Կիրակի ցերեկային նիստ
«Ահա, ես եմ լույսը, որը դուք պետք է բարձր պահեք»
Հատվածներ
Փրկիչը չի բացակայում մեր մահկանացու ճամփորդություններից: … Ամեն անգամ Իր մաքուր սիրով ու ողորմությամբ Նա աջակցում է մեզ, երբ մենք դիմակայում ենք կյանքի մարտահրավերներին։ …
Այդ սերն ակնհայտ է, երբ մենք աջակցում ենք միմյանց Նրա աշխատանքում:
Գերագույն համաժողովի ժամանակ մենք հաստատում ենք` մեր ապրող մարգարեին և Առաջին Նախագահությանը, Տասներկու Առաքյալների Քվորումին, Բարձրագույն իշխանություններին և Եկեղեցու պաշտոնյաներին: Հաստատել նշանակում է` բարձրացնել մեկ այլ անձնավորության, մեր ուշադրությունը կենտրոնացնել նրանց վրա, հավատարիմ լինել նրանց վստահությանը, գործել ըստ նրանց խոսքերի։ Նրանք խոսում են Տիրոջ ոգեշնչումով, նրանք հասկանում են ընթացիկ խնդիրները, հասարակության բարոյական անկումը և Հոր ծրագիրը ձախողելու հակառակորդի ավելացող ջանքերը: Երբ բարձրացնում ենք մեր ձեռքը, մենք մեր աջակցությունն ենք առաջարկում ոչ միայն այդ պահին, այլև մեր առօրյա կյանքի ընթացքում։ …
… Մենք բարձր ենք պահում Տիրոջ լույսը, երբ ամուր կառչում ենք մեր ուխտերից, և երբ մենք աջակցում ենք մեր ապրող մարգարեին, մինչ նա հաղորդում է Աստծո խոսքը։ …
Մարգարեին բարձր պահելը սուրբ գործ է։ Մենք հանգիստ չենք նստում մեր տեղում, այլ ակտիվորեն պաշտպանում ենք նրան, հետևում նրա խորհրդին, ուսուցանում նրա խոսքերը և աղոթում նրա համար: …
Եղբայրներ և քույրեր, մենք պետք է ավելի շատ բարձրացնենք և ավելի քիչ տրտնջանք, ավելի շատ պահենք Տիրոջ խոսքը, Նրա ուղիները և Նրա մարգարեին։ …
… Երբ մենք հաստատում ենք մեր մարգարեին, մենք վկայում ենք, որ նա կանչված է մեր Փրկչի կողմից, ով «լույսն [է] … աշխարհի»։