Երիտասարդներին զորացնելու համար
Ինչո՞ւ են սուրբ գրությունները խոսում երկրի արարման մասին։
Երիտասարդներին զորացնելու համար, հունվար 2026


Նշանակետին

Ինչո՞ւ են սուրբ գրությունները խոսում երկրի արարման մասին

երիտասարդ կին

Արարումը, հեղինակ՝ Էննի Հենրի Նեյդեր

Սուրբ Գրքերը խոսում են արարման մասին, որպեսզի մենք իմանանք դրա նպատակը, այլ ոչ թե դրա մեջ ներառված գործընթացները։

Երբ Մովսեսը խնդրեց Տիրոջը․ «ասա ինձ այս երկրի … և նաև երկինքների վերաբերյալ», Տերն ասաց. «Սա է իմ գործը և իմ փառքը՝ իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը» (Մովսես 1․ 36, 39

Երբ Տերն Աբրահամին սովորեցրեց արարման մասին, Նա նրան ցույց տվեց երկնային խորհուրդը, որտեղ հավաքվել էին Աստծո հոգևոր զավակները։ Աբրահամը տեսավ, թե ինչպես նախաերկրային վիճակում Հիսուս Քրիստոսը բացատրեց.

«Մենք կիջնենք ներքև, քանզի մի տարածություն կա այնտեղ, և մենք կվերցնենք այս նյութերից և կստեղծենք մի երկիր, որի վրա սրանք կկարողանան բնակվել.

Եվ դրանով մենք նրանց կստուգենք, որպեսզի տեսնենք, թե արդյոք նրանք կանեն այն ամենը, ինչ Տերը՝ իրենց Աստվածը, կպատվիրի նրանց․

… և նրանք, ովքեր կպահեն իրենց երկրորդ վիճակը, նրանց գլխին փառք կավելացվի հավիտյանս հավիտենից» (Աբրահամ 3.24-26

Աստծո անսահման և փառահեղ արարումները, այդ թվում՝ այս երկիրը, Նրա ծրագրի մասն են կազմում՝ օգնելու մեզ՝ Իր զավակներին, ստանալ փրկություն և վեհացում։

Հղում

  1. Տես «Արարում» հոդվածը «Թեմաներ և հարցեր» բաժնում՝ Ավետարանի գրադարան։