Երիտասարդներին զորացնելու համար
Պարտադիր չէ, որ պրոֆեսիոնալ լինենք
Երիտասարդներին զորացնելու համար, մարտ 2026


Պարտադիր չէ, որ պրոֆեսիոնալ լինենք

Բոլորը կարող են ոգեշնչվել, անկախ այն բանից «տաղանդավոր» են, թե՝ ոչ։

երիտասարդները ցուցադրում են իրենց տաղանդները

Նկարները՝ Getty Images-ի

Շատերս ունեցել ենք արվեստի կամ որևէ այլ հիանալի գործ տեսնելու փորձ, երբ մտածել ենք. «Կցանկանայի կարողանալ անել դա, բայց բավարար տաղանդ չունեմ»։

Ձեր սիրելի գործերից շատերն իսկապես ստեղծվել են բնատուր տաղանդ ունեցող մարդկանց կողմից։ Բայց դուք կզարմանաք, թե ինչ հաճախ է լինում, երբ սովորական մարդը ոգեշնչված գաղափար է ունենում։

Եկեղեցու՝ վերջերս թողարկած նոր հիմներից մեկը՝ “Let Easter Anthems Ring”, գրվել է մի վերջին օրերի սրբի՝ Լարի Ա. Հիլլերի կողմից։ Նա պրոֆեսիոնալ գրող էր և խմբագիր (այժմ թոշակառու), բայց ոչ երգահան։ Նա անգամ ճանաչված երգիչ կամ երաժիշտ չէր։

Նա պարզապես երաժշտություն սիրող և ոգեշնչված գաղափար ունեցող մարդ էր։

Տարիներ առաջ, երբ ծառայում էր որպես ծխի երգչախմբի ղեկավար, եղբայր Հիլլերը փորձեց նոր բառեր գրել իր հայտնաբերած հին երաժշտության համար։ Նրան դուր եկավ այդ փորձառությունը, և նա հարցրեց Եկեղեցում աշխատող իր ընկերներից մեկին՝ արդյոք նա գիտի որևէ այլ երաժշտություն, որը նոր բառերի կարիք ունի։ Կինը նրան ցույց տվեց 1800-ականներին գրված մի օրհներգի մեղեդի։

Եղբայր Հիլլերն ասել է. «Այդ երաժշտությունը լսելիս, այս խոսքերն անմիջապես եկան մտքիս. ‘Rise up, ye Saints, rejoice’ («Քաջալերվեք, սրբեր, և ուրախացեք»)։ Ապա ես մտահղացում ունեցա, թե ինչպիսին պետք է լիներ ընդհանուր տեքստը, և այն պետք է լիներ՝ ցնծության երգ Փրկչի մասին։

Այդ հիմնը հրատարակվել է Ensign ամսագրում 2012 թվականին։ Այն ուներ չորս տուն և Հիսուս Քրիստոսի Քավության մասին էր։ «Այն կենտրոնանում է այս պնդման վրա՝ «դուք կրկին կտեսնեք ձեր մտերիմներին. հարություն է լինելու»,- ասել է եղբայր Հիլլերը։ Երբ Եկեղեցին նոր հիմներ ստեղծելու կոչ արեց, եղբայր Հիլլերին խնդրեցին, որ իր երգի բառերը ուղղի հատկապես Սուրբ Զատիկի առիթին։

Երգի տողերից շատերը փոխելու արդյունքում, չնայած առաջին տողը՝ “Rise up, ye Saints, rejoice,” մնաց անփոփոխ, եղբայր Հիլլերը ստացավ եռատուն հիմն՝ “Let Easter Anthems Ring” («Թող ղողանջեն Սուրբ Զատիկի օրներգերը»)։ Դուք կարող եք երգել այն հաղորդության ժողովին՝ այս Զատիկի տոնաշրջանում։

Արդյո՞ք եղբայր Հիլլերը ոգեշնչված էր խոսքերը գրելիս։

«Խոնարհեցնող է այդպես ասելը»,- ասել է նա։ «Բայց այո՛։ Եղել են պահեր, երբ զգացել եմ, թե ինչպես են խոսքերը գալիս միտքս։ Դա գոհացնող է և ներքուստ ուրախացնող։ Ես հաճախ եմ զգում այդ ուրախության արձագանքը, երբ վերընթերցում եմ մի բան, որը մի պահի հատկապես հուզել էր ինձ։ Միայն դա արդեն վերականգնում է վկայության այդ զգացողությունները։ Դա գրեթե նույնն է, ինչ այդ փորձառությունը վերապրելը»։

Մարդիկ, հավանաբար, կսիրեն այդ օրհներգը, բայց կարծես դրանից ամենաշատ օգուտ ունեցողը (ուշադրություն՝) … նա է, ով գրել է այն։ Մեր տաղանդների և ոգեշնչված գաղափարների օգտագործումը օրհնում է ոչ միայն ուրիշներին, այլև՝ մեզ։