Երիտասարդներին զորացնելու համար
«Ինչպե՞ս կարող եմ լավագույնս կիսվել ավետարանի «պտուղներով» ուրիշների հետ, որպեսզի նրանք տեսնեն, թե որքան կարևոր է այն ինձ համար»
Երիտասարդներին զորացնելու համար, հունվար 2026


Հարցեր և պատասխաններ

«Ինչպե՞ս կարող եմ լավագույնս կիսվել ավետարանի «պտուղներով» ուրիշների հետ, որպեսզի նրանք տեսնեն, թե որքան կարևոր է այն ինձ համար»

երիտասարդ տղա

«Ապրեք ավետարանով այնպես, որ անկասկած տարբերվեք։ Եթե ուրիշները տեսնեն, որ դուք փորձում եք ապրել ձեր համոզմունքների համաձայն, նրանց դա կհետաքրքրի։ Սա կատարյալ ժամանակ է՝ կիսվելու ձեր վկայությամբ, Քրիստոսի հանդեպ ձեր սիրով և նրանով, թե որքան երջանիկ է ավետարանը ձեզ դարձնում։

Միգել Ա., 17 տարեկան, Աստուրիա (Իսպանիա)

երիտասարդ կին

«Ավետարանի պտուղներից մեկն ուրախությունն է։ Կիսվեք Քրիստոսում գտած ուրախությամբ՝ պարզապես ժպտալով և ծառայելով ուրիշներին, ինչպես Հիսուսը կաներ։ Երբ մարդիկ հարցնեն, թե ինչպես է անցել ձեր շաբաթավերջը, կիսվեք եկեղեցում ունեցած ձեր փորձառություններով, որպեսզի օգնեք նրանց տեսնել, թե որքան կարևոր է Հիսուս Քրիստոսը ձեզ համար»։

Էլիզա Ս., 16 տարեկան, Վիքլոու (Իռլանդիա)

երիտասարդ տղա

«Ես կարող եմ մարդկանց հրավիրել եկեղեցի, որպեսզի նրանք իրենց աչքով տեսնեն բարին»։

Քալ Լ., 11 տարեկան, Տեխաս (ԱՄՆ)

երիտասարդ կին

«Ես այնքան շատ օրհնություններ եմ ստանում Փրկչի Քավության միջոցով, որ կյանքս լցվում է ուրախությամբ։ Երկնային Հոր ներկայությունը մխիթարում է ինձ և վստահություն տալիս՝ կիսվելու այդ ուրախությամբ։ Իմ պարգևներն ու օրհնություններն ուրիշների հետ կիսելը, անշուշտ, նրանց ցույց կտա, թե որքան կարևոր է ավետարանն ինձ համար»։

Մարիատա Մ., 16 տարեկան, Տուամասագա (Սամոա)

երիտասարդ կին

«Ավետարանով արդյունավետորեն կիսվելու առաջին քայլը՝ ըստ դրա ապրելն է, թե՛ տանը և թե՛ շրջապատում։ Մարդիկ կարող է չցանկանան լսել, թե ինչ եք ասում, բայց նրանք կտեսնեն, թե ինչ եք անում, և դա հզոր վկայություն է»։

Էստեյսի Մ., 19 տարեկան, Պարաիբա (Բրազիլիա)

երիտասարդ կին

«Ես կարող եմ լավագույնս կիսվել ավետարանի «պտուղով» ուրիշների հետ՝ լավ օրինակ լինելով նրանց համար և հրավիրելով միջոցառումների»։

ՄաքԼեյն Բ․, 15 տարեկան, Կալիֆորնիա (ԱՄՆ)