Հիմնական դասընթացներ
Դաս 25. Ուսուցչի ձեռնարկ. Ձգտելով լինել Հիսուս Քրիստոսի հավատարիմ աշակերտ


«Դաս 25. Ուսուցչի նյութ․ Ձգտելով լինել Հիսուս Քրիստոսի հավատարիմ աշակերտ», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ (2023)

«Դաս 25. Ուսուցչի նյութ», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ

Դաս 25. Ուսուցչի նյութ

Ձգտելով լինել Հիսուս Քրիստոսի հավատարիմ աշակերտ

Հիսուս Քրիստոսի հավատարիմ աշակերտ լինելն արժե ամեն ջանք, քանի որ «Նրա ճանապարհն այն արահետն է, որ տանում է դեպի երջանկություն այս կյանքում և հավիտենական կյանք` գալիք աշխարհում» («Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը», ChurchofJesusChrist.org): Այս դասում ուսանողները կբացահայտեն, թե ինչ է Տերը պահանջում Իր աշակերտներից: Նրանք նաև կքննարկեն, թե ինչ կարող են անել՝ Եկեղեցում իրենց և ուրիշների փորձառությունը բարելավելու համար:

Ուսուցման առաջարկներ

Հիսուս Քրիստոսը հրավիրում է մեզ լինել Իր աշակերտները

Ցույց տվեք Հիսուսի նկարը, երբ Նա լվանում է Իր առաքյալների ոտքերը, և խնդրեք մեկ կամ երկու ուսանողների կիսվել, թե ինչ կզգային, եթե Փրկիչը լվանար իրենց ոտքերը։

Հիսուսը լվանում է Պետրոսի ոտքերը

Ցուցադրեք հետևյալ հարցերը և հրավիրեք ուսանողներին մի րոպե խորհել դրանց շուրջ:

  • Ի՞նչ կարող եմ սովորել Փրկչի հատկանիշների մասին` Իր աշակերտների հանդեպ ունեցած Նրա գործողություններից: Ինչպե՞ս կարող եմ ավելի լավ ընդօրինակել այդ Քրիստոսանման հատկանիշները:

Բացատրեք, որ այդպիսի հարցեր մենք կարող ենք ուղղել ինքներս մեզ, մինչ ձգտում ենք Հիսուս Քրիստոսի ավելի լավ աշակերտներ լինել: Քրիստոսի աշակերտն այն անձն է, որը հետևում է Փրկչին և ապրում Նրա ուսմունքներով (տես Վարդապետություն և Ուխտեր 41․5)։ Իր առաքյալների ոտքերը լվանալուց հետո Փրկիչը ավելին ուսուցանեց նրանց աշակերտության մասին:

Հրավիրեք ուսանողներին վերանայել Հովհաննես 13.14–17, 34–35, 14.15 և լրացնել հետևյալ միտքը. Հիսուս Քրիստոսի աշակերտը …

Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց լրացրած նախադասություններով, որոնք կարող են ներառել այնպիսի արտահայտություններ ինչպիսիք են «ծառայում է ուրիշներին», «սիրում է ուրիշներին», և «պահում է Նրա պատվիրանները»: Երբ ուսանողներն արձագանքեն, դուք կարող եք տալ ստուգող հարցեր ինչպիսիք են.

  • Ո՞վ է սուրբ գրություններից կամ ձեր անձնական կյանքից այդպիսի աշակերտության օրինակ հանդիսանում: Ինչպե՞ս է նրա օրինակը ազդել ձեզ վրա:

Բարելավել մեր ուսուցումն ու ուսումնառությունը

Ուսանողներին տվեք ինքնագնահատման հնարավորություններ։ Ինքնագնահատումը կարող է օգտակար միջոց լինել անձնական աճի համար: Որոշ դեպքերում, այնուամենայնիվ, դա կարող է ուսանողների մեջ մեղավորության և հուսահատության զգում առաջացնել: Հիշեցրեք ուսանողներին, որ երբ լրացնում են հետևյալ ինքնագնահատումը, բարի և համբերատար լինեն իրենց հանդեպ: Տերն ասել է․ «Ես ողորմած կլինեմ ձեր թուլության համար» (Վարդապետություն և Ուխտեր 38․14

Կարող եք ցուցադրել կամ ուսանողներին տրամադրել հետևյալ ինքնագնահատման մի օրինակ:

Աշակերտության ինքնագնահատում

Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը. Ուսուցչի նյութ. Դաս 25

Մտածեք յուրաքանչյուր պնդման շուրջ և գնահատեք ինքներդ ձեզ՝ օգտագործելով հետևյալ սանդղակը. 1 = կտրականապես համաձայն չեմ, 2 = որոշ չափով համաձայն չեմ, 3 = ոչ համաձայն եմ, ոչ էլ համաձայն չեմ, 4 = որոշ չափով համաձայն եմ և 5 = լիովին համաձայն եմ:

  1. Ես անկեղծորեն ձգտում եմ լինել Հիսուս Քրիստոսի աշակերտ։

  2. Ես ամեն օր փորձում եմ պահել Փրկչի պատվիրանները:

  3. Ես փորձում եմ սիրել և ծառայել իմ շրջապատի մարդկանց, ինչպես Հիսուս Քրիստոսը կաներ:

  4. Ես ձգտում եմ զոհաբերել աշխարհիկ ցանկություններս Փրկչին հետևելու համար:

Աշակերտության ինքնագնահատում

Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը. Ուսուցչի նյութ. Դաս 25

Աշակերտության ինքնագնահատման օժանդակ նյութ

Հետո, երբ ուսանողները հատկացված ժամանակում գրի առնեն իրենց պատասխանները, առաջարկեք նրանց մի քանի րոպե հատկացնել և խորհել, թե ինչ սովորեցին այդ ինքնագնահատումից:

Կիսվեք ուսանողների հետ, որ Փրկիչը հրավիրեց մի հարուստ երիտասարդ կառավարչի՝ անելու իր սեփական ինքնագնահատումը: Հրավիրեք որևէ ուսանողի ամփոփել այդ երիտասարդ մարդու պատմությունը (տես նախապատրաստական նյութի բաժին 2-ը), կամ կարող եք դիտել «Christ and the Rich Young Ruler» (2:26) տեսաֆիլմը:

2:28
  • Ի՞նչն է կարևոր .«Էլ ի՞նչ բանով եմ պակաս» հարցի մեջ: (Մատթեոս 19.20) Ինչո՞ւ է կարևոր, որ Հիսուս Քրիստոսի բոլոր աշակերտները տան այս հարցը:

Հրավիրեք ուսանողներին կարդալ Մարկոս 10.21հատվածը` փնտրելով, թե Մարկոսը ինչպես է նկարագրել Փրկչի զգացմունքները այս հարուստ երիտասարդ կառավարչի հանդեպ:

Ապա դուք կարող եք ուսանողներին հանձնարարել վերանայել Երեց Լարի Ռ. Լորենսի խոսքերը նախապատրաստական նյութի 2-րդ բաժնում): Ապա ցուցադրեք հետևյալ հարցերը և հրավիրեք ուսանողներին գրի առնել իրենց մտքերն այն հարցի վերաբերյալ, որն առավել կարևոր են համարում.

  • Ի՞նչն է ձեզ խանգարում հոգևորապես աճել:

  • Ինչպե՞ս կարող եք ցույց տալ Տիրոջը, որ կամենում եք վերցնել ձեր խաչը և հետևել Նրան:

  • Կա՞ մի բան, որը, ձեր կարծիքով, պետք է զոհաբերեք այս պահին` Հիսուս Քրիստոսի ավելի լավ աշակերտ լինելու համար:

Փրկիչը զորացնում է Իր աշակերտներին

Ցուցադրեք Առաջին Նախագահությունից նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստի հետևյալ խոսքը, և հրավիրեք ուսանողներին փնտրել այն օրհնությունները, որոնք խոստացված են նրանց, ովքեր պատրաստ են վճարել աշակերտության գինը.

Նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստ

Շատերը մտածում են, որ աշակերտության գինը խիստ թանկ է և խիստ ծանր: Ոմանց համար դա ներառում է շատ բաներից հրաժարվելը: Բայց խաչը այնքան էլ ծանր չէ, ինչպես այն թվում է: Հնազանդության միջոցով մենք ձեռք ենք բերում ավելի մեծ ուժ` այն տանելու համար:

«Ինձ մոտ եկէք, ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ, եւ ես հանգիստ կտամ ձեզ:

Ձեզ վրա առեք իմ լուծը և ինձանից սովորեցեք. որովհետև ես հեզ եմ և սրտով խոնարհ. և ձեր անձերի համար հանգստություն կգտնեք:

Որովհետև իմ լուծը քաղցր է, և իմ բեռը` թեթև» (Մատթեոս 11.28–30): (Ջեյմս Ի. Ֆաուստ, «Որտե՞ղ կարող եմ ամրացնել իմ դիրքը», Լիահոնա, նոյեմբեր 2006, 22):

Դուք կարող եք խնդրել ուսանողներին աշխատել ընկերակցի կամ փոքր խմբերի հետ և խնդրել նրանց վերանայել Հռովմայեցիս 8.16–18, 28, 35, 38–39. Հրավիրեք նրանց որոնել ճշմարտություններ, որոնք կարող են օգնել նրանց, երբ բախվում են աշակերտության մարտահրավերներին: (Ուսանողները կարող են բացահայտել հետևյալ ճշմարտությունները. Եթե մենք հավատարիմ աշակերտներ ենք, մենք կարող ենք դառնալ Հիսուս Քրիստոսի ժառանգակիցները և փառավորվել Նրա հետ: Եթե մենք սիրենք Աստծուն, բոլոր բաները միաժամանակ կգործեն մեր բարիքի համար:)

Երբ ուսանողները կիսվեն իրենց բացահայտած ճշմարտություններով, տվեք հետևյալ հարցերը.

  • Մենք կարող ենք Հիսուս Քրիստոսի ժառանգակից դառնալ. հավատալով այս գաղափարին, ինչպե՞ս կարող ենք օգնել մեզ մնալ հավատարիմ աշակերտ: (Դուք կարող եք կրկնել 2 Նեփի 9.18: Կարևոր է նշել, որ ժառանգակիցը հավասար ժառանգություն է ստանում մյուսի հետ [տես Վարդապետություն և Ուխտեր 76.50, 55–59, 84.38]:)

  • Ինչպե՞ս է ձեր սերը Աստծո հանդեպ և Նրա սերը ձեր հանդեպ աջակցել ձեզ, երբ աշակերտության ճանապարհը դժվար է եղել:

Ավարտեք այս դասը՝ բերելով ձեր վկայությունը դասարանում քննարկած աշակերտության սկզբունքների մասին: Կամ կարող եք դիտել այն ժամանակ Առաջին Նախագահությունից նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆի հետ «Living the Gospel Joyful» (1:40) տեսաֆիլմը:

1:40

Հաջորդ անգամ

Որպեսզի խրախուսեք ուսանողներին կարդալ հաջորդ դասի նախապատրաստական նյութը, նրանց հակիրճ հաղորդագրություն ուղարկեք Քրիստոսանման հատկանիշների մասին, ինչպիսին հետևյալն է. Որպեսզի հարստացնեք ձեր ուսումնասիրությունը դաս 26-ի նախապատրաստական նյութի համար, կարող եք դիտել «Քրիստոսնաման հատկանիշներ» (2:53) տեսաֆիլմը:

2:54