2024
Թաղենք մեր ապստամբության զենքերը
Նոյեմբեր 2024


Շաբաթ ցերեկային նիստ

Թաղենք մեր ապստամբության զենքերը

Հատվածներ

պաստառ

Ներբեռնեք PDF

Ապստամբությունը կարող է լինել ակտիվ կամ պասիվ: …

Աստծո դեմ ապստամբության ավելի նենգ ձևը, թերևս, պասիվ տարբերակն է՝ անտեսել Նրա կամքը մեր կյանքում։ Շատերը, ովքեր երբեք դա չեն համարի ակտիվ ապստամբություն, կարող են դեռևս հակադրվել Աստծո կամքին և խոսքին, հետամուտ լինելով իրենց սեփական ուղուն՝ առանց հաշվի առնելու աստվածային առաջնորդությունը: …

Սրերը և այլ զենքերը, որոնք թաղեցին դարձի եկած լամանացիները, ապստամբության զենքեր էին՝ դրանց օգտագործման նպատակի պատճառով: Այդ նույն զենքերը, որոնք նրանց որդիների ձեռքում էին և օգտագործվում էին ընտանիքի և ազատության պաշտպանության համար, ամենևին էլ ապստամբության զենքեր չէին Աստծո դեմ: …

Նմանապես, մեր կյանքում կան բաներ, որոնք կարող են լինել չեզոք կամ նույնիսկ բնականորեն լավ, բայց օգտագործվելով սխալ ձևով, դառնում են «ապստամբության զենքեր»: …

… Եթե Աստծո հանդեպ մեր սերը և Նրան մեր ողջ զորությամբ, մտքով և ուժով ծառայելու վճռականությունը դառնա այն չափանիշը, որով մենք դատում ենք ամեն ինչ և կայացնում մեր բոլոր որոշումները, մենք թաղած կլինենք մեր ապստամբության զենքերը: Քրիստոսի շնորհով Աստված կների մեր մեղքերն ու անցյալի ապստամբությունները և կվերացնի այդ մեղքերի ու ապստամբությունների արատը մեր հոգիներից: …

Մեր ապստամբության զենքերը թաղելը տանում է դեպի յուրահատուկ երջանկություն։ … Թող որ մենք շատ, շատ խորը թաղենք Աստծո դեմ ապստամբության ցանկացած տարր մեր կյանքում և փոխարինենք այն պատրաստակամ սրտով ու պատրաստակամ մտքով: