Երիտասարդների ձայները
Ուղևորություն դեպի տաճար
Նկարը՝ Քեյթլին Բադջի
Կար մի ժամանակ, երբ ես մոտ վեց տարի չէի կարողանում գնալ տաճար։ Այդ տարիները իմ կյանքի ամենամռայլ պահերն էին, քանի որ այդ ընթացքում կորցրեցի նաև մայրիկիս։ Ես ուզում էի գնալ տաճար, բայց այն տնից մոտ մեկ ժամվա ճանապարհ էր, և ես ո՛չ տրանսպորտի գումար ունեի, ո՛չ էլ կար մեկը, ով ինձ կտաներ այնտեղ։
Հետո, անցյալ տարի, ես կանչվեցի որպես Երիտասարդ կանանց դասարանի նախագահ։ Երբ Երիտասարդ կանանց ղեկավարը խնդրեց ինձ օգնել իրեն տարեկան միջոցառումները պլանավորելու հարցում, ես նրան ասացի, որ առաջին բանը, որ մենք պետք է անենք, դասարանով տաճար գնալն է։ Երբ ես սա հայտարարեցի երիտասարդ կանանց, նրանք շատ ոգևորվեցին։ Նրանցից մեծ մասի համար դա առաջին տաճարային այցն էր լինելու։ Ես շատ աղոթեցի և ծոմ պահեցի՝ պատրաստվելով ուղևորությանը։ Ես չէի ցանկանում, որ որևէ բան խափանվեր։
Տաճարում ես ինձ թեթևացած զգացի ամեն բեռից։ Ես ինքս ինձ խոստացա ավելի հաճախ այցելել տաճար։ Դա այնքան գեղեցիկ փորձառություն էր և օրհնություն։ Ես այնքան ոգևորված էի, որ իմ երիտասարդ ընկերների հետ մասնակցում էինք մեր Երկնային Հոր մեծ աշխատանքին։
Ես գիտեմ, որ տաճարը Տիրոջ սուրբ տունն է, որտեղ կատարվում են սրբազան արարողություններ։ Այնտեղ մենք կարող ենք աղոթքով մեր սիրտը բացել Երկնային Հոր առաջ, և Նա Իր ժամանակին կշտկի ամեն ինչ, կլցնի մեզ սիրով և կտա մեզ հավիտենական խաղաղություն։ Ես գիտեմ, որ երբ մենք նայենք Քրիստոսին, կտեսնենք այն հրաշքները, որոնց կարիքը ունենք։ Մենք մեր Երկնային Հոր սիրելի զավակներն ենք, և Նա մեծ աշխատանք ունի մեզ համար՝ հավաքելու Իսրայելը վարագույրի երկու կողմերում։
Փրեշըս Կ., 17 տարեկան, Աբիա նահանգ, Նիգերիա
Սիրում է լսել երաժշտություն, երգել և նոր ընկերներ ձեռք բերել։