Ծանոթացեք
Էնավե Հ․
17 տարեկան, Տահիտի (Ֆրանսիական Պոլինեզիա)
Լուսանկարը` Ստեֆանի Սայեբի
Ծնողներս ամուսնալուծվեցին, և դա ցավալի իրադարձություն էր, որն ինձ մեծ տառապանք պատճառեց։ Ինձ համար շատ դժվար էր, որովհետև չէի ուզում, որ նրանք բաժանվեն, բայց ես Քրիստոսի մեջ գտա ինձ անհրաժեշտ մխիթարությունը։ Դա իսկական հոգևոր փրկօղակ էր։
Այդ դժվարին ժամանակներում ես զորություն գտա Քրիստոսի խոսքերում։ Իմ ծնողներից և առաջնորդներից ստացած դասերն օգնեցին ինձ կենտրոնացած մնալ Նրա ուսմունքների վրա։ Ավետարանը դարձավ մի ամրոց, որտեղից ես կարող էի ուժ ստանալ՝ ուժ, որն անհրաժեշտ էր հավատքս պահելու համար՝ չնայած ընտանեկան փոթորիկներին։
Այսօր ես շարունակում եմ ուրախություն գտնել ավետարանի և տաճարային փորձառությունների միջոցով։ Ես ուզում եմ ավելին իմանալ Քրիստոսի մասին։ Ես ուզում եմ Նրան ավելի լավ ճանաչել և, ամենակարևորը, հետևել Նրան։ Ես վկայություն ունեմ, որ Քրիստոսն է առաջնորդում մեր ճանապարհը, և որ Նա կօգնի մեզ կենտրոնացած մնալ Իր վրա՝ չնայած փորձություններին։