Նոր տարի
Հունվար ամիսն է։ Նոր տարի: Նոր սկիզբ։
Գուցե դուք նպատակ սահմանեք այս նոր տարվա համար։ Ոմանք ընտրում են բառերով ներկայացնել իրենց մտադրությունները գալիք տարվա համար։ Այս տարի ամբողջ աշխարհի երիտասարդները կկենտրոնանան սուրբգրային նույն հատվածի վրա՝ Մովսես 6․34, «Քայլիր ինձ հետ»։ Սա հրավեր էր՝ տրված Ենովք մարգարեին։
Երբ Ենովքը ճամփորդում էր երկրով մեկ, Աստծո Հոգին հանգչեց նրա վրա։ Ապա Տերը խոսեց նրա հետ։ Նա ուսուցանեց նրան Իր երջանկության ծրագրի մասին, որը կյանքին նպատակ և իմաստ կտար։ Երբ Տերն ավարտեց Իր ծրագրի նկարագրությունը, Նա Ենոքին հրավեր հղեց. «Քայլիր ինձ հետ»։
Այս նոր տարվա ընթացքում գուցե դուք կփնտրեք երջանկություն, նպատակ և իմաստ։ Դուք կարող եք դասեր քաղել Ենովքի պատմությունից և հրավիրել Տիրոջը այս տարի ձեր ճանապարհորդության մասը կազմել։
Դուք կարող եք ձեր ընտությամբ քայլել Նրա հետ։ Դա անելով՝ դուք կօրհնվեք։
Լավ տարի է լինելու։
Սիրով՝
Էմիլի Բելլ Ֆրիման
Երիտասարդ կանանց գերագույն նախագահ