Երիտասարդներին զորացնելու համար
Սուրբ Զատիկի մշտական ազդեցությունը
Երիտասարդներին զորացնելու համար, մարտ 2026


Սուրբ Զատիկի մշտական ազդեցությունը

Դարձրեք Զատիկը հույսի տոնաշրջան՝ ավելի մոտենալով Փրկչին։

զբաղված երիտասարդներ՝ ժամացույցի ներսում

Նկարները՝ Թոբի Նյուսոմի

Առաջին Զատիկի կիրակի օրը, երբ Մարիամ Մագդաղենացին և ուրիշ կանայք այցելեցին Քրիստոսի գերեզմանը, հրեշտակները նրանց ասացին. «Նա այստեղ չէ, որովհետև հարություն առավ» (Մատթեոս 28.6): Այս լուրը այնքան մեծ հույս բերեց Նրա աշակերտներին՝ Նրա խաչելությանը ականատես լինելու հուսահատությունից հետո։

Ամենալավ լո՞ւրը Այդ լուրն այժմ էլ արդի է։ Քրիստոսը այժմ էլ հարություն է առած։ Նա այժմ էլ հաղթանակած է մահվան և մեղքի հանդեպ։ Եվ Նրա Հարությունից բխող հույսը այժմ էլ հասանելի է ձեզ՝ ոչ միայն Սուրբ Զատիկին, այլև՝ միշտ։

Զատիկը միակ օրը չէ, երբ կարող եք նշել Հարությունը։ Փորձեք այս առաջարկներից մի քանիսը՝ Սուրբ Զատիկը և Փրկչի Քավության ու Հարության տոնը դարձնել հույսի և ուրախության մի ամբողջ տոնաշրջան։

Ուսումնասիրեք Փրկչի կյանքը

Սուրբ գրությունները հզոր գործիք են, որոնք օգնում են ձեզ անձամբ ճանաչել Հիսուս Քրիստոսին և ամրապնդել ձեր հավատքը Նրա հանդեպ։ Սուրբ Զատիկի տոնաշրջանում դուք կարող եք կենտրոնացնել ձեր սուրբ գրությունների ուսումնասիրությունը Նրա կյանքի վերջին շաբաթվա կամ, որպես հարություն առած աշխարհի Փրկիչ, Ամերիկա կատարած Նրա այցի վրա։ Այս հզոր պատմությունների ընթերցումը կօգնի ձեզ զգալ Փրկչի սերը ձեր հանդեպ և ավելի լավ հասկանալ Նրա Քավությունն ու Հարությունը։

Եթե համոզված չեք, թե որ հատվածների վրա կենտրոնանալ, կարող եք հետևել Եկ, հետևիր ինձ գրքի Սուրբ Զատիկի ուսումնական ուղեցույցին կամ ChurchofJesusChrist.org կայքում հրապարակված այլ ուսումնական ուղեցույցներին։

Մասնակցեք տաճարային աշխատանքին

Քրիստոսի հաղթանակը մահվան նկատմամբ և այն գիտակցումը, որ մենք նույնպես հարություն կառնենք, «մարդկությանը տրված բոլոր լուրերից ամենափառահեղն է»։ Նրա Քավության և Հարության շնորհիվ մեր ընտանիքները կարող են հավերժական լինել, և մեր բոլոր նախնիները հնարավորություն կունենան սրբազան ուխտեր կապելու։

Դուք կարող եք տոնել Հիսուս Քրիստոսի Հարությունը և շարունակել հոգևոր բանտում գտնվողների համար արվող Նրա փրկագնման գործը (տես Ա Պետրոս 3․18–20)՝ կատարելով ընտանեկան պատմության և տաճարային աշխատանք։ Տաճարում կատարած ձեր ծառայությունը թույլ է տալիս այդ հոգիներին նույնպես ստանալ Քրիստոսի Քավության բոլոր օրհնությունները։

Ծառայեք մարդկանց, ինչպես Քրիստոսը կծառայեր

Հիսուս Քրիստոսը բարձրացրել և ծառայել է մարդկանց Իր մահկանացու ծառայության ողջ ընթացքում՝ նույնիսկ խաչի վրա գտնվելու ժամանակ։ Դուք կարող եք պատվել Նրա օրինակը՝ ծառայելով ձեր շրջապատի մարդկանց այնպես, ինչպես Նա կաներ։ Նույնիսկ բարության պարզ արարքները, ինչպիսիք են՝ հաճախ ժպտալը, ուրիշներին իսկապես լսելը և տնային գործերում օգնելը, կարող են ստեղծել քրիստոսանման սիրո մթնոլորտ։ Երբ ծառայում եք մարդկանց, դուք և նրանք կարող եք զգալ Սուրբ Զատիկի տոնաշրջանի հույսն ու բարությունը։

Մտածված ընդունեք հաղորդությունը

Փրկիչն Ինքը հաստատեց մի ավանդույթ, որը լավագույնս կօգնի ձեզ հիշել Նրան՝ հաղորդությունը։ Հաղորդություն ընդունելը ցույց է տալիս, որ դուք պատրաստ եք «միշտ հիշել նրան և պահել նրա պատվիրանները», և Իր հերթին, Նա խոստանում է, որ դուք «Նրա Հոգին միշտ [ձեզ] հետ կունենաք» (Վարդապետություն և Ուխտեր 20․77)։ Դա զորավոր խոստում է։ Երբ դուք ամեն շաբաթ ընդունում եք հաղորդությունը, կարող եք զգալ այդ խոստման ճշմարտությունը Սուրբ Զատիկին և առհասարակ միշտ։

Հաղորդությունն ընդունելիս փորձեք խորհել Հիսուս Քրիստոսի ծառայության, Քավության և Հարության մասին։ Անկեղծ աղոթեք և փորձեք մտածել այն մասին, թե ինչպես է Նրա զոհաբերությունը օրհնել անձամբ ձեզ։

Հղում

  1. Dallin H. Oaks, Facebook, Jan. 2, 2025, facebook.com/dallin.h.oaks.