Երիտասարդների ձայները
Փրկչի տոնը
Նկարը՝ Քեյթլին Բադջի
Ես սիրում են Սուրբ Զատիկը: Ես սիրում եմ, երբ ընտանիքով հավաքվում ենք՝ նշելու Հիսուս Քրիստոսի հարությունը մեռելներից։ Ընտանիքիս հետ ժամանակ անցկացնելը միշտ էլ շատ հաճելի է, բայց Փրկչի՝ մեզ համար կատարած բոլոր բաների մասին մտածելն էլ ավելի հրաշալի է։
Երբ մենք պատրաստվում ենք Զատիկի ձվերի որսին, սուրբգրային հատվածներ ենք դնում ձվերի մեջ։ Երբ որսի ժամանակ գտնում ենք ձվերը, կարդում ենք սուրբգրային հատվածները։ Մի անգամ մենք մի փոքրիկ գերեզման կառուցեցինք։ Ապա գրի առանք մեր բոլոր անհանգստությունները, դրեցինք դրանք գերեզմանի մեջ և քար դրեցինք դրա առաջ։ Հաջորդ օրը բոլոր թղթերը հեռացվել էին, հիշեցնելով մեզ, թե ինչպես կարող է Փրկիչը օգնել մեզ մեր անհանգստությունների հարցում։
Հիսուս Քրիստոսը իմ կատարյալ, Երկնային Ընկերն է։ Գիտեմ, որ անկախ ամեն ինչից, Նա միշտ կհասկանա ինձ։
Զոյի Ս․, 17 տարեկան, Բավարիա, Գերմանիա
Սիրում է պարել, թենիս խաղալ և ակտիվ լինել։