Հիմնական դասընթացներ
Դաս 12. Ուսուցչի նյութ․ Մաքուր ճշմարտություն գտնել Հիսուս Քրիստոսի ուսմունքներում


«Դաս 12. Ուսուցչի նյութ. Մաքուր ճշմարտություն գտնել Հիսուս Քրիստոսի ուսմունքներում», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ (2023)

«Դաս 12. Ուսուցչի նյութ», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ

Դաս 12․ Ուսուցչի նյութ

Մաքուր ճշմարտություն գտնել Հիսուս Քրիստոսի ուսմունքներում

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը ասել է. «Քրիստոսի մաքուր վարդապետությունը զորեղ է: Այն փոխում է յուրաքանչյուրի կյանքը, ով դա հասկանում է և ձգտում է իրականացնել այն իր կյանքում» («Մաքուր ճշմարտություն, մաքուր վարդապետություն և մաքուր հայտնություն», Լիահոնա, նոյեմբեր 2021, 6): Այս դասում ուսանողները հնարավորություն կունենան կիսվել, թե ինչպես են Հիսուս Քրիստոսի ուսմունքները փոխել իրենց կյանքը: Նրանք նաև կքննարկեն ավետարանի նպատակը և նրանց կառաջարկվի մտածել, թե ինչ կարող են անել, որպեսզի ավելի կենտրոնանան դրանով ապրելու վրա:

Ուսուցման առաջարկներ

Հիսուս Քրիստոսը ուսուցանում է ճշմարտություններ, որոնք փոխում են կյանքը

Դուք կարող եք ցուցադրել ուղեկցող նկարը կամ մեկ ուրիշը, որը դուք ընտրում եք Հիսուս Քրիստոսի ուսուցման մասին, և հրավիրեք ուսանողներին նշել այն հնարավոր պատճառները, թե «[Հիսուս Քրիստոսը] ինչո՞ւ է ամենամեծ ուսուցիչը, ով երբևէ ապրել է կամ երբևէ կապրի» (Jeffrey R. Holland, “Teaching, Preaching, Healing,” Ensign, Jan. 2003, 33).

Փրկչի ուսմունքները աշակերտության մասին, Ջասթին Կունզ

Իմաստալից քննարկում անցկացնելու համար կարող եք տալ հետևյալ հարցերից մի քանիսը.

  • Ի՞նչ ազդեցություն են թողել Փրկչի ուսմունքները նրանց վրա, ովքեր լսել են Նրա ուսուցումը: (Օրինակները կարող եք կրկնել նախապատրաստական նյութի բաժին 1-ում:) Ի՞նչ ազդեցություն են ունեցել Նրա ուսմունքները ձեր կյանքի վրա:

  • Մենք ի՞նչ պետք է անենք, եթե ցանկանում ենք, որ Հիսուս Քրիստոսի ուսմունքները խորն ու երկարատև ազդեցություն ունենան մեր կյանքի վրա: (Կարող եք կրկնել Հովհաննես 3.21, 7.17, 13.17 և երեց Հոլլանդի հայտարարությունը նախապատրաստական նյութի բաժին 1-ում: Այնուհետև կարող եք հրավիրել ուսանողներին բացահայտել նմանատիպ մի սկզբունք. Երբ մենք գործում ենք Տիրոջ ուսմունքների համաձայն, մենք կարող ենք իմանալ դրանց ճշմարտացիության մասին, զգալ լույսի աճ և երջանկություն:)

Հիշեցրեք ուսանողներին, որ նախապատրաստական նյութի բաժին 1-ում նրանց խնդրեցին ընտրել Փրկչի որևէ ուսմունք, որը փոխել է նրանց կյանքը։ Նրանք կարող են նաև փնտրել որևէ ուսմունք, որը, ըստ նրանց, կարող է առնչվել իրենց կյանքին: Ուսանողներին հատկացրեք մի քանի րոպե՝ վերանայելու իրենց հատվածը և նախապատրաստական նյութի 1-ին բաժնի երեք համապատասխան հարցերը:: Խրախուսեք ուսանողներին, ովքեր դեռ չեն կատարել այդ վարժությունը, փնտրել Փրկչի որևէ ուսմունք, որով կարող են կիսվել:

Հրավիրեք ուսանողներին կիսվել Հիսուս Քրիստոսի՝ իրենց ընտրած ուսմունքով և նախապատրաստական նյութի երեք հարցերից առնվազն մեկին տված իրենց պատասխաններով: Դուք կարող եք կատարել այս վարժությունը դասարանով կամ ուսանողներին բաժանել փոքր խմբերի և խնդրել նրանց հերթով կիսվել:

Հիսուս Քրիստոսը նեփիացիներին ուսուցանում է Իր ավետարանի նպատակը

Միասին կարդացեք հետևյալ սցենարը.

Ամելիան վերջերս է վերադարձել Եկեղեցու ակտիվությանը՝ տարիներ շարունակ հեռու լինելուց հետո: Թեև մարդիկ նրա հանդեպ բարյացակամ են լինում, նա հաճախ է իրեն մոլորված և հուսալքված զգում ելույթների և դասերի ժամանակ: Վրդովված նա մի օր ասում է քեզ. «Օրերս ես լսեցի, որ ինչ-որ մեկն ասում էր, որ ավետարանը նշանակում է «բարի լուր»: Դա, իհարկե, ինձ այդպես չի թվում: Ավետարանը բարդ է թվում, իսկ սպասելիքներն այնքան շատ են: Դա ավելի շատ բեռ է թվում, քան օրհնություն»:

  • Ի՞նչ կարող է տեղի ունենալ ելույթների, դասերի կամ ավետարանի քննարկումների ժամանակ, որոնք կարող են ինչ-որ մեկին ստիպել զգալ այնպես, ինչպես զգում էր Ամելիան:

  • Ի՞նչ հնարավոր թյուրըմբռնումներ կարող է ունենալ Ամելիան ավետարանի իմաստի և նպատակի վերաբերյալ:

Բարելավել մեր ուսուցումն ու ուսումնասիրությունը

Սովորեք ուսանողների հետ Քահանանենգության սարսափելի հետևանքները զգալուց հետո Ալմայի օրերի Եկեղեցու անդամները, որոնք հավատարիմ մնացին, «հաստատուն էին և անխախտ» (Ալմա 1.25) իրենց համոզմունքներում և հասկանում էին, որ «քարոզիչն ավելի լավը չէր, քան ունկնդիրը. ոչ էլ ուսուցիչն էր ինչ-որ չափով ավելի լավը, քան սովորողը, և այսպիսով նրանք բոլորը հավասար էին» (Ալմա 1.26): Երբ ուսանողներին վերաբերվեք որպես ձեզ հավասարի, դուք ավելի ընկալունակ կլինեք՝ նրանց հետ և նրանցից սովորելու համար: Խորհեք, թե ձեր ուսանողներն ինչ կարող են զգալ, երբ դուք անկեղծ հետաքրքրություն ցուցաբերեք նրանց մտածած մտքերի և զգացմունքների հանդեպ:

Հրավիրեք ուսանողներին վերանայել 3 Նեփի 27.13–14, 19–21-ը և փնտրեք ավետարանի հիմնական տարրերը, ինչպես ուսուցանվել է Փրկչի կողմից:

Իմաստալից քննարկումները խթանելու համար կարող եք տալ հետևյալ հարցերը.

  • Ըստ Փրկչի, որո՞նք են Նրա ավետարանով ապրելու հիմնական տարրերը և վերջնական օրհնությունը: (Օգնեք ուսանողներին բացահայտել հետևյալ ճշմարտությունը. Երբ մենք հավատք գործադրենք առ Հիսուս Քրիստոս, ապաշխարենք, մկրտվենք, ստանանք Սուրբ Հոգին և համբերենք մինչև վերջ, մենք կարող ենք անբիծ կանգնել Աստծո առաջ վերջին օրը:)

  • Հիսուս Քրիստոսին դարձնելով ավետարանի կիզակետը, ինչպե՞ս կարելի է փոխել Ամելիայի կարծիքն ու վերաբերմունքը դրա հանդեպ: Փրկչին դարձնելով ավետարանի կիզակետը, ինչպե՞ս կարող եք փոխել ձեր կարծիքը և ավետարանով ապրելու եղանակը:

  • Ի՞նչ դժվարությունների կարող ենք հանդիպել, եթե դադարենք կենտրոնանալ Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի հիմնական տարրերի վրա: (Կարող եք կրկնել նախագահ Սպենսեր Վ. Քիմբալի հայտարարությունը նախապատրաստական նյութի բաժին 2-ում:) Ի՞նչն է ստիպել ձեզ շեղել կիզակետը ավետարանի հիմունքներից: Ի՞նչն է ձեզ ամենաշատը օգնել կենտրոնանալ հիմունքների վրա:

Ուսանողներին առաջարկեք կրկնել նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆի հայտարարությունը նախապատրաստական նյութի 2-րդ բաժնում և գրանցեք, թե ինչ կարող են նրանք անել, որպեսզի ավելի լավ կենտրոնանան ավետարանի հիմնական սկզբունքների և կիրառությունների վրա:

Դուք կարող եք նաև խնդրել որոշ ուսանողների կիսվել, թե ինչ կարող են անել՝ ամենակարևոր բաների վրա կենտրոնանալու համար, երբ նրանք ձգտում են ապրել ավետարանով:

Եզրափակելով՝ դուք կամ որևէ ուսանող կարող եք վկայել Հիսուս Քրիստոսի հավիտենական ավետարանով ապրելու գեղեցկության և զորության մասին:

Հաջորդ անգամ

Շաբաթվա ընթացքում ուսանողներին ուղարկեք հետևյալ հաղորդագրությունը. Դիտեք «Be a Minister: Become Part of Someone’s Life» (0:34) տեսանյութը և մտածեք, թե ինչ կարող եք սովորել ծառայության մասին դաս 13-ի նախապատրաստական նյութից:

0:34