Ծանոթացեք
Ֆաբիո Պ․
16 տարեկան, Զալցբուրգ, Ավստրիա
Լուսանկարը՝ Էշլի Լարսենի
Սուրբ Զատիկին մենք սովորաբար հավաքվում ենք ամբողջ ընտանիքով՝ մոտ 30-40 հոգով։ Երբ փոքր էի, անհամբեր սպասում էի ձվերով ու շոկոլադով զամբյուղին։ Եվ դա իսկապես զվարճալի էր։ Բայց այս տարիքում ես ավելի շատ կենտրոնանում եմ Զատիկի նշանակության վրա։
Եկեղեցում մենք շատ ենք խոսում Սուրբ Զատիկի մասին։ Եվ սուրբ գրությունների ուսումնասիրության ժամանակ ես ավելի շատ կենտրոնանում եմ այն բանի վրա, ինչ տեղի ունեցավ Սուրբ Զատիկին։ Ես մտածում եմ Հիսուս Քրիստոսի մասին, թե Նա ինչ է արել մեզ համար, և ավելի ամուր կապ եմ զգում Նրա հետ։
Իմ սիրելի սուրբ գրության հատվածը 3 Նեփի 15․9 է։ Այն ասում է. «Ահա, ես եմ օրենքը և լույսը։ Նայեք ինձ, և համբերեք մինչև վերջ, և դուք կապրեք. քանզի նրան, որ համբերում է մինչև վերջ, ես հավերժական կյանք կտամ»:
Եթե շարունակ ձգտեմ ճիշտն ընտրել կյանքում, ինչպես այժմ անում եմ, ապա կկարողանամ վերադառնալ Նրա մոտ և ունենալ հավերժական կյանք։