Երիտասարդներին զորացնելու համար
Հաղորդության աղոթք կակազող տղայի կողմից
Երիտասարդներին զորացնելու համար, հունվար 2026


Երիտասարդների ձայները

Հաղորդության աղոթք կակազող տղայի կողմից

երիտասարդ տղամարդը հաղորդության սեղանի մոտ

Նկարը՝ Քեյթլին Բադջի

Ես խոսքի խանգարում ունեմ, որի պատճառով կակազում եմ տարբեր իրավիճակներում, այդ թվում՝ հաղորդությունը օրհնելիս։ Սկզբում դա իսկական մարտահրավեր էր։ Ես նույնիսկ մտածեցի այլևս չօրհնել հաղորդությունը։

Բայց ես սկսեցի աղոթել Երկնային Հորը։ Ես շարունակ աղոթում էի՝ խնդրելով Նրա օգնությունը։ Ես վկայում եմ, որ Նա լսում է մեր աղոթքները։ Որոշ ժամանակ անց ես սկսեցի ավելի քիչ կակազել։

Երբեմն ես դեռ կակազում եմ, բայց Փրկիչն օգնում է ինձ հաղթահարել այս մարտահրավերը։ Գեթսեմանիի պարտեզում Իր տառապանքի միջոցով Նա հասկանում է, թե ինչ եմ զգում այս իրավիճակում։

Ես բախվում եմ այս խնդրին նաև դպրոցում։ Սկզբում դժվար էր, որովհետև մարդիկ ծիծաղում էին ինձ վրա։ Բայց ես զգացի Փրկչի սերն իմ կյանքում։ Նա մխիթարեց ինձ և օգնեց։

երիտասարդ տղա

Դանիել Ս․ Ա., 17 տարեկան, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա

Սիրում է խաղալ բասկետբոլ, օրհնել հաղորդությունը և անցկացնել ընտանեկան երեկոներ։