Հիմնական դասընթացներ
Դաս 14․ Ուսուցչի նյութ. Ճանաչել Փրկչի հրաշքները


«Դաս 14․ Ուսուցչի նյութ. Ճանաչել Փրկչի հրաշքները», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ (2023)

«Դաս 14. Ուսուցչի նյութ», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ

Դաս 14. Ուսուցչի նյութ

Ճանաչել Փրկչի հրաշքները

Հիսուս Քրիստոսը հայտարարել է. «Ես հրաշքների Աստված եմ» (2 Նեփի 27.23): Այս դասում ուսանողները հնարավորություն կունենան կիսվել, թե ինչ են սովորել Հիսուս Քրիստոսի մասին՝ Իր մահկանացու ծառայության ընթացքում կատարած հրաշքների միջոցով: Ուսանողները նաև կմտածեն, թե ինչ կարող են անել, որպեսզի ստանան Տիրոջ հրաշքները իրենց կյանքում և բացահայտեն այն հրաշքները, որոնք արդեն ստացել են:

Ուսուցման առաջարկներ

Հիսուս Քրիստոսը բժշկում է մարդկանց ֆիզիկապես և հոգեպես

Դասից առաջ ցուցադրեք հրաշքների հետևյալ նկարները, որոնք համապատասխանում են «Գրի առեք ձեր մտքերը» վարժությանը՝ նախապատրաստական նյութի բաժին 1-ում: Երբ դասը սկսվի, ուսանողների ուշադրությունն ուղղեք նկարների վրա, և հրավիրեք մեկ կամ երկու ուսանողների հակիրճ կիսվել Հիսուսի հրաշքների մասին իրենց ընդհանուր տպավորություններով:

Կարող եք առաջարկել ուսանողներին բացել «Գրի առեք ձեր մտքերը» վարժությունը նախապատրաստական նյութի բաժին 1-ում և վերանայել այն հրաշքը, որը նրանք ուսումնասիրել են դասին նախապատրաստվելիս: Եթե նրանք չեն նախապատրաստվել, հրավիրեք նրանց ուսումնասիրելու համար որևէ հրաշք ընտրել: Ուսանողներին մի քանի րոպե տվեք՝ վերանայելու կամ ուսումնասիրելու իրենց ընտրած հրաշքը և խորհելու վարժության երկու հարցերին տված իրենց պատասխանների շուրջ:

Ուսանողներին վերանայելու համար բավարար ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք նրանց փոքր խմբեր կազմել այլ ուսանողների հետ, ովքեր ուսումնասիրել են մեկ այլ հրաշք: Խմբի յուրաքանչյուր անդամի պետք է հնարավորություն տրվի համառոտ ամփոփել իր ուսումնասիրած հրաշքը և քննարկել իր պատասխանը ուղեկցող երկու հարցերից առնվազն մեկին:

Հիսուսը բժշկում է մարդուն

Դուք կարող եք նաև հրավիրել որևէ ուսանողի՝ ամփոփելու այն պատմությունը, թե ինչպես է Տերը բժշկում անդամալույծ մարդուն Մարկոս 2.5–12-ում և քննարկվել է նախապատրաստական նյութի բաժին 1-ում. Կամ կարող եք դիտել այս պատմությունը «Jesus Forgives Sins and Heals a Man Stricken with Palsy» տեսանյութում (2:57):

2:57

Այնուհետև դուք կարող եք օգնել խորացնել ուսանողների հասկացողությունը՝ տալով հետևյալ հարցերից մեկը կամ երկուսը.

  • Ի՞նչ ենք մենք սովորում Փրկչի բուժիչ զորության մասին այս հրաշքից: (Օգնեք ուսանողներին բացահայտել նմանատիպ մի ճշմարտություն. Հիսուս Քրիստոսը զորություն ունի բժշկելու մեզ հոգեպես և ֆիզիկապես։):

  • Ինչպե՞ս եք դուք կամ ձեր ծանոթը զգացել հոգևոր կամ ֆիզիկական բժշկում: (Դասից առաջ հրավիրեք մեկ կամ երկու ուսանողի, ովքեր պատրաստ կլինեն կիսվել այս հարցի վերաբերյալ իրենց պատասխաններով: Հիշեցրեք նրանց, որ նրանք չպետք է ճնշում զգան՝ կիսվելու որևէ բանով, որը խիստ անձնական է:)

Բարելավել մեր ուսուցումն ու ուսումնասիրությունը

Դասից առաջ որոշ ուսանողների հրավիրեք պատրաստվել կիսվելու: Դասարանում ուսուցումը կարող է խորանալ, երբ մենք հրավիրենք մի քանի ուսանողների՝ պատրաստ գալ դասի և ունենալ որոշակի հարցերի իրենց պատասխանները, կիսվել համապատասխան փորձառություններով կամ վկայություն բերել որոշակի սկզբունքների մասին: Այս տեսակ նախապատրաստումը, երբ դրան ժամանակ հատկացվի, կօգնի խթանել քննարկումը, խորացնել ուսումը և կարևոր հնարավորություններ կտա նրանց, ովքեր ավելի շատ են ցանկանում կիսվել։

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ նախագահ Դալլին Հ․ Օուքսի հայտարարությունը նախապատրաստական նյութի բաժին 1-ում և ապա տվեք հետևյալ հարցերից մեկը կամ մի քանիսը, որպեսզի օգնեք ձեր ուսանողներին ավելի խորը սովորել նյութը.

  • Ինչո՞ւ եք կարծում, որ սրտի հզոր փոփոխությունը կարող է ավելի մեծ հրաշք համարվել, քան ֆիզիկական հրաշքները: Ինչո՞ւ է կարևոր, որ մենք նայենք Փրկչին այս հրաշքի համար:

  • Ինչպե՞ս կբացատրեք փոխված սրտի հրաշքը մեկին, ով չգիտի, թե դա ինչ է նշանակում:

  • Մարդիկ ի՞նչ կարող են անել, որպեսզի ցույց տան Տիրոջը, որ ցանկանում են այս հրաշքը: Ի՞նչ որոշակի գործողություն կարող եք ձեռնարկել՝ ցույց տալու Տիրոջը, որ ցանկանում եք ավելի շատ փոխել ձեր սիրտը: (Դուք կարող եք հիշեցնել ուսանողներին, որ սրտի փոփոխությունը գործընթաց է, ոչ թե իրադարձություն: Օգտակար կլինի ուսանողներին ժամանակ տրամադրել՝ գրելու իրենց մտքերն ու տպավորությունները:)

Հրաշքները կատարվում են ըստ մեր հավատքի և Աստծո կամքի

Հիշեցրեք ուսանողներին Փրկչի գործած հրաշքը իր մահկանացու ծառայության ընթացքում, երբ Նա բժշկեց բորոտին: Հրավիրեք ուսանողներից մեկին հակիրճ կիսվել, թե ինչպիսին կարող էր լինել բորոտի կյանքը Նոր Կտակարանի ժամանակներում, և բժշկումն ինչպես կարող էր փոխել նրա կյանքը:

Միասին կարդացեք Մարկոս 1.40-42-ը և հանձնարարեք ուսանողներին փնտրել, թե բորոտը ինչպես մոտեցավ Տիրոջը հրաշքի համար:

  • Ի՞նչ կարող ենք սովորել այս պատմությունից այն մասին, թե ինչպես մոտենալ Տիրոջը հրաշք փնտրելիս: (Կարող եք կրկնել երեց Ջորջ Ֆ. Զեբալոսի հայտարարությունը նախապատրաստական նյութի բաժին 3-ում:) Օգնեք ուսանողներին բացահայտել նմանատիպ մի սկզբունք. Եթե հավատք գործադրենք Հիսուս Քրիստոսի հանդեպ, Նա կարող է հրաշքներ գործել մեր կյանքում՝ Իր կամքի համաձայն:)

  • Հրաշք փնտրելիս ինչպե՞ս կարող ենք հավատք զարգացնել՝ վստահելու Տիրոջ կամքին: (Կարող եք վերանայել Եկեղեցու ղեկավարների հայտարարությունները նախապատրաստական նյութի բաժին 2-ում:)

Օգտակար կլինի դասից առաջ հրավիրել որոշ ուսանողների վերանայել նախագահ Օուքսի կամ երեց Դեյվիդ Ա. Բեդնարի պատմությունները: Դրանք գտնվում են «Հրաշք փնտրելիս ինչպե՞ս կարող եմ հավատք զարգացնել՝ վստահելու Տիրոջ կամքին» հարցի ներքո՝ «Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ» բաժնում՝ նախապատրաստական նյութի մեջ։ Դասի ընթացքում կարող եք հրավիրել այդ ուսանողներին կիսվել պատմություններից մեկով և նրանով, ինչ սովորեցին դրանից՝ հրաշքների և Տիրոջ կամքին վստահելու մասին:

Կարդացեք երեց Ռոնալդ Ա. Ռասբանդի հայտարարությունը նախապատրաստական նյութի բաժին 3-ում: Հրավիրեք ուսանողներին կիսվել փոքր և պարզ հրաշքների օրինակներով, որոնց ականատեսն են եղել: (Ուսանողները կարող են նշել այնպիսի հրաշքներ, ինչպիսիք են՝ ստանալ հայտնություն, հաղթահարել վնասակար սովորությունը, ստանալ ինչ-որ մեկին ներելու զորություն, զորանալ դժվարություններին դիմակայելիս, զգալ դժվար առաջադրանքը կատարելու ունակություն և այլն:)

  • Այս «փոքր հրաշքների» տարածվածությունը ի՞նչ է բացահայտում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին:

Որպեսզի օգնեք ուսանողներին կիրառել այն, ինչ սովորել են այս դասից, նրանց ժամանակ տրամադրեք՝ խորհելու և գրառելու իրենց մտքերն ու զգացմունքները հետևյալ հարցի վերաբերյալ.

  • Ի՞նչ կարող եմ անել, որպեսզի իմ կյանքում ավելի շատ տեղյակ լինեմ և բաց լինեմ Տիրոջ հրաշքների համար:

Կիսվեք վկայությամբ, որ Հիսուս Քրիստոսը հրաշքների Աստված է, կամ կարող եք հրավիրել մեկ կամ մի քանի ուսանողների անել դա:

Հաջորդ անգամ

Որպեսզի խրախուսեք ուսանողներին պատրաստվել հաջորդ դասին, ուղարկեք հետևյալ նկարը և ուղերձը. Ինչպիսի՞ն էր հաղորդության հետ կապված ձեր վերջին փորձառությունը: Երբ ուսումնասիրեք դաս 15-ի նախապատրաստական նյութը, խորհեք, թե ինչու է Հիսուս Քրիստոսը ցանկանում, որ դուք ամեն շաբաթ մասնակցեք այս սուրբ արարողությանը:

մի փոքր կտոր հաց և մի փոքր բաժակ ջուր