Պատմություններ Հին Կտակարանից
Ծնունդ 37-47
Վաճառված՝ Եգիպտոս
Հովսեփ
Նկարները՝ Քեթի Դոքրիլի
Նրա պատմությունը
Պատմուճան
Հովսեփը Իր հոր՝ Հակոբի սիրելի զավակն էր։ Հակոբը նրա համար հատուկ պատմուճան էր կարել։ Հովսեփի եղբայրները նախանձում էին։ (Անօգուտ էր այն, որ Հովսեփը Աստծուց ոգեշնչված երազներ էր տեսնում, որ մի օր ինքն իշխելու էր եղբայրների վրա)։
Դավաճանություն
Հովսեփի եղբայրները նրան վաճառեցին Եգիպտոս գնացող մարդկանց, իսկ Հակոբին ասացին, որ նա մահացել է։ Եգիպտոսում Հովսեփը ստրուկ էր և բանտարկվեց մի հանցանքի համար, որը չէր կատարել։ Նա միշտ հավատարիմ էր Աստծուն, և Տերը նրա հետ էր ու օրհնում էր նրան։
Սով
Հետագայում Հովսեփը մեկնաբանեց փարավոնի երազը և խորհուրդ տվեց նրան պատրաստվել գալիք սովին։ Փարավոնը Հովսեփին կառավարիչ նշանակեց Եգիպտոսում։ Շուտով Հովսեփի եղբայրները եկան Եգիպտոս՝ հացահատիկ գնելու։ Նրանք չէին գիտակցում, որ օգնություն էին խնդրում իրենց եղբորից, որին իրենք էին վաճառել։
Ազատում
Հովսեփն այնուհետև ասաց եղբայրներին, որ դա ինքն է և նրանց սնունդ ու ապաստան առաջարկեց Եգիպտոսում։ Նա ներեց նրանց և փրկեց իր ընտանիքը։ Այս նույն եղբայրները դարձան Իսրայելի 12 ցեղերը։
Ձեր պատմությունը
Հովսեփի նման, քեզ մոտ էլ կարող են այնպիսի օրեր լինել, երբ քեզ դավաճանել կամ վիրավորել են։ Ուրիշ մարդկանց գործողությունները կարող են ծանր հետևանքներ ունենալ։ Բայց երբ դու հավատարիմ ես Աստծուն և փորձում ես ներել ուրիշներին, ապա կամրապնդվես և կօրհնվես։