«Դաս 18․ Ուսուցչի նյութ․ Ստանալ Փրկչի շնորհի աստվածային պարգևը», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ (2023)
«Դաս 18․ Ուսուցչի նյութ», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ
Դաս 18․ Ուսուցչի նյութ
Ստանալ Փրկչի շնորհի աստվածային պարգևը
Սուրբ գրությունները սովորեցնում են, որ միայն «Սուրբ Մեսիայի արժանիքների, ողորմածության և շնորհի» միջոցով է, որ մենք կարող ենք ստանալ հավերժական կյանք (2 Նեփի 2.8): Այս դասի ընթացքում ուսանողները կբացատրեն Փրկչի շնորհի իրենց կարիքը, կկիսվեն ուղիներով, որոնցով նրանք զգացել են Նրա շնորհը, և վճռել, թե ինչ կարող են անել ավելի շատ Նրան ապավինելու համար:
Ուսուցման առաջարկներ
Տերը և Իր ծառաներն ուսուցանում են շնորհի անհրաժեշտությունը:
Հրավիրեք ուսանողներին առանձին գրի առնել իրենց մեծագույն կարիքներն ու ցանկությունները Աստծո օգնության համար: Օրինակ, նրանք կարող են թվարկել գայթակղությունները կամ մեղքերը, որոնք ցանկանում են հաղթահարել, թուլությունները, որոնց հետ նրանք պայքարում են, մարտահրավերները կամ որոշումները, որոնց բախվում են, որևէ մեծ առաջադրանք, որն իրականացնելու համար անհրաժեշտ է օգնություն, կամ Քրիստոսանման հատկանիշներ, որոնք նրանք ցանկանում են զարգացնել: Խրախուսեք նրանց իրենց մտքում պահել այդ ցանկությունները, մինչ նրանք դասարանում կքննարկեն Հիսուս Քրիստոսի շնորհը։
Ուսանողների՝ շնորհի ըմբռնումը գնահատելու համար դուք կարող եք հրավիրել նրանց բացատրել, թե ինչպես են նրանք հասկանում Հիսուս Քրիստոսի շնորհը և պարզել, թե արդյո՞ք նրանք հարցեր ունեն: Եթե հնարավոր է, ցուցադրեք հետևյալ սահմանումը.
Շնորհը աստվածային օգնություն է կամ ուժ, որը տրվում է մեզ Տեր Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով: … Շնորհ բառը, ինչպես այն օգտագործվում է սուրբ գրություններում, հիմնականում, նշանակում է զորություն և հոգևոր բժշկություն, որն առաջարկվում է Հիսուս Քրիստոսի ողորմածության և սիրո միջոցով: (Gospel Topics, “Grace,” topics.ChurchofJesusChrist.org)
Կարող եք ցուցադրել խաղողի որթի հետևյալ պատկերը: Բացատրեք, որ Հիսուս Քրիստոսն ուսուցանեց ճշմարիտ խաղողի որթի առակը, Իր Քավությունը իրականացնելու համար Գեթսեմանիի այգի գնալուց ոչ շատ առաջ:
Հրավիրեք ուսանողներին վերանայել Հովհաննես 15.1–8-ը փնտրելով, թե որթատունկի, ճյուղերի և մրգի խորհրդանիշներն ինչ կարող են սովորեցնել մեզ Փրկչի աստվածային շնորհի մասին
Կարող եք նրանց տալ հետևյալ հարցերը, որպեսզի օգնեք ուսանողներին զգալ կապը խաղողի ճշմարիտ որթի առակի և շնորհի միջև:
-
Ի՞նչ կարող են խաղողի որթի, ճյուղերի և մրգի խորհրդանիշները ներկայացնել։ Ի՞նչ կարող են դրանք ուսուցանել մեզ Փրկչի շնորհի մեր կարիքի մասին: (Կարող եք օգնել ուսանողներին բացահայտել նմանատիպ մի սկզբունք. Երբ մենք կենում ենք Հիսուս Քրիստոսում, մենք կարող ենք ստանալ Նրա շնորհը`բարի գործեր առաջ բերելու համար:)
-
Ի՞նչ է նշանակում կենալ կամ մնալ Քրիստոսում: (Գուցե կամենաք կրկնել երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հայտարարությունը նախապատրաստական նյութի բաժին 1-ում:) Ի՞նչն օգնեց ձեզ կապված մնալ Փրկչին: Ի՞նչ կարող է անել մեկը, ով զգում է Հիսուս Քրիստոսի և Նրա շնորհի պարգևից հեռացած:
Դուք կարող եք նաև հրավիրել, մեկ կամ երկու ուսանողների կիսվել իրենց զգացումներով Փրկչի շնորհի պարգևի վերաբերյալ: Կարող եք կիսվել ձեր անձնական վկայությամբ:
Մենք կարող ենք ստանալ Տիրոջ շնորհը մեր կյանքում:
Կարող եք ցույց տալ ընծայի և վճարի նկարները, որոնք գտնվում են նախապատրաստական նյութի բաժին 2-ում: Հրավիրեք ուսանողներին բացատրել, թե ինչ գիտեն Քրիստոսի շնորհի մասին, արդյոք դա պարգև է, թե վաստակված մի բան: (Ուսանողները կարող են հատկացնել մի քանի րոպե՝ կրկնելու բաժին 2-ը, կամ անհրաժեշտության դեպքում «Ցանկանո՞ւմ եք իմանալ ավելին» նյութից որևէ բան: Եթե նրանք արդեն բացատրել են այդ գաղափարները դասի սկզբում, դուք կարող եք պարզապես շարունակել հետևյալ սցենարներով):
Ցուցադրեք և բարձրաձայն կարդացեք հետևյալ սցենարները.
Սակուրան զգում է, որ անընդհատ թերանում է և բավականաչափ լավը չէ, որ արժանանա Տիրոջ օգնությանը:
Տոբիասը հավատում է, որ նախքան Տիրոջ օգնությունը ստանալը՝ պոռնոգրաֆիայից իր կախվածությունը հաղթահարելու համար, նա նախ պետք է անի այն ամենը, ինչ կարող է`այն հաղթահարելու համար:
Ելենան հավատում է, որ իր սեփական ջանքերն աննշան են և իրականում նշանակություն չունեն՝ համեմատած Հիսուս Քրիստոսի քավիչ շնորհի հետ:
Հրավիրեք ուսանողներին կիսվել, թե ինչպես կարձագանքեին Սակուրային, Տոբիասին և Ելենային: Մտածեք, թե հետևյալ հարցերից որը կկամենայիք տալ` օգնելու ձեր ուսանողներին խորացնել իրենց սովորածը:
-
Ի՞նչ սխալ պատկերացում կարող է այդ անձնավորությունն ունենալ Փրկչի շնորհի պարգևի մասին:
-
Ինչպե՞ս կարող է այդ թյուրըմբռնումը խանգարել նրան հասանելի լինել կամ ապավինել Փրկչի շնորհին:
-
Փրկչի շնորհի հետ կապված ինչ ուսմունքով կամ սկզբունքով կարող եք կիսվել այդ անձնավորության հետ:
Կարող եք գրատախտակին գրել ուսանողների կողմից բացահայտված ճշմարտությունները: Ուսանողները կարող են բացահայտել նմանատիպ ճշմարտություններ․ Շնորհը պարգև է, որը մենք չենք վաստակում, բայց ստանում ենք, երբ հավատք ենք գործադրում առ Հիսուս Քրիստոս և ջանում ենք ապրել ավետարանով: Մենք կարող ենք ստանալ Տիրոջ շնորհը մեր լավագույն ջանքերը գործադրելուց առաջ, ընթացքում և հետո:
Հիշեցրեք ուսանողներին, որ նախապատրաստական նյութի 3-րդ բաժնում նրանց հանձնարարվել է ուսումնասիրել սուրբ գրքից մի պատմություն, որը ցույց է տալիս, թե ինչպես Տիրոջ շնորհը կարող է գործել մեր կյանքում։ (Կարող եք ուսանողներին ժամանակ տրամադրել՝ իրենց ընտրած սուրբ գրքի պատմությունը վերանայելու համար։) Ուսանողներին բաժանեք փոքր խմբերի: Հրավիրեք ուսանողներին բացատրել իրենց հատվածը և կիսվել երեք հարցերի իրենց պատասխաններով նախապատրաստական նյութի 3 բաժնում:
Բարելավել մեր ուսուցումը և ուսումնառությունը
Ուսանողներին ժամանակ տրամադրեք խորհելու համար: Ուղիներից մեկը, որով կարող ենք օգնել ուսանողներին ավելի լավ տրամադրել իրենց սրտերը հասկանալուն, նրանց դասարանում ժամանակ տալն է` խորհել կամ գրել իրենց հասկացածի և զգացածի մասին: Ապա մենք կարող ենք հրավիրել նրանց մտածել, թե ինչ որոշակի գործողություններ նրանք պիտի անեն` կիրառելու այն, ինչ իրենք սովորել են իրենց կյանքում:
Կարող եք դասն ավարտել հրավիրելով ուսանողներին կրկնել դասի սկզբում իրենց գրած անձնական կարիքներն ու ցանկությունները։ Ժամանակ տրամադրեք, որ նրանք աղոթքով մտածեն և գրի առնեն, թե ինչ կարող են անել ավելի առատորեն հրավիրելու Տիրոջ շնորհը իրենց կյանք, առաջ շարժվել հավատքով և ավելի լիովին ապավինել Նրա աստվածային զորությանը:
Հաջորդ անգամ
Շաբաթվա ընթացքում ուսանողներին ուղարկեք հետևյալ հաղորդագրությունը կամ ձեր սեփական հաղորդագրությունը հաջորդ դասից մի քանի օր առաջ. երբ ուսումնասիրեք դաս 19-ի նախապատրաստական նյութը, մտածեք, մեկի մասին, ում ճանաչում եք, որի կյանքը կօրհնվեր՝ ավելի լավ պատկերացում ունենալով հոգևոր աշխարհում գտնվողերին Հիսուս Քրիստոսի ծառայության վերաբերյալ: