Հիմնական դասընթացներ
Դաս 19․ Ուսուցչի նյութ. Օգնել Տիրոջը մահացածների փրկագնման գործում


«Դաս 19․ Ուսուցչի նյութ․ Օգնել Տիրոջը մահացածների փրկագնման գործում», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ (2023)

«Դաս 19․ Ուսուցչի նյութ», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ

Դաս 19․ Ուսուցչի նյութ

Օգնել Տիրոջը մահացածների փրկագնման գործում

Փրկչի ծառայությունը հոգևոր աշխարհում հավաստում է, որ բոլոր մարդիկ, ովքեր ապրել են և դեռ կապրեն երկրի վրա, կունենան հնարավորություն՝ լսելու Տիրոջ ավետարանը և ստանալու փրկության արարողությունները: Այս դասին ուսանողները կկիսվեն, թե ինչ կարող են սովորել Փրկչի մասին՝ հոգևոր աշխարհում Նրա ծառայությունից: Նրանք նաև կհրավիրվեն մասնակցել տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքներին, որպեսզի օգնեն Տիրոջը մահացածների համար Նրա փրկության աշխատանքին:

Ուսուցման առաջարկներ

Հիսուս Քրիստոսը ծառայում է մահացածներին հոգևոր աշխարհում:

Դասը սկսելուց առաջ դուք կարող եք ցուցադրել հետևյալ պատկերները և հրավիրել ուսանողներին բացատրել, թե ինչ պատահեց Փրկչի մահվան և հարության միջև ընկած ժամանակահատվածում: Կամ կարող եք վերանայել երեց Սպենսեր Ջ. Քոնդիի խոսքերը նախապատրաստական նյութի սկզբում և հանձնարարել ուսանողներին պատասխանել նույն հարցին:)

Քրիստոսի թաղումը, Քարլ Հեյնրիխ Բլոխ
հարցական նշան
Մարիամը և հարություն առած Տերը, Հարի Անդերսոն

Բարելավել մեր ուսուցումն ու ուսումնառությունը

Ուսանողներին հնարավորություններ ընձեռեք` վարժվելու ավետարանով կիսվելու համար: Ինստիտուտի դասընթացները կարող են ընձեռել ապահով միջավայր ուսանողներին`վարժվելու Տիրոջ Եկեղեցու ուսմունքները բացատրելու համար: Օրինակ՝ դերախաղերի միջոցով ուսանողները կարող են բարելավել ավետարանի մասին խոսելու իրենց ունակությունը` օգտագործելով պարզ և հստակ բառապաշար:

Հրավիրեք ուսանողներին պատկերացնել, որ իրենք հնարավորություն են ստանում բացատրելու Փրկչի ծառայությունը հոգևոր աշխարհում ոչ մեր հավատքից որևէ մարդու: Ցուցադրեք հետևյալ հարցերը և հրավիրեք ուսանողներին ընտրել այն հարցը, որին իրենք կկամենային պատասխանել:

  • Ես լսել եմ, որ ձեր եկեղեցին ուսուցանում է, որ մարդիկ մահից հետո գնում են դրախտ կամ հոգևոր բանտ: Դա արդյո՞ք նույն բանն է, ինչ երկինքը և դժոխքը:

  • Երեխա ժամանակ ինձ ուսուցանել են, որ մարդիկ, ովքեր մահանում են առանց ընդունելու Հիսուս Քրիստոսին որպես իրենց Փրկիչ, հավերժ կորչում են և չեն կարող գնալ երկինք: Արդյո՞ք դա է ձեր եկեղեցին ուսուցանում:

  • Ես վերջերս լսեցի, որ ձեր եկեղեցին կատարում է մի բան, որը կոչվում է` մկրտություն մահացածների համար: Դա ինչ-որ տեղ տարօրինակ է հնչում։ Ինչի՞ մասին է այդ բոլորը:

Ժամանակ հատկացրեք ուսանողներին կրկնելու նախապատրաստական նյութի բաժին 1-ում գտնվող սուրբ գրությունները և պատրաստել մի պարզ, հստակ և վարդապետորեն ճիշտ պատասխան իրենց ընտրած հարցին:

Ապա հրավիրեք ուսանողներին դերախաղ կատարել որևէ ընկերակցի հետ և պատասխանել իրենց ընտրած հարցին: Ավարտելուց հետո հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել, թե ինչ սովորեցին իրարից:

Որպեսզի օգնեք շեշտադրել Տիրոջ ծառայության կարևորությունը հոգևոր աշխարհում, կարող եք ուղղել հետևյալ հարցերից մեկը կամ երկուսը․

  • Ի՞նչ եք սովորել Հիսուս Քրիստոսի և հոգևոր աշխարհում մարդկանց ծառայելու Նրա դերի մասին: Վերանայեք Վարդապետություն և Ուխտեր 138.12–19, 23–24-ը, և փնտրեք խոսքերը, որոնք նկարագրում են, թե ինչպես հավատարիմներն արձագանքեցին Փրկչի այցելությանը: Կիսվեք մի ընկերոջ հետ, թե ինչ կարող է զգայիք, եթե ներկա լինեիք այդ իրադարձությանը:

  • Ի՞նչ եք սովորել Հիսուս Քրիստոսի ցանկությունների և բնավորության մասին՝ հոգևոր աշխարհում Նրա ծառայության միջոցով: (Տես Վարդապետություն և Ուխտեր 138.29–35 Պատասխանները կարող են ներառել նմանատիպ ճշմարտություններ. Հիսուս Քրիստոսի ծառայությունը հոգևոր աշխարհում ցույց է տալիս Նրա սերը և բոլոր մարդկանց փրկություն առաջարկելու Նրա ցանկությունը: Փրկիչը թույլ է տալիս մեզ բոլորիս օգնել մահացածների համար Նրա մեծ գործին:)

  • Ի՞նչ մտքեր և զգացողություններ եք ունենում Փրկչի հանդեպ, երբ մտածում եք, որ Նրա ծառայությունը հասնում է բոլոր մարդկանց, ներառյալ ձեր նախնիներին, ովքեր մահացել են առանց ավետարանի:

Մենք կարող ենք օգնել Փրկչին մահացածների փրկության գործում.

Կարող եք ցուցադրել Փրկչի կից նկարը և «Կենդանի Քրիստոսի» այս արտահայտությունը. «Նա տվեց Իր կյանքը՝ քավելու ողջ մարդկության մեղքերը: Նա մեծ փոխանորդ պարգև էր հօգուտ բոլոր նրանց, ովքեր երբևէ ապրելու էին երկրի երեսին» («Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը», ChurchofJesusChrist.org): Հավաստիացեք, որ ուսանողները հասկանում են, որ փոխանորղ բառը նշանակում է մեկ այլ մարդու համար կամ նրա փոխարեն գործող:

Քրիստոսն աղոթում է Գեթսեմանիի պարտեզում, Հերման Քլեմենթս

Ապա ցույց տվեք հետևյալ նկարը և հարցրեք.

  • Ինչպե՞ս կարող է մահացածների համար մեր աշխատանքը ընդօրինակել Փրկչի օրինակը: (Ուսանողների հետ կրկնեք նախագահ Ռասսել Մ. Նելսոնի խոսքերը նախապատրաստական նյութի բաժին 2-ում:)

տաճարում կատարվող մկրտություն

Ուսանողների պատասխաններից ելնելով, դուք կարող եք ցուցադրել մի սկզբունք, որը նման է հետևյալին. Երբ մենք մասնակցում ենք ընտանեկան պատմությանը և տաճարային աշխատանքին, մենք ընդօրինակում ենք Փրկչի օրինակին՝ ուրիշների համար անելով մի բան, որը նրանք չեն կարող անել իրենց համար։

  • Տաճարային և ընտանեկան պատմության աշխատանք կատարելը ինչպե՞ս է ամրացրել ձեր վկայությունը Հիսուս Քրիստոսի Քավության հանդեպ:

Ուսանողներին առաջարկեք կրկնել երեց Դեյլ Գ. Ռենլանդի հայտարարությունը նախապատրաստական նյութի 2-րդ բաժնում և բացահայտեք օրհնությունները, որ նրանք ունեցել են, կամ կկամենային ունենալ` կատարելով տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքը: Ապա ուսանողներին հնարավորություն ընձեռեք կիսվելու, թե ինչպես են նրանք կամ իրենց ծանոթներից մեկն օրհնվել` կատարելով աշխատանք մահացածների համար:

Ցուցադրեք նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ հայտարարությունը։

Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Ես հրավիրում եմ ձեզ աղոթքով խորհել, թե ինչ տեսակ զոհաբերություն, և նախընրելի է՝ ժամանակի զոհաբերություն, դուք կարող եք անել այս տարի, որպեսզի ընտանեկան պատմության և տաճարային ավելի շատ աշխատանք կատարեք: (Ռասսել Մ. Նելսոն «Ընտանեկան պատմության համար զոհաբերություններ արեք, կոչ է անում Ռասսել Մ. Նելսոնը», Feb. 12, 2017, ChurchofJesusChrist.org)

Ուսանողներին որոշ ժամանակ տրամադրեք՝ հետևյալ հարցերի շուրջ խորհելու և իրենց մտքերը գրելու համար՝ ի պատասխան նախագահ Նելսոնի հրավերի։ Նրանք կարող են օգտագործել մնացած ժամանակի մի մասը՝ բացելու FamilySearch-ը և անուն փնտրելու համար, որը նրանք կարող են տանել տաճար: Խրախուսեք ուսնողներին, ովքեր օգտագործում են FamilySearch-ը օգնել նրանց, ովքեր ծանոթ չեն դրա հետ:

Կամ հրավիրեք ուսանողներին վերանայել «Ընտանեկան պատմությունը ամենքի համար է» (ChurchofJesusChrist.org) հոդվածի գաղափարները նախապատրաստական նյութի «Ցանականո՞ւմ եք ավելին» բաժնում:

Հաջորդ անգամ

Որպեսզի խրախուսեք ուսանողներին նախապատրաստվել հաջորդ դասին, կարող եք ուղարկել հետևյալ հաղորդագրությունը կամ ձերը. Երբ ուսումնասիրեք դաս 20-ը, մտածեք, թե ինչ հոգևոր պատկերացումներ կարող եք ձեռք բերել հովիվ, վարձկան, փարախ, ուրիշ ոչխարներ, կանաչ տեղեր, և կորած ոչխար բառերից: