Հիմնական դասընթացներ
Դաս 20. Ուսուցչի նյութ․ Գտնել իմ տեղը Բարի Հովվի փարախում


«Դաս 20. Ուսուցչի նյութ. Գտնել իմ տեղը Բարի Հովվի փարախում», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ (2023)

«Դաս 20․ Ուսուցչի նյութ», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ

Դաս 20․ Ուսուցչի նյութ

Գտնել իմ տեղը Բարի Հովվի փարախում

Երեց Գերիթ Վ. Գոնգն ուսուցանել է, որ Բարի Հովիվը «փնտրում և հավաքում է մեզ» և «սովորեցնում է մեզ, թե ինչպես ծառայել սիրով» («Բարի Հովիվ, Աստծո Գառ», Լիահոնա» («Բարի Հովիվ, Աստծո Գառ», Լիահոնա, մայիս 2019, 97): Այս դասի ընթացքում ուսանողները կքննարկեն այն սկզբունքը գիտենալու կարևորությունը, որ Բարի Հովիվը հոգ է տանում բոլոր մարդկանց: Ուսանողները կսովորեն նաև հովվի սիրտ զարգացնելու կարևորությունը, որպեսզի նրանք կարողանան փնտրել և օգնել հետ բերելու Տիրոջ կորած ոչխարներին:

Ուսուցման առաջարկներ

Հիսուս Քրիստոսը Բարի Հովիվն է

Դուք կարող եք սկսել դասը՝ ցույց տալով հովիվների և ոչխարների ուղեկցող նկարները

իր հոտն առաջնորդող հովիվ
հովիվ գառան հետ
հովիվը փարախում

Համառոտ քննարկեք հովվի և վարձկանի միջև տարբերությունը (տես նախապատրաստական նյութի բաժին 1-ը)։ Կամ կարող եք դիտել և քննարկել «Դաս 16. Նոր Կտակարանի ավանդույթներ`Հովիվ և փարախ» (1:20):

1:20

Կարող է նաև օգտակար լինել ցույց տալ Հիսուս Քրիստոսի պատկերը որպես Բարի Հովիվ դասի նախապատրաստական նյութի սկզբում և գրել գրատախտակին հետևյալ անավարտ միտքը. Բարի Հովիվը …

Հրավիրեք ուսանողներին վերանայել որևէ ընկերակցի կամ փոքր խմբերի հետ Հովհաննես 10.11, 14–16, Սաղմոս 23.1–4, 3 Նեփի 18.28–31 հատվածները և որոնել ուղիներ ավարտելու գրատախտակի գրված միտքը: Փոքր խմբերում բավարար ժամանակ քննարկումներին տրամադրելուց հետո, մի քանի ուսանողների հանձնարարեք գրել իրենց ավարտած արտահայտությունները գրատախտակին: Նրանց հայտարարությունները կարող են ներառել նմանատիպ ճշմարտություններ. Բարի Հովիվը վար է դնում Իր կյանքը Իր ոչխարների համար: Բարի Հովիվը ճանաչում է և հաշվում Իր ոչխարներին: Բարի Հովիվը կերակրում է, առաջնորդում և պաշտպանում Իր ոչխարներին:

Երբ ուսանողները բացահայտեն ճշմարտություններ Բարի Հովվի մասին, մտածեք, թե հետևյալ հարցերից որոնք կարող եք հարցնել, որպեսզի խորացնեք նրանց սերը և երախտագիտությունը Նրա հանդեպ:

  • Ինչո՞ւ է կարևոր հասկանալ, որ Փրկիչը ճանաչում է և հաշվում Իր հետևորդներին: Ի՞նչ մտքեր և զգացողություններ եք ունենում, երբ մտածում եք, որ Բարի Հովիվը վար դրեց Իր կյանքը մեզանից յուրաքանչյուրի համար:

Կարող եք ուսանողներին հանձնարարել ընտրել Սաղմոս 23.1–4-ի արտահայտություններից մեկը (օրինակ՝ «կանաչ տեղեր», «հանդարտ ջրեր», «իմ անձին հանգիստ է տալիս», «արդարության շավիղներ» կամ «քո գավազանն ու քո ցուպը մխիթարում են ինձ» ) և հրավիրեք նրանց կիսվել, թե ինչ կարող են մեզ սովորեցնել այս արտահայտությունները Բարի Հովվի մասին:

  • Ինչպե՞ս եք դուք զգացել Բարի Հովվի սերն ու մտահոգությունը ձեր հանդեպ։ Ինչպե՞ս է Նա օգնել ձեզ դժվար պահերին:

Կարող եք կարդալ, երգել կամ լսել «Տերն է իմ Հովիվը» երգի որևէ տարբերակ, (Himnes, no. 108)։ (Կարող եք ցուցադրել խոսքերը:) Հրավիրեք ուսանողներին` մտածել այն պահերի մասին, երբ Տերը հսկել է իրենց:

Բարի Հովիվը հրավիրում է բոլոր մարդկանց գալ Իր փարախը:

Կարող եք ցուցադրել Պետրոսի և Փրկչի նկարը (տես նախապատրաստական նյութի բաժին 2-ը) Գալիլեա ծովի ափին և հրավիրեք որևէ ուսանողի բացատրել, թե ինչ է տեղի ունենում: Օգտակար կլինի կարդալ Հովհաննես 21.15 -17-ը և քննարկել հետևյալ հարցը.

  • Ի՞նչն եք կարևոր համարում Պետրոսին ուղղված Փրկչի ուղերձում: (Մենք կարող ենք գրել հետևյալ սկզբունքը գրատախտակին. Մենք ցույց ենք տալիս մեր սերը Փրկչի հանդեպ՝ արածեցնելով Նրա ոչխարներին:)

Կարող եք վերանայել նախապատրաստական նյութի 2-րդ բաժնում գրված նախագահ Բոննի Հ․ Քորդոնի խոսքերը:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում ունենալ «Հովվի սիրտ»:

Բարելավել մեր ուսուցումն ու ուսումնասիրությունը

Ձգտեք ներգրավել բոլոր ուսանողներին: Փրկչի նման լինելու համար, մենք պետք է օգնության հասնենք բոլոր ուսանողներին, անկախ նրանց գործունեությունից, հավատքի աստիճանից, կյանքի ընտրություններից, արտաքին տեսքից կամ ավետարանի ըմբռնումից: Քննարկումները վարելիս ձգտեք ստեղծել սիրո և վստահության մթնոլորտ, որպեսզի յուրաքանչյուր ուսանող զգա, որ իր կարիքն ունեն և կարողանա կիսվել իր մտքերով, զգացմունքներով և յուրահատուկ պատկերացումներով:

Կիսվեք հետևյալ սցենարով կամ ձեր սեփականով` դասարանական քննարկում ծավալելու համար:

Ձեզ խնդրվել է սպասավորել Ջեյքին: Դուք կապվում եք նրա հետ սոց ցանցերով, խնդրելով հանդիպել նրա հետ: Նա պատասխանում է հետևյալ ուղերձով. «Կարիք չկա ինձ այցելելու: Ես փորձեցի ծուխ գալ անցյալ տարի և անհարմարավետ զգացի: Ես տեղս չեմ գտնում կամ չեմ զգում, որ պատկանում եմ եկեղեցուն։ Դուք կարիք չունեք ձեր ժամանակը վատնել ինձ վրա:

Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել, թե ինչպես իրենք կպատասխանեին Ջեյքին։ Որպես քննարկման մաս կարող եք տալ հետևյալ հարցերից մի քանիսը.

  • Ի՞նչ կարող է նշանակել այս իրավիճակում հովվի սիրտ ունենալը:

  • Ինչպե՞ս կարող է կորած ոչխարի մասին առակը կապված լինել այս պատմության հետ: (Կարող եք վերանայել Ղուկաս 15.4–7-ը և երեց Գարի Ի. Սթիվենսոնի խոսքերը նախապատրաստական նյութի 2-րդ բաժնում:)

  • Ի՞նչ ուղիներով կարող ենք դառնալ «կորած ոչխար»: Եթե կորած եք զգացել, ինչ են արել մյուսները`օգնելու ձեզ ետ գալ: Եթե ներկայումս կորած եք զգում, ինչ եք ամենաշատն ուզում Եկեղեցու մյուս անդամներից: Եթե դա կօգնի ձեր ուսանողներին, կարող եք խնդրել նրանց ձևավորել փոքր խմբեր և խնդրել նրանց փնտրել նախապատրաստական նյութի 3-րդ բաժնում սկզբունքներ, որոնք կարող են օգնել ինչ-որ մեկին իրենց ծխում կամ ճյուղում պատկանելության ավելի մեծ զգացում զգալ:

  • Ի՞նչ եք այսօր սովորել Փրկչի մասին, երբ օգնության եք հասել նրանց, ովքեր կորած են կամ կարծես զգացողություն ունեն, որ չեն պատկանում:

Ուսանողներին մտածելու համար մի քանի րոպե տվեք, թե ինչ կարող են անել՝ օգնելու համար ինչ-որ մեկին գնահատված, պետքական և ներգրավված զգալ Տիրոջ փարախում: Խրախուսեք ուսանողներին գրել և գործել իրենց տպավորությունների համաձայն:

Եզրափակելով, դուք կարող եք կիսվել ձեր զգացմունքներով Բարի Հովվի հանդեպ կամ հրավիրել որևէ ուսանողի կիսվել Նրա հանդեպ իր զգացմունքներով:

Հաջորդ անգամ

Շաբաթվա ընթացքում ուսանողներին ուղարկեք հետևյալ հաղորդագրությունը կամ ձեր սեփական հաղորդագրությունը. կարող եք դիտել «Լսեք Նրան. Ականջ դրեք Հիսուս Քրիստոսի ձայնին» տեսաֆիլմը (1:47): Երբ ուսումնասիրեք դաս 21-ը, մտածեք, թե ինչ եք արել կամ կարող էիք անել՝ ամեն օր, որպեսզի լսեք Տիրոջ ձայնը:

1:46