Նոր դասարան, նոր հնարավորություններ
Տեղափոխվում եք նոր դասարան կամ քվորո՞ւմ։ Ահա մի քանի բան, որոնք պետք է ակնկալեք։
Նկարները՝ Սինտա Ֆոշի
Նոր տարվա սկիզբը հաճախ մեծ փոփոխություններ է բերում, այդ թվում՝ հնարավոր է, որ եկեղեցում տեղափոխվեք մեկ այլ դասարան կամ քվորում։ Անկախ նրանից՝ դուք հեռանում եք Երեխաների միությունից, ընդունվում եք Սփոփող միություն կամ երեցների քվորում, թե պարզապես տեղափոխվում եք Երիտասարդ կանանց հաջորդ դասարան կամ Ահարոնյան քահանայության քվորում, ահա երեք բան, որ պետք է ակնկալեք։
1. Նոր մարդիկ
Գուցե ձեզ վախ ներշնչի դասարանում տարիքով ավելի մեծերի հետ լինելը, բայց դուք ավելի շատ ընդհանրություններ ունեք, քան կարող եք պատկերացնել։ Դուք բոլորդ Հիսուս Քրիստոսի աշակերտներ եք, որ փորձում եք հետևել Նրան։ Դասարանի փոփոխությունը հնարավորություն է՝ լսելու նոր մտքեր ձեզանից տարբեր փորձ ունեցող մարդկանցից, և հնարավորություն է նոր ընկերներ ձեռք բերելու համար։
2․ Նոր միջոցառումներ
Երիտասարդ տղամարդկանց և երիտասարդ կանանց ծրագրերը զվարճալի են: Դուք կարող եք ունենալ այլ երիտասարդների հետ կապվելու նոր եղանակներ, ներառյալ դասարանի և քվորումի միջոցառումները և ճամբարները։ Երբ 14 տարեկան դառնաք, կարող եք նաև ունենալ ԵԶՀ համաժողովներ, պարահանդեսեր և սեմինարիա։
Որպես չափահաս երիտասարդ՝ դուք կարող եք հաճախել ինստիտուտ և ձեր Սփոփող միության, երեցների քվորումի կամ երիտասարդ ամուրիների ծխի կամ հավաքատեղիի կողմից պլանավորված միջոցառումներին։
3․ Նոր արտոնություններ
Մինչ մեծանում եք, դուք ավելի շատ հնարավորություններ եք ունենում ծառայելու Եկեղեցում, օրինակ՝ կատարելով մահացածների համար մկրտություններ, օրհնելով հաղորդությունը կամ ձեր կոչումներում ծառայելով (ներառյալ սպասավորության հանձնարարությունը): Օգտվեք հոգևոր աճի այս հնարավորություններից, նաև տեսեք, թե ինչպես են դրանք ամրապնդում ձեր կապը Երկնային Հոր, Հիսուս Քրիստոսի և այն մարդկանց հետ, ում դուք ծառայում եք։
Երբ անցում եք կատարում նոր դասարան, հիշեք, որ «ամենքդ մեկ եք Հիսուս Քրիստոսով» (Գաղատացիներին 3․28)։ Երբ եկեղեցում ձեր փորձառությունը կենտրոնացնեք Նրա շուրջ, Նա կօգնի ձեզ ուրախություն գտնել՝ անկախ նրանից, թե որտեղ եք գտնվում։