Երիտասարդների ձայները
Ինչ սովորեցի տատիկիս կորցնելուց հետո
Նկարը՝ Քեյթլին Բադջի
Տատիկիս կորուստն ինձ համար մարտահրավեր էր։ Մենք շատ մտերիմ էինք։ Ես իսկապես վշտացած էի։ Ես զգացի, որ այն հույսը, որի կարիքն ունեի, անհետացել էր։
Նրա մահից առաջ ես իրականում ամուր վկայություն չունեի Հիսուս Քրիստոսի ավետարանի վերաբերյալ։ Ես հույսս դնում էի ուրիշների վկայությունների վրա։ Բայց վշտի այդ առաջին շաբաթվա ընթացքում ես մասնակցեցի կրոնի դասի, որտեղ ուսուցիչը սովորեցնում էր Հիսուս Քրիստոսի Քավության և Հոր փրկության ծրագրի մասին։ Ես հասկացա, որ կրկին կկարողանամ տեսնել տատիկիս։ Մենք կարող ենք վերամիավորվել հաջորդ կյանքում տաճարային արարողությունների միջոցով։
Դա զորացրեց իմ վկայությունը: Ես սկսեցի ավելի շատ կենտրոնանալ իմ Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի վրա և ավելին սովորել Նրա ավետարանի մասին։ Այժմ ես պատասխաններ եմ փնտրում սուրբ գրությունների և Եկ, հետևիր ինձ ձեռնարկի միջոցով։ Ես սիրում եմ լսել համաժողովի ելույթները, հատկապես մարգարեի՝ նախագահ Ռասսել Մ. Նելսոնի ելույթը։ Մինչ լսում եմ ելույթները, ապավինում սուրբ գրություններին, աղոթում, խորհում և խնդրում Սուրբ Հոգու առաջնորդությունը, իմ վկայությունը կարող է ամրանալ։
Սեմինարիան նաև օգնել է ինձ սովորել մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի մասին և ձգտել նմանվել Նրան, քանի որ ես գործել եմ հավատքով, նայել եմ իրերին հավերժության տեսանկյունից և փնտրել եմ լրացուցիչ գիտելիքներ նշանակված աղբյուրների միջոցով։
Վստահեք Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին։ Ապավինեք ոչ միայն ձեր սեփական գիտելիքներին, այլև Նրանց։ Նրանք կարող են օգնել և առաջնորդել մեզ ցանկացած փորձության կամ նեղության մեջ, որին մենք կարող ենք բախվել։
Սյուզան Ք., 17 տարեկան, Կենտրոնական շրջան (Ֆիջի)
Սիրում է նկարել, ձեռագործ աշխատանքներ, գունազարդել, դիզայն, պատմություն սովորել և բասկետբոլ խաղալ։