Եկ, հետևիր ինձ
Ելք 12
Մեր Զատիկը․ հաղորդությունը
Հին Զատիկի և մեր շաբաթական հաղորդության միջև կա ընդհանուր կապ։
Նկարները՝ Ալիսա Թալենթի
Նախքան հին իսրայելացիները կկարողանային դուրս գալ Եգիպտոսի գերությունից, նրանց ասվեց հնազանդվել Տիրոջ հատուկ հրահանգներին, որպեսզի կործանիչ հրեշտակը խնայեր նրանց կամ անցներ նրանց կողքով (տես Ելք 12)։ Եգիպտոսից հեռանալուց հետո իսրայելացիները ամեն տարի նշում էին մի տոն, որը կոչվում էր Զատիկ, որպեսզի հիշեին, թե ինչպես Տերը ազատեց Իր ուխտյալ ժողովրդին։
Իր մահկանացու կյանքի վերջին շաբաթվա ընթացքում Հիսուս Քրիստոսը մասնակցեց Զատիկի ընթրիքին։ Այժմ մենք այդ ընթրիքը կոչում ենք Վերջին ընթրիք։ Փրկիչն օգտագործեց այդ առիթը՝ ներկայացնելու հաղորդության արարողությունը, որին մենք այժմ մասնակցում ենք ամեն շաբաթ։ (Տես Մատթեոս 26.26-28, Ղուկաս 22.19-20, Վարդապետություն և Ուխտեր 20․77, 79)։
Ահա երկու ընդհանրություն առաջին Զատիկի, Տիրոջ Վերջին ընթրիքի և այսօրվա հաղորդության միջև, որոնք կօգնեն մեզ հիշել Փրկչի միջոցով մեր ազատումը։
Հացը
Զատիկ․ Յոթ օր իսրայելացիները անթթխմոր հաց էին ուտում (որը և՛ ավելի արագ է պատրաստվում, և՛ ավելի դիմացկուն է բորբոսի ու փտման հարցում):
Վերջին ընթրիքը․ Հիսուս Քրիստոսը օրհնեց, կտրեց Զատիկի անթթխմոր հացը և տվեց այն աշակերտներին։ Նա պատվիրեց նրանց ուտել այն՝ ի հիշատակ Իր մարմնի, որը, Նա գիտեր, որ շուտով պիտի խոցվեր և մահանար, բայց հարություն առներ։
Հաղորդություն․ Մենք հացի կտոր ենք ուտում՝ ի հիշատակ Հիսուս Քրիստոսի մարմնի։
Հիսուս Քրիստոսը Կյանքի Հացն է։ Նրա Հարության շնորհիվ մենք բոլորս հարություն կառնենք կատարյալ, անապական, անմահ մարմիններով։ Նա մեզ ազատում է մահից։
Գառի արյունը
Զատիկ․ Զատիկի գառը անարատ, մեկ տարեկան արու գառ էր։ Այն մորթել և նրա արյունը հավաքել էին մի ամանի մեջ։ Ամանի մեջ թաթախել էին մի փունջ զոպա (խոտաբույս)՝ արյունը տան դռան շրջանակին քսելու համար։ Սա արտաքին նշան էր, որը պիտի մատնանշեր Տիրոջ ուխտյալ ժողովրդին, որ կործանիչ հրեշտակը անցներ նրանց կողքով, և նրանք կարողանային ազատվել Եգիպտոսի գերությունից։
Վերջին ընթրիքը․ Հիսուս Քրիստոսն օգտագործեց գինին` որպես Իր արյան խորհրդանիշ։ Նա Իր աշակերտներին պատվիրեց խմել այն՝ ի հիշատակ Իր արյան, որը պիտի հեղվեր իրենց համար՝ մեղքերի թողության համար և որպես նոր ուխտի խորհրդանիշ։
Հաղորդություն․ Մենք ջուր ենք խմում՝ ի հիշատակ Հիսուս Քրիստոսի արյան։
Հիսուս Քրիստոսը Աստծո Գառն է։ Նրա արյունը թափվեց, երբ Նա տառապեց մեր մեղքերի և թուլությունների համար։ Նրա արյունը՝ Նրա զոհաբերությունը, մաքրում է մեզ։ Նա մեզ ազատում է մեղքից։