Երիտասարդներին զորացնելու համար
Ինչպես են տոնում Սուրբ Զատիկը
Երիտասարդներին զորացնելու համար, մարտ 2026


Ինչպես են տոնում Սուրբ Զատիկը

Հիշելով, թե ում մասին է տոնը

Աշխարհի տարբեր ծայրերից 6 զատկական ավանդույթներ, և ինչպես են դրանք օգնում մեզ հիշել Հիսուս Քրիստոսին։

Զատիկի ձվեր

Նկարները` Ջուդի Բլումֆիլդի

Ավանդույթ

Կապը Քրիստոսի հետ

1. Զատիկի ձվեր

Ձվեր, ձվեր, ձվեր։ Ամբողջ աշխարհում Սուրբ Զատիկին ձվեր են ներկում, որոնում, գլորում, կոտրում և ուտում։ Գերմանիայում և Ավստրիայում Զատիկի ձվերը կախում են ծառերից (Ostereierbaum)։ Մեքսիկայում ձվերի մեջ փորվածք են անում և լցոնում կոնֆետիով (cascarones), ապա՝ ջարդում ինչ-որ մեկի գլխին։

Նկատենք, որ շատերը ձվեր են օգտագործում Սուրբ Զատիկը նշելու համար՝ ընդհանրապես չկենտրոնանալով Փրկչի վրա։ Մեզանից է կախված՝ արդյոք կկենտրոնանանք Փրկչի վրա մեր Սուրբ Զատիկի ավանդույթներով։ Ձվերը կարող են լինել նոր կյանքի խորհրդանիշ, արագ կապ հարության հետ։ Կարմիր ներկը որոշ մշակույթներում օգտագործվել է Փրկչի զոհաբերությունը խորհրդանշելու համար։ Եվ երբ ձուն կոտրվում է, կճեպը կարող է մեզ հիշեցնել դատարկ գերեզմանի և Հարություն առած Փրկչի մասին։ Եթե դուք դեռ չեք կապել Սուրբ Զատիկի ավանդույթները Նրա հետ, ապա ժամանակն է դա անել։

2. Զատիկի խարույկ

Խարույկ վառելը տարածված զատկական ավանդույթ է, հատկապես Գերմանիայում, Նիդեռլանդներում, Խորվաթիայում և Ֆինլանդիայում։

խարույկ

Սուրբ Զատիկի ժամանակ խարույկը կարող է մեզ հիշեցնել, որ նայենք Փրկչին, որը լույս և ջերմություն է բերում աշխարհին և, իրականում, Աշխարհի Լույսն է (տես Հովհաննես 8․12

3. Հատուկ ուտեստներ

Սուրբ Զատիկի տոնին ամբողջ աշխարհում միշտ ուտում են երկու խորհրդանշական ուտեստ՝ գառան միս և հաց։

հաց և գառան սթեյք

Գառը մատնացույց է անում Աստծո Գառին՝ հենց Փրկչին։ Հացը մեզ հիշեցնում է Հիսուս Քրիստոսին, ով Կյանքի Հացն է (տես Հովհաննես 6․35

4. Արմավենու հյուսքեր

Որոշ երկրներում, ինչպիսիք են՝ Իտալիան, Իսպանիան, Ֆիլիպինները, Մեքսիկան, Եգիպտոսը և Եթովպիան, մարդիկ Ծաղկազարդի կիրակի օրը հյուսում են արմավենու տերևներ կամ այլ բույսեր։

արմավենու տերևներ

Ծաղկազարդը կիրակի օրն է՝ Սուրբ Զատիկից առաջ, և նշվում է Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ, երբ մարդիկ Նրա առաջ արմավենու տերևներ են փռել։

5. Օդապարուկներ

Բերմուդյան կղզիներում Սուրբ Զատիկին մարդիկ գունավոր օդապարուկներ են թռցնում։

օդապարուկ

Այս ավանդույթը զվարճալի հիշեցում է Փրկչի Հարության և այն մասին, թե ինչպես Նա հետագայում համբարձվեց երկինք։

6. Եկեղեցու երկրպագություն

Մի մոռացեք Սուրբ Զատիկի ամենակարևոր ավանդույթներից մեկի՝ Եկեղեցի գնալու մասին։ Սուրբ Զատիկի կիրակի օրը մենք գնում ենք Եկեղեցի՝ հաղորդությունն ընդունելու և Փրկչին հիշելու համար։ (Եթե գերագույն համաժողովը Սուրբ Զատիկի օրն է, մենք կարող ենք հիշել Նրան՝ լսելով ելույթները, ապա, հաջորդ կիրակի ընդունել հաղորդությունը):

հաղորդության հաց և ջուր

Երբ մենք պահում ենք մեր ուխտերը և թարմացնում դրանք հաղորդության միջոցով, մենք օրհնվում ենք, որ Հոգին միշտ մեզ հետ լինի։ Դա կօգնի մեզ կապվել Փրկչի հետ Սուրբ Զատիկի և մյուս բոլոր օրերին։

Երիտասարդների մասնակցությամբ զատկական ավանդույթներ

«Ես մեր ծխի միսիոներներին շոկոլադե Զատիկի ձվեր եմ տալիս»։

Ջենիֆեր Մ., 23 տ․, Պերնամբուկո, Բրազիլիա

«Մեր ընտանիքը կազմակերպել է Վերջին ընթրիքի նման ընթրիք, և մենք փորձում ենք դա հնարավորինս ավանդույթ դարձնել»։

Ալիս Ֆ., 16 տ․, Յուտա, ԱՄՆ

«Ես և իմ ընտանիքը գնում ենք գերեզմանատուն, միասին հիմներ ենք երգում և բերում մեր վկայությունները»։

Ռեյչել Գ., 19 տ․, Վիրջինիա, ԱՄՆ

«Ես տաճար եմ գնացել Սուրբ Զատիկի շաբաթավերջին»։

Էյվերի Ա., 17 տ․, Նևադա, ԱՄՆ

«Ես կարդացել եմ Կտակարանները և Հիսուսի կյանքի պատմությունը։ Մեծ ուրախություն է Նրա կյանքն ուսումնասիրել Սուրբ Զատիկի ժամանակ»։

Էստեբան Ա., 15 տ․, Սան Խոսե, Կոստա Ռիկա

«Ֆրանսիական Պոլինեզիայում մենք միջկրոնական երիտասարդական զատկական համերգ ենք կազմակերպել։ Փոթորիկի և մակընթացության միջոցով Տերը այն դարձրեց հրաշքների, ուրախության և միասնության երեկո»։

Թեհինա Ք․ Թ., 24 տ․, Տուպուայի, Ֆրանսիական Պոլինեզիա

«Այս տարի ես կենտրոնացել էի ուսումնասիրության վրա, թե ինչ արեց Քրիստոսը Ավագ շաբաթվա ընթացքում»։

Մեդիսեն Ռ., 18 տ․, Յուտա, ԱՄՆ