Անձնական բացահայտում
Կարո՞ղ եմ Եկեղեցու լավ անդամ լինել նույնիսկ այն դեպքում, երբ հարցեր ունեմ։
Վերջերս տեսա, թե ինչպես իմ ավագ քույրերն ու եղբայրները տարբեր ճանապարհներ ընտրեցին։ Եղբայրս պատրաստվում էր միսիա ծառայել։ Մյուս կողմից, քույրս ընդհանրապես հեռանում էր Եկեղեցուց։ Նրա որոշումը շփոթեցնող էր ինձ համար․ ես որոշ ժամանակ չգիտեի, թե ինչպես վերաբերվեմ դրան։
Ես հասկացա, որ իմ հավատքը ես չէի ընտրել․ դա մի բան էր, որի հետ մեծացել էի։ Ես պետք է անձամբ պարզեի, թե իրականում ինչին եմ հավատում։ Ես հավատում էի ավետարանին, որովհետև այն ճշմարիտ էր, թե՞ որովհետև դա այն ամենն էր, ինչ ինձ երբևէ սովորեցրել էին։ Եվ կարո՞ղ եմ արդյոք Եկեղեցու լավ անդամ լինել նույնիսկ այն դեպքում, երբ հարցեր ունեմ։
Ես դիմեցի սուրբ գրություններին նոր վճռականությամբ։ Ես սկսեցի կարդալ՝ մտքումս ունենալով հարցեր, փնտրելով պատասխաններ և հասկացողություն։ Ես հասկացա, որ իմ համոզմունքների մասին հարցեր տալը չէր նշանակում, որ կորցնում եմ հավատքս։ Փոխարենը՝ դա նշանակում էր, որ ես կարող էի կառուցել ավելի խոր, ավելի անձնական հիմք։
Վկայություն կերտելը մեկանգամյա իրադարձություն չէ. դա ողջ կյանքի ընթացքում շարունակվող գործընթաց է՝ հարցեր տալու, որոնելու և վերահաստատելու միջոցով։ Ես զգացել եմ Հոգու վկայությունը, որ ավետարանը ճշմարիտ է, բայց ես նաև ունեցել եմ ժամանակներ, երբ ինձ զգացել եմ Աստծուց հեռու։ Հավատքն անփոփոխ չէ. դա մի բան է, որը մենք պետք է ամեն օր սնուցենք աղոթքի, սուրբ գրությունների ուսումնասիրության և ծառայության միջոցով։
Եկեղեցում մեծանալը ինձ հիմք է տվել, բայց ինձնից է կախված դրա վրա կառուցելը։ Երբ մենք շարունակենք դիմել Տիրոջը, Նա կամրապնդի մեր հավատքը և կօգնի մեզ կողմնորոշվել կյանքի անորոշությունների մեջ։
Հեղինակն ապրում է Կանզասում (ԱՄՆ)։