Ինչպե՞ս կարող եմ օգնել իմ ընկերներին և ընտանիքին
Հարություն առած Հիսուս Քրիստոսը այցելեց նեփիացիներին և հրավիրեց նրանց անել մի բան, որը կծառայեր որպես օրինակ՝ թե մենք ինչ կարող ենք անել՝ որպես Նրա ժամանակակից աշակերտներ։ Նա ասել է.
«Ունե՞ք ձեր մեջ այնպիսիք, որ հիվանդ են։ … Ունե՞ք դուք կաղեր, կամ կույրեր, … կամ, որ չարչարված են ինչ-որ ձևով: Բերե՛ք նրանց այստեղ, և ես կբժշկեմ նրանց, քանզի ես կարեկցանք ունեմ ձեզ վրա» (3 Նեփի 17․7):
Ուշադրություն դարձրեք, թե ինչպես արձագանքեցին վաղեմի աշակերտները։
«Ողջ բազմությունը … գնաց առաջ՝ իրենց հիվանդներով … և բոլոր նրանց հետ, որոնք չարչարված էին ինչ-որ ձևով. և նա բժշկեց նրանցից ամեն մեկին» (3 Նեփի 17․9):
Ես գիտեմ, որ Հիսուս Քրիստոսը ապրում է, և որ Նա բարեսիրտ Բժշկողն է։ Երբ արձագանքենք մեր ընկերներին ու ընտանիքին Նրա մոտ բերելու հրավերին, Նա կբժշկի նրանց Իր ձևով։
«Եվ նրանք բոլորը՝ և՛ նրանք, ովքեր բժշկվել էին, և՛ նրանք, ովքեր առողջ էին, վար խոնարհվեցին նրա ոտքերի մոտ և երկրպագեցին Նրան» (3 Նեփի 17․10):
Եկեք յուրաքանչյուրս գանք Քրիստոսի մոտ՝ այս Սուրբ Զատիկի տոնաշրջանում մարդկանց բերելով Նրա մոտ։
Սիրով՝
Շոն Ռ. Դիքսոն
Երիտասարդ տղամարդկանց գերագույն նախագահության երկրորդ խորհրդական