Երիտասարդներին զորացնելու համար
Ես կարող եմ բոլորին հրավիրել
Երիտասարդներին զորացնելու համար, մարտ 2026


Երիտասարդների ձայները

Ես կարող եմ բոլորին հրավիրել

երիտասարդները՝ Զատիկի ձվերի որսի ժամանակ

Նկարը՝ Քեյթլին Բադջի

Ավետարանով ընկերներիս հետ կիսվելիս ես լարվում եմ, բայց դա ինձ նաև ուրախացնում և ոգևորում է։ Ամեն տարի մեր տանը Զատիկի ձվերի որս ենք անում։ Մենք հրավիրում ենք միսիոներներին և մեր ընկերներին, ովքեր Եկեղեցու անդամ չեն։

Ես նաև հաճախ հրավիրում եմ ընկերներիս եկեղեցի կամ երիտասարդական միջոցառումներին։ Միայն մեկ ընկեր է եկել միջոցառման, և ոչ ոք դեռ չի եկել եկեղեցի։ Բայց ես շարունակում եմ հրավիրել նրանց, որպեսզի նրանք կարողանան ավելի մոտենալ Աստծուն և կրկին ապրել Նրա հետ։ Ինձ ուրախացնում է մարդկանց ծառայելը՝ հրավիրելով նրանց գալ Քրիստոսի մոտ։

Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն ու Քավիչն է, Աստծո Գառը և Բարի Հովիվը։ Ես գիտեմ, որ մենք կկարողանանք կրկին ապրել Աստծո հետ, եթե հետևենք Նրան։

երիտասարդ տղա

Ակոնի Ք., 13 տարեկան, Հավայի, ԱՄՆ

Սիրում է սպորտով զբաղվել, վազել և կառուցելու խաղեր խաղալ։