Երիտասարդներին զորացնելու համար
Ի՞նչ գիտենք Իսահակի կնոջ՝ Ռեբեկայի մասին
Երիտասարդներին զորացնելու համար, մարտ 2026


Նշանակետին

Ի՞նչ գիտենք Իսահակի կնոջ՝ Ռեբեկայի մասին

Ռեբեկան ջրհորի մոտ

Ռեբեկան ջրհորի մոտ, Մայքլ Դիս

Ահա մի քանի փաստ, որ մենք գիտենք Ռեբեկայի մասին.

Նա առաքինի էր և գեղեցիկ։ Տես Ծնունդ 24.16։

Նա բարի էր և աշխատասեր։ Աբրահամի ծառան հեռու տեղեր ճանապարհորդեց, որ Աբրահամի որդու՝ Իսահակի համար գտներ մեկին, ում հետ վերջինս ուխտով կամուսնանար։ Նա կանգ առավ մի ջրհորի մոտ և աղոթեց, որ այն կինը, որը ջուր կհաներ իր և իր 10 ուղտերի համար, լիներ հենց այն կինը, որին Աստված նշանակել էր Իսահակի հետ ամուսնանալու համար։ Ռեբեկան դա արեց։ (Տես Ծնունդ 24․1-28։)

Նա մեծ հավատք ուներ։ Երբ հաջորդ օրը նրան հարցրին, թե արդյոք կցանկանա՞ր գնալ Աբրահամի ծառայի հետ, Ռեբեկան դրական պատասխան տվեց։ Ռեբեկան հավատ ուներ Տիրոջ հանդեպ, ով առաջնորդել էր նրան։ (Տես Ծնունդ 24.50-58։) Բացի այդ, 20 տարուց ավել անզավակ լինելով՝ նա հույսը չէր կորցրել իր ուխտերի հանդեպ (տես Ծնունդ 25.20, 26

Նա հայտնություն ստացավ իր ընտանիքի համար։ Երբ Ռեբեկան հղի էր երկվորյակներով, Տերն ասաց նրան. «Մեծը կծառայի փոքրին» (Ծնունդ 25․23)։ Հետագայում նա տեսավ, թե ինչպես երկվորյակներից ավագը՝ Եսավը, մերժեց Տիրոջ խորհուրդը և անհարգալից վարվեց իր անդրանիկության նկատմամբ, իսկ երկվորյակներից կրտսերը՝ Հակոբը, հավատարիմ էր։ Ռեբեկան օգնեց Հակոբին ստանալ անդրանիկության օրհնությունը և զգուշացրեց, որ եղբայրն ուզում է սպանել նրան։ (Տես Ծնունդ 27։)