2026 թ․ Երիտասարդների թեմա
Եկ Ինձ հետ
2026 թ․ Երիտասարդների թեմատիկ երգ
2026 թ․ Երիտասարդների թեմատիկ երգի տեսահոլովակում նկարահանվել են երիտասարդներ Աֆրիկայի տարբեր երկրներից։
Երբ դժվար է կյանքը քո,
Եվ ոտքերդ՝ հոգնաբեկ,
Կենդանի ջրի աղբյուրը
Սիրտը քո կբժշկի։
Տեսնում ես մեր Փրկչին դու,
Նա է լույսը ուղղորդող։
Նա կանչում է քեզ Իր մոտ։
Արդ, դու
[Կրկներգ․]
Եկ Ինձ հետ,
Եվ Ես հանգիստ կբերեմ քեզ միշտ,
Եկ Ինձ հետ
Եվ հրաշքներ կտեսնես։
Ձեռքս բռնիր,
Երբ սիրտդ թախիծն է պատում,
Եկ Ինձ հետ,
Եվ Ես կգամ քեզ հետ։
Նա մեզ փնտրում, գտնում է
Ամայի վայրերում։
Մոլորված հոգիներին
Սեր, գութ, խինդ պարգևում։
Երբ մենք քայլենք Նրա հետ,
Կորով, ուժ մեզ կտա։
Նա կանչում է քեզ Իր մոտ։
[Կրկներգ․]
Եկ Ինձ հետ,
Եվ Ես հանգիստ կբերեմ քեզ միշտ,
Եկ Ինձ հետ
Եվ հրաշքներ կտեսնես։
Ձեռքս բռնիր,
Երբ սիրտդ թախիծն է պատում,
Եկ Ինձ հետ,
Եվ Ես կգամ քեզ հետ։
Քայլեք Փրկչի հետ
Դժվար ժամանակնե՞ր են ձեր կյանքում։ Սկսում եք ինչ-որ նոր, հետաքրքիր կամ գուցե մի փոքր վախեցնող բա՞ն։
Դուք երբեք ստիպված չեք լինի այս ամենի միջով միայնակ անցնել։
Ձեր Փրկիչը՝ Հիսուս Քրիստոսը, կքայլի ձեզ հետ՝ անկախ նրանից, թե ինչի կհանդիպեք։
Նա հրավիրում է ձեզ քայլել Իր հետ։