2024
Սուրբ գրություններ` հավատքի հիմքը
Նոյեմբեր 2024


Կիրակի ցերեկային նիստ

Սուրբ գրություններ` հավատքի հիմքը

Հատվածներ

պաստառ

Ներբեռնեք PDF

Ես և կինս` Մերին, վերջերս մի վերնաշապիկ տեսանք, որի վրա կային մի գրքի պատկեր և մի ուղերձ, որն ասում էր. «Գիրք. բնօրինակ ձեռքի սարք»: …

Լինի ձեռքի, թե թվայնացված, Սուրբ Աստվածաշունչը և Մորմոնի Գիրքը. Եվս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին հաղորդում են հոգևոր առաջնորդություն և ուսուցում Հիսուս Քրիստոսի` աշխարհի Փրկչի կողմից: …

Ինչպես նշեցի, տպավորված էի բնօրինակ ձեռքի սարքի` գրքի գաղափարով: Այնուամենայնիվ, ես գիտակցում եմ համացանցի աներևակայելի նշանակությունն այսօրվա աշխարհում: … Համացանցը հզոր գործիք է ավետարանն ուսումնասիրելու համար: Բազմաթիվ մարդիկ աշխարհում այսօր ընկերների հետ կիսվում են սուրբ գրություններով` օգտագործելով տեխնոլոգիաները: …

Սուրբ գրություններն ուսուցանում են մեզ օգտագործել դատողություն և լինել իմաստուն բոլոր բաներում: Համացանցը կարող է օգտագործվել ինչպես դրական ձևով, այնպես էլ՝ կործանարար: …

… Մի դիտեք անբարոյական, անազնիվ կամ անարդար նյութեր: … Լցրեք ձեր կյանքը դրական, արդարակյաց գաղափարներով, եղեք ուրախ, զվարճացեք, բայց խուսափեք հիմարությունից: Կա տարբերություն: … Ամենից առաջ, կանոնավոր կերպով ընկղմվեք Մորմոնի Գրքի մեջ, որը Հոգին կբերի ձեր կյանք և կօգնի ձեզ տարբերել ճշմարիտը սխալից:

Իմ խորհուրդն է նրանց, ովքեր ինչ-որ ձևով հեռացել են ուխտի արահետից, որ վերադառնան դեպի սուրբ գրությունները, մարգարեական առաջնորդությունը, տանն ավետարանի սկզբունքներին հետևելը և դեպի հոգևոր երաժշտությունը: Յուրաքանչյուր հոգի թանկ է Տիրոջ համար: Մենք ունենք ձեր կարիքը: Տերը ձեր կարիքն ունի, իսկ դուք ունեք Նրա կարիքը: Դուք միշտ ողջունելի կլինեք: