Հիմնական դասընթացներ
Դաս 13․ Ուսուցչի նյութ. Սպասավորել Փրկչի նման


«Դաս 13. Ուսուցչի նյութ. Սպասավորել Փրկչի նման», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ (2023)

«Դաս 13. Ուսուցչի նյութ», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ

Դաս 13․ Ուսուցչի նյութ

Սպասավորել Փրկչի նման

Իր կյանքի ընթացքում Փրկիչը ծառայում էր ուրիշներին, երբ Նա ամրացնում էր հավատքը, օրհնում էր, բժշկում էր, մխիթարում և ներում էր: Այս դասում ուսանողները հնարավորություն կունենան բացատրելու, թե ինչ է նշանակում սպասավորել Փրկչի նման: Նրանք նաև կքննարկեն Քրիստոսանման եղանակներ, որոնցով կարող են սպասավորել իրենց շրջապատի մարդկանց:

Ուսուցման առաջարկներ

Փրկիչը մեր կատարյալ օրինակն է այն բանի, թե ինչպես սպասավորել սիրով

Դուք կարող եք սկսել դասը՝ ցուցադրելով Փրկչի նկարը, որտեղ Նա լվանում է Իր առաքյալների ոտքերը: Կարող եք ցուցադրել «The Last Supper» տեսանյութը 0:00-0:50:

6:12
Հիսուսը լվանում է Պետրոսի ոտքերը

Հիշեցրեք ուսանողներին, որ առաքյալների ոտքերը լվանալուց հետո Փրկիչը նրանց նոր պատվիրան տվեց: Միասին կարդացեք Հովհաննես 13.34–35-ը և ցուցադրեք հետևյալ ճշմարտությունը. Հիսուս Քրիստոսի աշակերտներ լինելու համար մենք պետք է սիրենք միմյանց այնպես, ինչպես Նա է մեզ սիրում:

Երբ հրավիրեք ուսանողներին կիսվել, թե ինչ կարող է նշանակել այս ճշմարտությունը իրենց իսկ աշակերտության համար, դուք կարող եք քննարկել հետևյալ հարցերից մեկը կամ մի քանիսը.

  • Եթե ուրիշներին սիրեք այնպես, ինչպես Փրկիչն է մեզ սիրել, ինչպե՞ս կփոխվի ձեր սպասավորության եղանակը:

  • Ի՞նչն է օգնել ձեզ ծառայել ավելի մեծ Քրիստոսանման սիրով:

  • Ինչպե՞ս կարող ենք իմանալ, թե ում է պետք մեր օգնությունը, և ինչ կարող ենք անել: (Որպես քննարկման մաս՝ ուսանողների հետ կրկնեք և քննարկեք նախագահ Ռասսել Մ. Նելսոնի և նախագահ Հենրի Բ. Այրինգի հայտարարությունները նախապատրաստական նյութի բաժին 1-ում։)

Առաջարկեք մի քանի ուսանողների կիսվել, թե ինչպես են զգացել Փրկչի սերը իրենց կյանքում, երբ սպասավորել են ուրիշներին կամ ինչպես ուրիշներն են սպասավորել իրենց:

Հետևյալ անավարտ նախադասությունը ցուցադրեք գրատախտակին. Մենք կարող ենք սպասավորել Քրիստոսանման սիրով, եթե …

Հիշեցրեք ուսանողներին, որ նախապատրաստական նյութի բաժին 1-ում նրանց առաջարկեցին ուսումնասիրել և խորհել Փրկչի ծառայության օրինակի շուրջ: Ուսանողներին բաժանեք փոքր խմբերի: Հրավիրեք նրանց վերանայել իրենց ուսումնասիրած սուրբ գրությունների օրինակները և իրենց գրանցած տպավորությունները: Յուրաքանչյուր խմբի ցուցադրեք կամ տրամադրեք հետևյալ հարցերի օրինակը և առաջարկեք ուսանողներին միասին քննարկել դրանք:

  • Ի՞նչն է ձեզ ամենաշատը տպավորում այն մասին, թե Փրկիչն ինչպես է սպասավորել ձեր ուսումնասիրած պատմության մեջ:

  • Ինչպե՞ս կարող ենք հետևել Նրա օրինակին, երբ սպասավորում ենք ուրիշներին: (Որպես ձեր քննարկման մաս՝ կարող եք միասին վերանայել նախագահ Ջին Բ. Բինգհեմի և քույր Շերոն Յուբենկի հայտարարությունները նախապատրաստական նյութի բաժին 1-ում և կիսվել, թե ինչն է ձեզ դուր եկել դրանցում:)

  • Փրկչի նման սպասավորելու ձեր ջանքերն ինչպե՞ս են օգնել ձեզ ավելի մոտենալ Նրան:

Դուք կարող եք հրավիրել մի քանի ուսանողների դասարանի հետ կիսվել իրենց խմբային քննարկման կարևոր կետերով: Դուք կարող եք խոսքեր ավելացնել գրատախտակին գրված թերի հայտարարությանը, երբ ուսանողները կիսվեն:

Մենք կարող ենք սովորել սիրել և սպասավորել Աստծո բոլոր զավակներին

Դասարանով դիտարկեք բարի սամարացու առակը Ղուկաս 10.25–37-ում: Կարող եք խրախուսել ուսանողներին համեմատել քահանայի և ղևտացու վերաբերմունքն ու գործողությունները սամարացու վերաբերմունքի հետ: Հրավիրեք ուսանողներին կիսվել, թե այդ առակից ինչ են սովորում Փրկչի նման սպասավորելու մասին։ Ավելի խորը մտածելու և կիսվելու համար կարող եք տալ հետևյալ հարցերից մի քանիսը.

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ Փրկիչը ընտրեց սամարացուն որպես օրինակ, որը մենք պետք է ընդօրինակենք:

  • Ինչպե՞ս կարելի է առակի սամարացուն նմանեցնել Հիսուս Քրիստոսին:

  • Ի՞նչը կարող է մեզ խանգարել ուրիշներին Փրչի նման սպասավորելուց։ Ինչպե՞ս կարող ենք ստանալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի օգնությունը՝ այս գայթակղության քարերը հաղթահարելու համար:

Որպեսզի օգնեք ուսանողներին մտածել, թե ինչպես կարող են սպասավորել Քրիստոսանման եղանակներով, ցուցադրեք կամ բաժանեք մի թերթիկ՝ հետևյալ իրավիճակներով (կարող եք նաև ձեր սեփականը օգտագործել): Դուք կարող եք հրավիրել ուսանողներին ընտրել նրանցից մի քանիսը և քննարկել իրենց ներկայացրած մարտահրավերները, ինչպես նաև յուրաքանչյուր իրավիճակում սպասավորելու Քրիստոսանման ուղիները: Դուք կարող եք հանձնարարել ուսանողներին կատարել այս վարժությունը դասարանով կամ փոքր խմբերով:

  • Ձեր ընկերը վստահել է ձեզ, որ նա պոռնոգրաֆիայի հետ կապված խնդիր ունի:

  • Ձեզ հանձնարարվել է սպասավորել մեկին, ով ասում է, որ կցանկանար, որ դուք չայցելեք իրեն:

  • Դուք ունեք մի ընկեր, որը վերջերս հանդես եկավ որպես միասեռական, և համարում է, որ չի պատկանում եկեղեցուն:

  • Դուք աշխատում եք մեկի հետ, ով վերջերս է կորցրել իր մտերիմ մարդուն:

  • Դուք նկատում եք, որ մի ընկեր, որը մի ժամանակ հավատքով էր խոսում մարգարեի խորհրդի մասին, այժմ քննադատաբար է խոսում:

Բարելավել մեր ուսուցումն ու ուսումնասիրությունը

Խրախուսեք ուսանողներին արդար գործեր կատարել: Ուսանողներին հնարավորություններ տվեք խորհելու, թե ինչպես կարող են հավատքով գործել և կիրառել իրենց սովորածը: Երբ դուք անընդհատ խրախուսում եք ուսանողներին խորհել և կիրառել այն, ինչ սովորում են, կարող եք օգնել նրանց մեծացնել արդար գործեր կատարելու իրենց կարողությունը: Հետևեք, երբ անհրաժեշտ է:

Ուսանողներին որոշ ժամանակ տրամադրեք՝ հետևյալ հարցերի շուրջ խորհելու և իրենց մտքերը գրանցելու համար։

  • Ըստ ձեր ստացած հուշման, ո՞ւմ եք ցանկանում բարձրացնել, ուժեղացնել կամ խրախուսել:

  • Քրիստոսանման ի՞նչ ծառայություն կարող եք կատարել այս մարդու համար:

Վկայեք ուրիշների կյանքը օրհնելու համար հոգևոր տպավորություններով գործելու կարևորության և այն ուրախության մասին, որը կարող է գալ Փրկչի նման սպասավորելուց:

Հաջորդ անգամ

Շաբաթվա ընթացքում ուսանողներին ուղարկեք հետևյալ հաղորդագրությունը կամ ձեր սեփական հաղորդագրությունը. երբ ուսումնասիրեք դաս 14-ի նախապատրաստական նյութը, մտածեք, թե որն է ամենամեծ հրաշքը, որը դուք կարող եք զգալ: