիտել կամ լսել, թե ինչպես է Երեց Ուայթինգը կիսվում այս փորձառությամբ գերագույն համաժողովում [ժամանակային ծածկագիր 2:35-3:09]):

10:21
Ֆուջի լեռը
Երեց Սքոթ Դ. Ուայթինգ

Մի քանի տարի առաջ, ես և կինս կանգնած էինք Ճապոնիայի ամենաբարձր Ֆուջի լեռը տանող արահետի սկզբում: Երբ սկսեցինք մեր վերելքը, նայեցինք հեռվում երևացող գագաթին և երկմտեցինք, թե կկարողանայինք արդյոք հասնել այնտեղ:

Երբ առաջ գնացինք, հոգնածությունը, ցավող մկանները և բարձրության ազդեցությունը սկսեցին զգացնել տալ: Մտավոր առումով մեզ համար կարևոր դարձավ ուղղակի կենտրոնանալ հաջորդ քայլի վրա: Մենք ասում էինք. «Ես գուցե շուտով չհասնեմ գագաթին, բայց հենց հիմա կարող եմ անել հաջորդ քայլը»: Ժամանակի ընթացքում երկյուղալի հանձնարարությունը, ի վերջո, հասանելի դարձավ՝ քայլ առ քայլ: (Սքոթ Դ․ Ուայթինգ, «Դառնալով Նրա նման», Լիահոնա, նոյեմբեր 2020, 12-15)

  • Ինչպե՞ս կարող է Ուայթինգների փորձառությունը կապված լինել Հիսուս Քրիստոսին ավելի նմանվելու հետ:

Երբ ուսանողները կիսվեն իրենց մտքերով, ցուցադրեք Երեց Ուայթինգի հետևյալ հայտարարությունը:

Երեց Սքոթ Դ. Ուայթինգ

Հիսուս Քրիստոսին նմանվելու համար կպահանջվի կամքի ուժ, որպեսզի փոխենք մեր սրտերն ու մտքերը, իրականում մեր բուն բնավորությունը, և դրա իրականացումը հնարավոր է միայն Հիսուս Քրիստոսի փրկագործող շնորհի միջոցով: …

Իրական առաջընթաց տեսնելու համար հարկավոր է շարունակական ջանքեր գործադրել: Ճիշտ, ինչպես լեռ մագլցելիս պահանջվում է նախապատրաստություն, համբերություն ու համառություն վերելքի ժամանակ, այնպես էլ այս ճամփորդությունը պահանջում է իրական ջանք և զոհաբերություն: Ճշմարիտ քրիստոնեությունը, որում մենք ձգտում ենք դառնալ մեր Տիրոջ նման, միշտ պահանջել է մեր լավագույն ջանքերը: (Սքոթ Դ․ Ուայթինգ, «Դառնալով Նրա նման», Լիահոնա, նոյեմբեր 2020, 13, 14)

Առաջարկեք ուսանողներին դիմել նախապատրաստական նյութի բաժին 3-ում գտնվող «Գրի առեք ձեր մտքերը» վարժությանը: Ապա ընտրեք, թե հետևյալ վարժություններից որն է առավելագույնս համապատասխանում ուսանողների կարիքներին:

  1. Առաջարկեք ուսանողներին ժամանակ տրամադրել` լրացնելով «Հատկանիշների վարժությունը», որը գտնվում է Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկում, կա՛մ խորհելով իրենց սովորածի շուրջ, կա՛մ կարող էին սովորել այդ փորձառությունից:

  2. Ուսանողներին ժամանակ տվեք ընտրելու և կարդալու (կամ սկսելու կարդալ) «Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ» նախապատրաստական նյութի բաժնի ելույթներից: Նրանք կարող են նաև գտնել իրենց ուսումնասիրության աղբյուրները՝ փնտրելով որևէ Քրիստոսանման հատկանիշ Gospel Library-ում:

  3. Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել սուրբ գրություններից, թե ինչպես է Փրկիչն օրինակ հանդիսանում իրենց ընտրած հատկանիշի, որի վրա աշխատում են: (Տես քայլ 2-ը «Գրի առեք ձեր մտքերը» նախապատրաստական նյութի բաժին 3-ի վարժությունում:)

  4. Հանձնարարեք ուսանողներին կիսվել այսօրվա իրենց սովորածով` որևէ մեկի հետ խոսելով Փրկչին ավելի նմանվելու մասին: (Տես «Քննարկում դասի նախապատրաստման ժամանակ» վարժությունից բաժին 1-ում կամ» երրորդ քայլը «Գրի առեք ձեր մտքերը» վարժության գաղափարների պատրաստման նյութի 3 բաժնում):

Դասը եզրափակելու համար կարող եք ցուցադրել հետևյալ հարցերը և հրավիրել ուսանողներին խորհել ու գրանցել իրենց տպավորությունները.

  • Ինչպե՞ս կարող է ձեր ընտրած Քրիստոսանման հատկանիշի զարգացումը կամ ամրացումը ազդել ձեր կյանքի և հարաբերությունների վրա:

  • Ի՞նչ փոքր և պարզ քայլեր կարող եք ձեռնարկել այս շաբաթ` այդ հատկանիշը զարգացնելու համար:

  • Ինչպե՞ս կարող եք փնտրել Տիրոջ օգնությունը, որպեսզի զարգացնեք կամ ամրապնդեք այդ հատկանիշը:

Մի քանի ուսանողների հրավիրեք կիսվել մի բանով, որն իրենք զգացել են, սովորել կամ գրել այդ օրվա քննարկման ընթացքում: Դուք նույնպես կարող եք կիսվել ձեր վկայությամբ։

Հաջորդ անգամ

Որպեսզի խրախուսեք ուսանողներին ուսումնասիրել նախապատրաստական նյութը հաջորդ դասի համար, ուղարկեք հետևյալ հաղորդագրությունը կամ ձեր խոսքերը. դաս 27-ը ուսումնասիրելիս, մտածեք հույս, լույս և կյանք, բառերի միջև կապի մասին: