Կիրակի ցերեկային նիստ
Տեր Հիսուս Քրիստոսը կրկին կգա
Հատվածներ
Տերն իսկապես արագացնում է Իր աշխատանքը:
Ինչո՞ւ ենք մենք տաճարներ կառուցում նման աննախադեպ արագությամբ: Ինչո՞ւ: Որովհետև Տերը մեզ պատվիրել է դա անել: Տաճարի օրհնությունները օգնում են հավաքել Իսրայելը վարագույրի երկու կողմերում: Այս օրհնությունները նաև օգնում են պատրաստել մի ժողովուրդ, որը կօգնի նախապատրաստել աշխարհը Տիրոջ Երկրորդ Գալուստին: …
Ահա իմ խոստումը ձեզ. յուրաքանչյուր մարդ, ով սրտանց կփնտրի Հիսուս Քրիստոսին, կգտնի Նրան տաճարում:…
Ես հասկացել եմ, որ ամենակարևոր հարցը, որին մենք յուրաքանչյուրս պետք է պատասխանենք, սա է. Ո՞ւմ կամ ինչի՞ համար ես կտամ իմ կյանքը։
Հիսուս Քրիստոսին հետևելու իմ որոշումը ամենակարևոր որոշումն է, որ ես երբևէ կայացրել եմ: … Այն նաև օգնել է ինձ դիմակայել կյանքի փոթորիկներին: …
Ես հորդորում եմ ձեզ ամեն շաբաթ ժամանակ հատկացնել՝ ձեր մնացած կյանքի համար, որպեսզի մեծացնեք ձեր հասկացողությունը Հիսուս Քրիստոսի Քավության մասին: …
Հիսուս Քրիստոսն Իր վրա է վերցրել ձեր մեղքերը, ձեր ցավերը, ձեր վշտերն ու ձեր թուլությունները։ Պետք չէ, որ դուք միայնակ կրեք դրանք։ …
Այժմ ոչ վաղ է, ոչ էլ ուշ, որ դուք դառնաք Հիսուս Քրիստոսի բարեպաշտ աշակերտը:
Լավագույնը դեռ առջևում է, իմ սիրելի եղբայրներ և քույրեր, քանի որ Փրկիչը կրկին գալիս է։ Լավագույնը դեռ առջևում է, քանի որ Տերն արագացնում է Իր աշխատանքը: Լավագույնը դեռ առջևում է, քանի որ մեր սիրտն ու կյանքը մենք ամբողջովին դարձնում ենք դեպի Հիսուս Քրիստոսը: