Երիտասարդներին զորացնելու համար
Անկում․ Ադամն ու Եվան
Երիտասարդներին զորացնելու համար, հունվար 2026


Պատմություններ Հին Կտակարանից

Անկում Ադամն ու Եվան

Մովսես 2–4, Ծնունդ 2–3

Անկում․ Ադամն ու Եվան

Ներբեռնեք PDF

Նկարները՝ Քեթի Դոքրիլի

Նրանց պատմությունը

Պարտեզը

Ադամն ու Եվան ապրում էին Եդեմի պարտեզում՝ մի գեղեցիկ պարտեզ, որտեղ նրանք չէին զգա ո՛չ ցավ, ո՛չ դժվարություններ, ո՛չ մահ կամ ուրախություն։ Նրանք կարող էին նաև վայելել Աստծո ներկայությունը։

Գայթակղությունը

Երկնային Հայրը պատվիրեց նրանց երեխաներ ունենալ և չուտել «բարին ու չարը գիտենալու ծառի» պտուղը։ Սատանան գայթակղեց Ադամին ու Եվային, որպեսզի ուտեն պտուղը։

Ընտրությունը

Եվան ու Ադամը որոշեցին ճաշակել պտուղը: Նրանք ստիպված կլինեին լքել պարտեզը և Աստծո ներկայությունը, անցնել դժվարությունների միջով և, ի վերջո, մահանալ։ Բայց նրանք նաև կկարողանային ուրախություն ունենալ, պահել երեխաներ ունենալու Աստծո պատվիրանը և առաջադիմել դեպի հավերժական կյանք։

Ծրագիրը

Սկզբում Ադամն ու Եվան թաքնվեցին։ Սակայն Երկնային Հոր ծրագրի մասին սովորելով՝ նրանք իմացան, որ իրենց ընտրությունը թույլ էր տալիս Երկնային Հոր զավակներին գալ երկիր։ Նրանք իմացան, որ Երկնային Հայրը կուղարկի Հիսուս Քրիստոսին՝ փրկելու իրենց (և մեզ) մեղքից ու մահից։

Ձեր պատմությունը

Ադամի ու Եվայի նման, դուք ապրում եք դժվարությունների և գայթակղությունների աշխարհում, և երբեմն կարող եք թաքնվել կամ վախենալ։ Բայց Հիսուս Քրիստոսի շնորհիվ դուք կարող եք ապաշխարել և փոխվել։ Մի օր դուք հարություն կառնեք և կկարողանաք վերադառնալ ու ապրել Նրա հետ։