Երիտասարդներին զորացնելու համար
Փրկչի վրա կենտրոնացած Սուրբ Զատիկ
Երիտասարդներին զորացնելու համար, մարտ 2026


Փրկչի վրա կենտրոնացած Սուրբ Զատիկ

Եվ Սուրբ Զատիկի վրա կենտրոնացած կյանք

Բոլորիս հասանելի է Փրկչի մխիթարող և փոխող զորությունը։

երիտասարդ տղա

Լուսանկարները՝ Ջեյնի Բինգհեմի

Սեմինարիայում մենք խոսեցինք այն մասին, թե ինչ է նշանակում Սուրբ Զատիկը, և ինչպես պետք է այն տոնենք։ Խոսքը միայն քաղցրավենիքի և նապաստակների մասին չէ, այլ Փրկչի մասին է։ Ես ինքս ինձ հարցրի. «Զատկական ի՞նչ ավանդույթներ կարող եմ սկսել իմ տանը, որոնք ավելի շատ են կենտրոնանում Փրկչի վրա»։

Հիսուս Քրիստոս

Ես սիրում եմ կառուցել LEGO® աղյուսներով։ Ես առցանց գտա Փրկչի նկարը Ավետարանի գրադարանում և կազմեցի դրա՝ աղյուսներով պատրաստման եղանակը։ Գերագույն համաժողովը լսելու ընթացքում ես աշխատում էի այդ աղյուսե նկարի վրա։ Երբ ավարտեցի, կախեցի այն տան պատից։

ընտանիքը՝ սեղանի շուրջը

Փրկչի արձանիկների բաժանում

Սուրբ Զատիկի համար ես նաև գնեցի Հիսուս Քրիստոսի արձանիկներով մի մեծ տուփ։ Սկզբում ես պատրաստվում էի դրանք թաքցնել դպրոցի տարածքում՝ տարբեր տեղերում։ Բայց երբ իմ համադպրոցականները տեսան տուփը, խնդրեցին ինձանից մեկական արձանիկ։ Ուսուցիչները նույնպես հետաքրքրվեցին։ Ապա այն երեխաները, որոնցից ես նույնիսկ չէի սպասում, որ կցանկանան Հիսուսի արձանիկն ունենալ, խնդրեցին, որ իրենց էլ տամ։ Ուստի, ես դրանք բաժանեցի բոլորին՝ ում տեսա։

երիտասարդը կոնտրաբաս է նվագում

Փրկիչը չէր վախենում խոսել որևէ մեկի հետ, նույնիսկ՝ Իր հասարակության կողմից ամենամերժված մարդկանց։ Նա ընկերանում էր մարդկանց հետ։ Նա ժամանակ էր անցկացնում նրանց հետ։ Նա ճաշում էր նրանց հետ: Արձանիկներ բաժանելը սովորեցրեց ինձ ավելի շփվող լինել, ինչպես Փրկիչն էր։ Դա նաև սովորեցրեց ինձ, որ անկախ նրանից, թե ով ես դու, ինչ ես արել, քո կյանքում միշտ տեղ կա Հիսուս Քրիստոսի համար։

Փոխվել Փրկչի միջոցով

Իմ ողջ կյանքի ընթացքում ես մտածել եմ, թե ինչպես կարող եմ օգտվել Փրկչի քավությունից։ Բայց այս Սուրբ Զատիկին ես հասկացա, որ եթե փոփոխություններ կատարեմ իմ կյանքում՝ Փրկչին ավելի նմանվելու համար, Նրա քավիչ շնորհը կգործի իմ համար։ Եվ եթե ամեն օր փորձեմ փոխել փոքրիկ բաներ, ապա ես կսկսեմ ավելի լավը դառնալ։

Մի քանի տարի ես տարված եմ եղել պոռնոգրաֆիայով։ Մի օր, սեմինարիայի դասից հետո ես ոգեշնչվեցի խոսել իմ եպիսկոպոսի հետ։ Շատ ավելի հեշտ էր սկսել հաղթահարել այդ կախվածությունը, երբ վերջապես պատմեցի եպիսկոպոսիս և ծնողներիս, որովհետև իսկապես դժվար է միայնակ անել դա։

աղոթող պատանին

Ես սկսեցի փորձել աղոթել և կարդալ սուրբ գրություններն ամեն օր, և փորձեցի ավելի բարի լինել դպրոցում։ Դա օգնեց ինձ, քանի որ ես ավելի շատ կենտրոնանում էի Փրկչի վրա, քան՝ իմ մեղքերի։ Ես ավելի շատ շրջվում էի դեպի Փրկիչը, քան այն կողմը, որտեղ անցյալում էի։

Հիսուս Քրիստոսի քավության միջոցով ես հաղթահարեցի պոռնոգրաֆիայից իմ կախվածությունը։ Ես ավելի շատ դարձա այնպիսին, ինչպիսին Աստված է ուզում, որ ես լինեմ։ Այժմ ես կարող եմ օրհնել հաղորդությունը, քանի որ Փրկիչը փոխում է ինձ և մաքրագործում։ Ես երախտապարտ եմ, որ արժանի եմ օգտագործել քահանայությունը՝ իմ շրջապատի մարդկանց օրհնելու համար։

սուրբ գրություններ ուսումնասիրող ընտանիքը

Սուրբ Զատիկի կապը ինձ հետ

Այս տարի սեմինարիայի ժամանակ ես մի շատ հետաքրքիր փորձառություն ունեցա, երբ խոսում էինք Փրկչի զոհաբերության մասին։ Ես մտածեցի, որ Իր տառապելու ընթացքում Փրկիչը ցանկացած պահի կարող էր դադարեցնել այն։ Բայց հետո ես պատկերացրի, թե ինչպես է Նա մտածում. «Ո՛չ, ես պետք է կատարեմ սա։ Ես պետք է անեմ սա Բենի համար։ Նրան սա պետք է»։ Իմ այդ միտքը կապեց Փրկչի հետ իմ հարաբերությունները Սուրբ Զատիկի հետ։

ընտանիք

Հաջորդ Սուրբ Զատիկին, հավանաբար, կաշխատեմ Հիսուսի մեկ այլ աղյուսե նկարի վրա։ Ես անպայման ուզում եմ ավելի շատ արձանիկներ բաժանել։ Ամեն դեպքում, ես կմտածեմ Քրիստոսի տառապանքի և ինձ համար կատարած Նրա քավության մասին։ Նրա շնորհիվ ես կարող եմ ապաշխարել իմ մեղքերից և մի օր վերադառնալ Նրա և Երկնային Հոր մոտ։

Ես գիտեմ, որ Փրկիչը ապրեց և մահացավ մեզանից յուրաքանչյուրի համար անհատապես, և որ Նա գիտի, թե ովքեր ենք մենք և ինչի կարիք ունենք։ Եթե իսկապես փորձենք, մենք կարող ենք օգտվել Նրա մխիթարող և փոխող զորությունից, և կարող ենք ավելի լավ մարդ դառնալ։

Հեղինակն ապրում է ԱՄՆ-ի Այդահո նահանգում: