Հիմնական դասընթացներ
Դաս 4. Ուսուցչի նյութ. Նպատակ և ուրախություն գտնել Տիրոջ արարչագործություններում


«Դաս 4. Ուսուցչի նյութ. Նպատակ և ուրախություն գտնել Տիրոջ արարչագործություններում», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ (2023)

«Դաս 4․ Ուսուցչի նյութ», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ

Դաս 4․ Ուսուցչի նյութ

Նպատակ և ուրախություն գտնել Տիրոջ արարչագործություններում

«Իր Հոր ղեկավարության ներքո [Հիսուս Քրիստոսն] էր երկրի արարիչը» «Կենդանի Քրիստոսը` Առաքյալների վկայությունը» հայտարարությունից (ChurchofJesusChrist.org): Այս դասի ընթացքում ուսանողները կքննարկեն, թե ինչու է Տերը արարել երկիրը, և նրանք ինչ կարող են անել, որպեսզի ավելի մեծ ուրախություն գտնեն Նրա արարչագործություններում:

Ուսուցման առաջարկներ

Բարելավենք մեր ուսուցումը և ուսումնասիրությունը

Վստահեք ձեր ուսանողների նախապատրաստությանը։ Ուղիներ գտեք՝ խրախուսելու ուսանողներին ուսումնասիրել դասարանի նախապատրաստական նյութը: Այնուհետև ցույց տվեք ձեր հավատքը ձեր ուսանողների հանդեպ՝ դասի ընթացքում նրանց պատրաստվածության վրա հիմնվելով: Դրանով կոգեշնչեք ուսանողներին ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել սեփական ուսումնառության համար:

Աստված ստեղծեց երկիրը՝ մեր փրկությունն իրականացնելու համար

Դասը սկսեք՝ ցույց տալով ուղեկցող նկարը և հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել, թե ինչ մտքեր, զգացմունքներ կամ հարցեր են նրանք ունեցել գիշերային երկնքում աստղերին նայելիս: Կամ կարող եք ցույց տալ այն լուսանկարները, որոնք ուսանողները գուցե բերել կամ ուղարկել են ձեզ: Խնդրեք նրանց կիսվել իրենց մտքերով, թե ինչն է նրանց ոգեշնչում նկարներում:

մարդը նայում է աստղերին

Հիշեցրեք ուսանողներին, որ Մովսեսը մի ուշագրավ տեսիլք ունեցավ, որտեղ նա տեսավ Աստծո արարչագործությունների հսկայական շրջանակը: Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի խորը մտածել Արարչի և Նրա արարչագործությունների մասին, հրավիրեք նրանց աշխատել փոքր խմբերով և տրամադրեք հետևյալ թերթիկը:

Մովսեսը Արարման մասին կարևոր ճշմարտություններ է սովորում

Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ․ Դաս 4

Կարդացեք հետևյալ պատմությունը.

  • Գրետչենը սիրում է գիտությունը: Իր ուսումնասիրությունների արդյունքում նա շատ բան է իմացել այն մասին, թե ինչպես է աշխատում բնությունը, բայց նա չի գտել գոհացուցիչ պատասխան այն մասին, թե ինչու աշխարհը գոյություն ունի: Նա մի քանի հարց ունի երկրի և մեր կյանքի նպատակի վերաբերյալ:

  • Ի՞նչ մարտահրավերների կարող է հանդիպել ինչ-որ մեկը, եթե չի հասկանում, թե ինչու է ստեղծվել երկիրը :

Միասին կարդացեք Մովսես 1.27–39 հատվածները և փնտրեք ճշմարտություններ, որոնք կընդարձակեն Գրետչենի հասկացողությունը Արարման մասին: Այնուհետև խնդրեք խմբի յուրաքանչյուր անդամի ընտրել ստորև նշված կետերից մեկը և մի քանի րոպե հատկացնել պատասխանը պատրաստելու համար: Ապա, յուրաքանչյուր ոք կարող է իր մտքերով կիսվել խմբի հետ:

  • Արարումից ի՞նչ եք սովորում Արարչի էության մասին։ Ինչպե՞ս է ձեր հավատքն առ Հիսուս Քրիստոս մեծացել՝ իմանալով, որ Նա է ստեղծել բոլոր բաները:

  • Ի՞նչ մտքեր կամ զգացումներ եք ունենում, երբ մտածում եք, որ «մենք ենք պատճառը, որ [Աստված] ստեղծել է տիեզերքը»։ (Կարող եք վերանայել նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի հայտարարությունը նախապատրաստական նյութի 1-ին բաժնում):

  • Ի՞նչ գործողություններ եք ձեռնարկել կամ ի՞նչ կարող եք անել, որպեսզի օգնեք ուրիշներին հասնել իրենց ներուժին՝ որպես Երկնային Հոր զավակներ: (Կարող եք առաջարկել խմբի անդամներին գրի առնել այն ամենը, ինչ նրանք ցանկանում են անել իրենց ծանոթի համար):

  • Ի՞նչ գիտելիք կարող ենք ձեռք բերել գիտությունից: Ի՞նչ գիտելիք կարող ենք ձեռք բերել սուրբ գրություններից: Ինչու՞ են մեզ անհրաժեշտ գիտելիքի այդ երկու ձևերը: (Կարող եք վերանայել նախագահ Ռասսել Մ. Նելսոնի և նախագահ Դալլին Հ. Օուքսի հայտարարությունները նախապատրաստական նյութի 3-րդ բաժնում։)

Մովսեսը Արարման մասին կարևոր ճշմարտություններ է սովորում

Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ․ Դաս 4

ուսուցչի օժանդակ նյութ

Նշում. Դուք կարող եք որոշել, որ ուսանողները փոքր խմբերով կիսվեն դասարանի հետ: Կամ, եթե կարծում եք, որ խմբային քննարկումները բավականաչափ լուսաբանել են թեման, կարող եք պարզապես անցնել դասի հաջորդ մասին:

Դուք կարող եք ավարտել դասի այս մասը՝ ընդգծելով կամ վկայելով, որ Երկնային Հոր ղեկավարությամբ, Հիսուս Քրիստոսը ստեղծեց անթիվ աշխարհներ: Դուք կարող եք նաև վկայել, որ երկրի ստեղծումը Երկնային Հոր ծրագրի անհրաժեշտ մասն է, որպեսզի իրականացնի Իր զավակների անմահությունն ու հավերժական կյանքը։

Աստված երկրի վրա բոլոր բաները ստեղծել է մեր օգտի և վայելքի համար

Դուք կարող եք սկսել դասարանի քննարկման այս մասը՝ հարցնելով.

  • Որո՞նք են Տիրոջ արարչագործություններից մի քանիսը, որոնց համար դուք առավել երախտապարտ եք: Ինչպե՞ս եք արտահայտել ձեր երախտագիտությունն Աստծուն այս արարչագործությունների համար:

Այնուհետև դուք կարող եք հիշեցնել ուսանողներին, որ Աստված հանգստացավ յոթերորդ օրը և տեսավ, որ «բոլոր բաները, որոնք [Նա] արարել էր … բարի էին» (Մովսես 3․2)։ Ապա, Նա «օրհնեց յոթներորդ օրը, և սրբացրեց այն» (Մովսես 3․3)։ Եվ ժամանակակից աշխարհում Փրկիչը հիշեցնում է մեզ, որ երբ մենք հարգում ենք հանգստության օրը, «երկրի լիությունը» կլինի մերը (տես Վարդապետություն և Ուխտեր 59.9–16):

Միասին կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 59.16–20-ը, և հրավիրեք ուսանողներին փնտրել բառեր կամ արտահայտություններ, որոնք նկարագրում են, թե Տերն ինչպես կցանկանա, որ մենք զգանք Իր ստեղծագործությունները: Այդ բառերի և արտահայտությունների նշանակությունը (հատկապես հատված 20-ում) քննարկելուց հետո օգտակար կլինի ցույց տալ հետևյալ ճշմարտությունը. Տիրոջ արարչագործությունները մեր օգտի և վայելքի համար են և չպետք է չարաշահվեն անարդար նպատակների համար:

Որպեսզի օգնեք ուսանողներին խորապես մտածել այս ճշմարտության մասին, դուք կարող եք տալ հետևյալ հարցերից մի քանիսը.

  • Ինչո՞ւ է կարևոր պարբերաբար ժամանակ հատկացնել Տիրոջ արարչագործություններում ուրախություն գտնելու համար: (Դուք կարող եք հետևողական լինել «Գործեք» հրավերին՝ նախապատրաստական նյութի 2-րդ բաժնում): Ի՞նչ է ձեզ անհրաժեշտ փոխել ձեր առօրյա կյանքում, որպեսզի համոզվեք, որ դուք կանոնավոր կերպով ժամանակ եք տրամադրում՝ վայելելու Տիրոջ արարչագործությունները: (Օգտակար կլինի ուսանողներին ժամանակ տրամադրել՝ իրենց մտքերն ու տպավորությունները գրի առնելու համար:)

  • Ինչպե՞ս եք օգուտ քաղել երկրից ստացվող բարիքներից: Ինչպե՞ս կարող եք Տիրոջն ավելի շատ երախտագիտություն ցույց տալ այս բաների համար:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ մեր մարմինները կարելի է անվանել Աստծո արարման պսակ: (Տես նախագահ Գորդոն Բ. Հինքլիի հայտարարությունը նախապատրաստական նյութի 2-րդ բաժնում:) Մենք ի՞նչ եղանակներով կարող ենք հարգել մեր և ուրիշների մարմինների սրբությունը: Ի՞նչն է օգնել ձեզ ավելի շատ գնահատել ձեր սեփական մարմինը:

Կարող եք ուսանողներին ցույց տալ «Our Home» (1:34) տեսանյութը և հրավիրել նրանց խորհել այն մասին, թե ինչ կարող են անել, որպեսզի ավելի լավ տնտեսներ լինեն մեր տան՝ երկրի վրա:

1:35

Դասի վերջում մի քանի րոպե հատկացրեք, որպեսզի վկայեք և հրավիրեք ուսանողներին վկայել մեզանից յուրաքանչյուրի հանդեպ Արարչի սիրո մասին։

Հաջորդ անգամ

Կարող եք ձեր ուսանողներին հաջորդ դասից առաջ ուղարկել հետևյալ հաղորդագրությունը. Կցանկանա՞ք ձեր կյանքում լրացուցիչ ուժ և պաշտպանություն զգալ: Երբ ուսումնասիրեք 5-րդ դասի նախապատրաստման նյութը, փնտրեք խոստացված օրհնությունները նրանց համար, ովքեր հավատարմորեն պահում են Տիրոջ հետ կապած իրենց ուխտերը: