Երիտասարդներին զորացնելու համար
Ինչպե՞ս ավելի շատ կենտրոնանամ Փրկչի վրա Սուրբ Զատիկի տոնաշրջանում
Երիտասարդներին զորացնելու համար, մարտ 2026


Հարցեր և պատասխաններ

«Ինչպե՞ս ավելի շատ կենտրոնանամ Փրկչի վրա Սուրբ Զատիկի տոնաշրջանում»

երիտասարդ տղա

«Ես ջանք եմ գործադրում կենտրոնանալու Փրկչի վրա՝ լսելով ոգեշնչող երաժշտություն, ավելի շատ մտածելով Նրա մասին, նայելով Նրան իմ առօրյա կյանքում և շատ աղոթելով։ Ես նույնպես սիրում եմ կարդալ սուրբ գրությունները՝ իմանալու Նրա Հարության և այն հույսի մասին, որը այն բերում է իմ կյանք»։

Մաքսվել Ռ., 16 տ․, Միսսուրի, ԱՄՆ

երիտասարդ աղջիկ

«Գտեք սուրբգրային հատվածներ, որոնք կարող եք ամեն օր կամ ամեն շաբաթ ընտանիքով կարդալ, որոնք կհիշեցնեն ձեզ Փրկչի կյանքից այս կարևոր ժամանակահատվածի մասին։ Ամեն օր փնտրեք հնարավորություններ՝ քրիստոսանման եղանակով մարդկանց ծառայելու համար»։

Ահոնիմա Ա., 15 տ․, Տոնգատապու, Տոնգա

երիտասարդ տղա

«Ես կարող եմ ավելի շատ կենտրոնանալ Քրիստոսի վրա՝ ամեն օր Նրա մասին առցանց որևէ դրվագով կիսվելով»։

Կալեբ Ֆ., 17 տ․, Արիզոնա, ԱՄՆ

երիտասարդ աղջիկ

«Կարդացեք Նրա կյանքի մասին պատմող սուրբ գրությունները, մասնավորապես՝ Նրա խաչելությանը նախորդող շաբաթվա իրադարձությունների մասին։ Իմ սիրելի պատմությունը Մատթեոս 21-27 գլուխներն են։ Սուրբ գրությունների ընթերցանությունն օգնում է ինձ ավելի մոտ զգալ իմ Փրկչին և ավելի լավ հասկանալ Նրա քավությունը»։

Գրեյս Մ., 15 տ․, Ալբերտա, Կանադա

երիտասարդ աղջիկ

«Սուրբ Զատիկը և Հիսուս Քրիստոսի քավությունը ինձ հիշեցնում են նոր սկզբի, թարմ սկզբի մասին։ Իմ առօրյան վերանայելը և նպատակներս վերագնահատելը ինձ հնարավորություն է տալիս վերակենտրոնացնել իմ կյանքը Քրիստոսի վրա և ավելի գիտակցաբար հիշել Նրան տարվա այս հատուկ ժամանակաշրջանում»։

Լիլի Հ., 17 տ․, Կալիֆոռնիա, ԱՄՆ