Հիմնական դասընթացներ
Դաս 17. Ուսուցչի նյութ․ Գտնել հույս՝ մահվան վրա Հիսուս Քրիստոսի հաղթանակում


Դաս 17. Ուսուցչի նյութ. Գտնել հույս՝ մահվան վրա Հիսուս Քրիստոսի հաղթանակում», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ (2023)

«Դաս 17․ Ուսուցչի նյութ», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ

Դաս 17․ Ուսուցչի նյութ

Գտնել հույս՝ մահվան վրա Հիսուս Քրիստոսի հաղթանակում

Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ․ Օուքսն ուսուցանել է. «Մեռելներից հարությունը մեր հավատի հուսադրող անհատական սյունն է։ Այն իմաստավորում է մեր վարդապետությունը, շարժառիթ տալիս մեր վարքին և հույս՝ մեր ապագայի համար։ («Ի՞նչ է արել մեր Փրկիչը մեզ համար», Լիահոնա, մայիս 2021, 75): Այս դասի ընթացքում ուսանողները կքննարկեն Տիրոջ Հարության իրականությունը և կկիսվեն, թե ինչպես է այն հույս տալիս նրանց, երբ բախվում են մարտահրավերների, որոնք գալիս են մահկանացու մարմնի պատճառով:

Ուսուցման առաջարկներ

Շատ ականատեսներ են վկայում Հիսուս Քրիստոսի Հարության մասին։

Կարող եք դասը սկսել` հրավիրելով ուսանողներին գրել մի քանի նախադասություն այն մասին, թե ինչու է Հիսուս Քրիստոսի Հարությունը անհատապես կարևոր իրենց համար: Ապա ժամանակ տրամադրեք ոմանց՝ կիսվելու փոքր խմբերով կամ դասարանի անդամների հետ: Կարող եք տալ մեկ կամ ավելի հարցեր, որոշելու, թե ուսանողները ինչ են ցանկանում քննարկել ավելի մեծ մանրամասնությամբ դասի ընթացքում:

Ցուցադրեք նկարը, որտեղ Քրիստոսը հայտնվում է Մարիամին գերեզմանի մոտ։ Կարդացեք Հովհաննես 20.14–18-ը միասին, խնդրեք ուսանողներին պատկերացնել, թե ինչ զգաց Մարիամը` տեսնելով հարություն առած Տիրոջը: Ուսանողներին խնդրեք կիսվել իրենց մտքերով, զգացումներով կամ տպավորություններով:

Հիշեցրեք ուսանողներին, որ նախապատրաստական նյութի բաժին 1-ում նրանց խնդրվեց ընտրել հարություն առած Քրիստոսի մի ականատեսի պատմությունը և գրի առնել իրենց մտքերն ու զգացումները այդ իրադարձության վերաբերյալ։ Ուսանողներին ժամանակ տվեք իրենց հատվածի կրկնության կամ անհրաժեշտության դեպքում` մեկն ընտրելու համար: Ապա հրավիրեք նրանց կազմել փոքր խմբեր` կիսվելու այդ պատմություններից իրենց սովորածով: Հետո կարող եք հարցնել․

  • Ինչպե՞ս կարող են այդ պատմություններն ազդել Հիսուս Քրիստոսի հարության վերաբերյալ որևէ մեկի հավատքի վրա:

Դուք կարող եք ցույց տալ հետևյալ իրավիճակը. Մտածեք, թե ինչպես կպատասխանեիք մի ընկերոջ, ով ասում է. «Ես հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսը մեծ ուսուցիչ էր և կրոնական առաջնորդ: Ես ընդունում եմ Նրա բարոյական ուսմունքները, բաց չեմ հավատում, որ Հարությունը իրականում տեղի է ունեցել:

Որպես քննարկման մաս կարող եք տալ հետևյալ հարցերից մի քանիսը.

  • Ինչպե՞ս կարձագանքեր Պողոս Առաքյալը այս խոսքերին: (Գուցե կամենաք կրկնել Ա Կորնթացիս 15.14, 17–22 հատվածները: Ուսանողները կարող են բացահայտել նմանատիպ մի սկզբունք․ Հարությունը կարևոր է Տիրոջ ավետարանում: Հիսուս Քրիստոսի Հարության շնորհիվ յուրաքանչյուրը հարություն կառնի։)

  • Ինչո՞ւ է Հիսուս Քրիստոսի Հարությունը կենտրոնական Նրա ավետարանի համար: Ի՞նչ ճշմարտություններ են Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին հաստատվում, որովհետև Նա հարություն է առել: (Գուցե կամենաք կրկնել Երեց Դ. Թոդ Դ. Քրիստոֆերսոնի հայտարարությունը նախապատրաստական նյութի բաժին 2-ում:)

  • Ի՞նչ մտքեր և զգացմունքներ եք ունենում իմանալով, որ Հիսուս Քրիստոսի շնորհիվ բոլոր մարդիկ, ներառյալ դուք` հարություն կառնեք: (Եթե կամենաք, կարող եք կիսվել այս հարցի վերաբերյալ ձեր զգացումներով:)

Պողոսն ուսուցանում է, որ մենք կարող ենք ցնծալ մահվան վրա Հիսուս Քրիստոսի հաղթանակի շնորհիվ:

Բարելավել մեր ուսուցումն ու ուսումնառությունը

Անձնական թեմաներին վերաբերվեք հոգատարությամբ և կարեկցանքով։ Երբ խոսում եք թեմաների վերաբերյալ, որոնք կարող են ուժեղ զգացմունքներ առաջացնել, զգայուն եղեք ձեր ուսանողների իրավիճակների և զգացմունքների հանդեպ։ Ծանոթացեք ձեր ուսանողների կյանքին, որպեսզի իմանաք, թե ինչպես մոտենալ զգայուն թեմաների: Դասի ընթացքում դիտեք ուսանողների արտահայտությունները և մտածեք, թե ինչպես կարող է դասարանի քննարկումն ազդել ուսանողների վրա:

Կիսվեք հետևյալ պատմությամբ Յոթանասունից երեց Փոլ Վ. Ջոնսոնի դստեր՝ Ալիսայի մասին.

Երեց Փոլ Վ. Ջոնսոն

Գրեթե մեկ տարի առաջ մեր դուստր Ալիսան մահացավ։ Նա ութ տարի շարունակ տառապում էր քաղցկեղով և տարավ մի քանի վիրահատություն, շատ տարբեր բուժումներ ընդունեց, ապրեցինք ոգևորիչ հրաշքներ և խորը հիասթափություններ։ Մենք ականատես էինք լինում, թե ինչպես է նրա ֆիզիկական վիճակը վատթարանում, երբ նա մոտենում էր իր մահկանացու կյանքի վախճանին։ Շատ ցավալի էր տեսնել, որ դա տեղի էր ունենում մեր թանկագին դստեր հետ, այդ պայծառ աչքերով երեխայի հետ, ով մեծացել ու դարձել էր տաղանդավոր և հրաշալի կին ու մայր։ Կարծում էի` սիրտս կփշրվի։ («Եւ մահ այլեւս չի լինիլ», Լիահոնա, մայիս 2016, 121):

  • Արդյո՞ք դուք կամ որևէ մեկը, ում դուք ճանաչում եք, ունեցել են նմանատիպ զգացումներ: Եթե այդպես է, ինչպիսին էին հանգամանքները:

Հրավիրեք ուսանողներին վերանայել the Երեց Ջոնսոնի խոսքերը նախապատրաստական նյութի բաժին 3-ում և Ա Կորնթացիս 15.52–55-ում: Կարող եք առաջարկել, որ նրանք փնտրեն ուսմունքները, որոնք կարող են մխիթարություն և հույս բերել: Հետո կարող եք հարցնել․

  • Ինչպե՞ս կարող է Հարության վարդապետությունը մխիթարություն և հույս բերել մարդկանց, ովքեր մաքառում են տկարացնող հիվանդությունների, կյանք փոխող վնասվածքների, բնածին անոմալիաների կամ սիրելի մարդու մահվան հետ: (Ուսանողները կարող են բացահայտել նմանատիպ մի ճշմարտություն․ Մենք հարություն կառնենք անապական և անմահ մարմիններով:)

  • Ե՞րբ է Հարության իրական լինելու հասկացողությունը օգնել ձեզ կամ ձեզ ծանոթ որևէ մեկին:

Մտածեք ավելի շատ կիսվել Ալիսայի փորձառությամբ:

Երեց Փոլ Վ. Ջոնսոն

Ալիսան ուսումնասիրեց, թե քաղցկեղի իր տեսակը ունեցող մարդկանց քանի տոկոսն է ապրում և արդյունքը հուսադրող չէր։ Նա գրել էր․ «Սակայն բուժում գոյություն ունի, այնպես որ ես չեմ վախենում։ Հիսուսն արդեն բուժել է իմ քաղցկեղը և ձերը նույնպես։ … Ես լավ կլինեմ։ Ուրախ եմ, որ գիտեմ այդ մասին»։

Մենք կարող ենք փոխարինել քաղցկեղ բառը մեր ունեցած մեկ ուրիշ ֆիզիկական, մտավոր կամ զգացմունքային հիվանդությամբ։ Հարության շնորհիվ, դրանք ևս արդեն բուժվել են։ («Եւ մահ այլեւս չի լինիլ», Լիահոնա, մայիս 2016, 122):

  • Մենք ի՞նչ կարող ենք սովորել Ալիսայի և Երեց Ջոնսոնի փորձառություններից:

Երգեք «Հիսուս հարյավ» օրհներգը (Հիմներ և մանկական երգեր, էջ 55) կամ դիտեք «Նա ապրում է. տոնիր Զատիկը, քանի որ Հիսուս Քրիստոսն ապրում է» տեսաֆիլմը (2:26):

2:27

Ապա ցուցադրեք հետևյալ հարցերը կամ մի քանիսը, որոնք ավելի տեղին եք համարում ձեր ուսանողների համար և ուսանողներին հրավիրեք խորհել և գրանցել իրենց մտքերն ու տպավորությունները.

  • Ինչպե՞ս է Փրկչի Հարությունը բերել ձեզ խաղաղություն և հույս, երբ դուք դիմակայել եք կամ կարող էիք դիմակայել` մահկանացու կյանքի մարտահրավերներին:

  • Ինչպե՞ս կարող եք օգտագործել Հարության մասին ձեր սովորածը` զորացնելու համար ձեր վկայությունը կամ մեկ ուրիշի վկայությունը:

Գրելու և մտածելու համար բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո, խրախուսեք մի քանի ուսանողի` կիսվել իրենց գրածով:

Հաջորդ անգամ

Որպեսզի խրախուսեք նախապատրաստվել հաջորդ դասի համար, կարող եք ուղարկել հետևյալ հաղորդագրությունը ուսանողներին. Երբ ուսումնասիրեք դաս 18-ի համար նախապատրաստական նյութը, մտածեք այն մասին, թե ինչ դեր է խաղում շնորհը ձեր կյանքում: