Շաբաթ առավոտյան նիստ
Ապրեք ձեր արտոնությունների համաձայն
Հատվածներ
Քահանայության արարողությունները և ուխտի խոստումները թույլ են տալիս Աստծուն սրբացնել մեզ, այնուհետև հրաշքներ գործել մեր կյանքում: Բայց դա ինչպե՞ս է տեղի ունենում:
Նախ, որպեսզի արարողությունը դրսևորի Աստծո զորությունը մեր կյանքում, այն պետք է կատարվի Աստծո Որդու կողմից տրված իշխանությամբ: …
Երկրորդ, մենք պարզապես ուխտի խոստումներ չենք տալիս, մենք պետք է պահենք դրանք: …
Մինչ Մարգարե Ջոզեֆին ուսուցանվում էր բանալիների, կոչումների, արարողությունների մասին և թե ինչպես սատարել քահանայության ծառայությանը, Տերն Ինքը, Իր մարգարեի միջոցով, հայտնություն տվեց Էմմային: …
Եթե ուշադիր կարդանք բաժին 25-ը, մենք կհայտնաբերենք, որ տեղի է ունենում կարևոր առաջընթաց։ Էմման, թագավորության դուստր լինելուց, կդառնա «ընտրյալ տիկին», ի վերջո՝ թագուհի։ Ահարոնյան և Մելքիսեդեկյան քահանայության արարողությունները, զուգորդվելով ուխտի խոստումները պահելու հետ, կմեծացնեին նրա ընկերակցությունը Հոգու և հրեշտակների հետ՝ զորություն տալով նրան՝ առաջ շարժվելու կյանքում աստվածային առաջնորդությամբ: …
… Սա այն է, ինչ ես ուզում եմ, որ թագավորության յուրաքանչյուր աղջիկ հասկանա:
«Ապրեք ձեր արտոնությունների համաձայն»։
Սովորեք, թե ինչպես քահանայության արարողությունները և ուխտի խոստումները թույլ կտան Աստծո զորությանը ավելի արդյունավետ հոսել ձեր կյանք՝ գործելով ձեր մեջ և ձեր միջոցով՝ զորացնելով ու զինելով ձեզ, որ հասնեք ձեր լիարժեք նպատակին ու ներուժին: …
Աստծո զորության պարգևը հասանելի է բոլորիս։
Ամեն անգամ, երբ մենք ճաշակում ենք հաղորդությունը:
Ամեն անգամ, երբ մենք անցնում ենք տաճարի շեմը:
Սա Հանգստության օրվա կարևորագույն պահն է ինձ համար: Ահա թե ինչու եմ ես փայփայում իմ տաճարային երաշխավորագիրը։
«Նրա արարողություններում է բացահայտվում աստվածայնության զորությունը» [Վարդապետություն և Ուխտեր 84.20]: