Երիտասարդներին զորացնելու համար
Հոր ծրագրի թանկագին խոստումները
Երիտասարդներին զորացնելու համար, հունվար 2026


Հոր ծրագրի թանկագին խոստումները

Մեր հոգիները պետք է լցվեն երախտագիտությամբ, երբ մենք խորհում ենք Աստծո՝ մեզ համար նախատեսված մեծ ծրագրի մասին։

մեծ խարույկի մոտ գտնվող երիտասարդը կամրջի երկու ծայրերը կապում է իրար

Նկարները՝ Ալիսա Փիթերսենի

Երկնային Հոր ծրագիրը նկարագրում է «ամենամեծ ու պատվական խոստումները» (տես Բ Պետրոս 1․3–4) և ճշմարտությունները, որոնք սահմանում են մեր հավերժական ինքնությունն ու նպատակը։

Ինչպես բացատրվել է «Ընտանիք․ հայտարարություն աշխարհին» հռչակագրում, «Մարդկային էակները՝ տղամարդիկ և կանայք, բոլորն արարվել են Աստծո պատկերով։ Յուրաքանչյուրը երկնային ծնողների կողմից սիրված հոգևոր որդին կամ դուստրն է, և, որպես այդպիսին, յուրաքանչյուր ոք ունի աստվածային բնույթ և ճակատագիր»։

Երկնային Հայրը մեզ խոստանում է, որ եթե մենք հետևենք Նրա ծրագրին և Նրա Սիրելի Որդու օրինակին, պահենք պատվիրանները և հավատքով համբերենք մինչև վերջ, մենք «կունենա[նք] հավերժական կյանք, պարգև, որը մեծագույնն է Աստծո բոլոր պարգևներից» (Վարդապետություն և Ուխտեր 14.7):

Աստծո գործը կենտրոնացած է Նրա զավակների առաջընթացի և վեհացման վրա։ Նրա ծրագրի յուրաքանչյուր մասը նախատեսված է մեզ օրհնելու համար, քանի որ «հոգիների արժեքը մեծ է Աստծո աչքում» (Վարդապետություն և Ուխտեր 18․10

Հոր ծրագիրը

Նախաերկրային խորհրդի ժամանակ Երկնային Հայրն Իր հոգևոր զավակներին ներկայացրեց Իր ծրագիրը նրանց հավերժական առաջընթացի և երջանկության համար։ Նա ասաց, որ մեզ կուղարկի երկիր՝ մեզ փորձելու, տեսնելու, թե արդյոք մենք հնազանդ կլինենք Իրեն և կարժանանանք «[մեր] գլխին փառք [ավելանալուն] հավիտյանս հավիտենից» (Աբրահամ 3.24-26):

Եվ ապա Նա ասաց․ «Ո՞ւմ ուղարկեմ: Եվ մեկը՝ Մարդու Որդու նման, պատասխանեց. Ահա ես, ինձ ուղարկիր: Եվ մեկ ուրիշը պատասխանեց և ասաց․ Ահա ես, ինձ ուղարկիր: Եվ Տերն ասաց. Ես կուղարկեմ առաջինին:

Եվ երկրորդը բարկացավ, … և այդ օրը շատերը հետևեցին նրան» (Աբրահամ 3․27–28):

Ներկայացվեց միայն մեկ ծրագիր՝ Հոր ծրագիրը։ Մեր Երկնային Հայրը չհարցրեց «Ի՞նչ անենք»։ Նա չփնտրեց կարծիքներ և չխնդրեց խորհուրդներ կամ առաջարկներ։ Նրա հարցի էությունը կենտրոնացած էր այն բանի վրա, թե ով պետք է ուղարկվի Իր ծրագրի պայմաններն ու դրույթները կատարելու համար։

երկիրը արևի, լուսնի և աստղի հետ

Լյուցիֆերը չներկայացրեց մի ծրագիր, որը մերժվեց նախաերկրային խորհրդի մասնակիցների մեծամասնության կողմից։ Նա ապստամբեց։ Նա փորձեց ոչնչացնել մարդու կամքի ազատությունը, բայց ցած գցվեց, և «դարձավ Սատանա, … դևը, բոլոր ստերի հայրը, որ խաբի և կուրացնի մարդկանց, և գերության տանի նրանց իր կամքով» (տես Մովսես 4.1, 3–4): Հպարտությունը, ամբարտավանությունը և եսասիրությունը դրդեցին նրան ապստամբել Հոր ծրագրի դեմ։

երիտասարդ տղա, Հիսուս Քրիստոսը և փրկության ծրագիրը

Հոր ծրագիրը և Փրկչի ավետարանը

Ծրագիրը նկարագրում է Հոր և Որդու գործերը, որոնք հավերժական կյանքի օրհնությունները հասանելի են դարձնում ողջ մարդկությանը։

Հիսուս Քրիստոսի ավետարանն այն միջոցն է, որով մենք ստանում ենք Աստծո ծրագրում խոստացված օրհնությունները, այսինքն՝ վարդապետությունը, սկզբունքները, արարողությունները և ուխտերը, որոնց մենք պետք է հավատանք և հետևենք։ «Չկա ոչ մի ուրիշ անուն երկնքի տակ տրված, բացի այս Հիսուս Քրիստոսից … որի միջոցով մարդ կարող է փրկվել» (2 Նեփի 25.20): Իսկապես, Տեր Հիսուս Քրիստոսն է «ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը. ոչ ոք Հոր մոտ չի գա, եթե ոչ [Նրանով]» (Հովհաննես 14.6, շեշտադրումն ավելացված է):

գիրք, որի ներսում պատկերված է փրկության ծրագիրը

Ծրագրի վերնագրերը Մորմոնի Գրքում

Մենք կարևոր ճշմարտություններ ենք սովորում՝ բացահայտելով և ուսումնասիրելով Հոր ծրագրի բազմաթիվ տարբեր վերնագրերը Մորմոնի Գրքում. ևս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին։ Օրինակ, դիտարկենք հետևյալ ընտրված վերնագրերը.

Այս տիտղոսներից յուրաքանչյուրը մեզ օգնում է ավելի հստակ հասկանալ Հոր ծրագրի թանկարժեք խոստումները և հարստացնում է մեր պատկերացումները մահկանացու կյանքի նպատակների և իմաստի մասին։

Հատկանշական է, որ Մորմոնի Գրքում Աստծո ծրագրի համար ամենահաճախ օգտագործվող վերնագիրը («փրկագնման ծրագիր») կենտրոնանում է մեղքից և մահից փրկագնման վրա, որը հնարավոր է դարձել Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով (տես Ալմա 12․25,, 33․22):

Ճանապարհը պատրաստված է

Մեր հոգիները պետք է լցվեն երախտագիտությամբ, երբ մենք խորհում ենք Աստծո մեծ ծրագրի մասին։ Նրա ծրագրի մասին գիտելիքը տալիս է թանկագին հեռանկար, ավելացնում է մեր ուրախությունը և զորացնում մեզ՝ հաղթահարելու մեր մարտահրավերներն ու դժվարությունները։

Երկնային Հայրը շատ է ցանկանում, որ մենք վերադառնանք տուն՝ Իր մոտ։ Նա հրավիրում և խոստանում է օրհնություններ, բայց երբեք չի ստիպում, չի հարկադրում կամ չի սահմանափակում Իր կողմից մեզ տրված բարոյական ազատ կամքի կիրառումը։ Մենք պետք է գործենք և ընտրենք վերադառնալ Նրա մոտ՝ հետևելով Նրա Սիրելի Որդու օրինակին։

«Ճանապարհը պատրաստված է, և եթե մենք կամենանք նայել, մենք կարող ենք ապրել հավիտյան» (Ալմա 37․46, շեշտադրումն ավելացված է):

Ես ուրախությամբ վկայում եմ, որ Երկնային Հայրն Իր զավակների համար ստեղծված աստվածային ծրագրի հեղինակն է։ Հիսուս Քրիստոսը մեր Քավիչն ու Փրկիչն է։ Եվ որպես Նրա վերջին օրերի Առաքյալներից մեկը՝ ես վկայում եմ, որ Նա է իսկապես «ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը» (Հովհաննես 14․6, շեշտադրումն ավելացված է)։