Շաբաթ ցերեկային նիստ
Հավասարեցնել մեր կամքը Նրա կամքին
Հատվածներ
Իմ սիրելի ընկերներ, երբ մենք ընտրում ենք թույլ տալ, որ Աստված ունենա ամենազորավոր ազդեցությունը մեր կյանքում, ինքնասեր նպատակներից առավել, մենք կարող ենք առաջընթաց ունենալ մեր աշակերտության մեջ և մեծացնել մեր ընդունակությունը՝ միավորելու մեր միտքն ու սիրտը Փրկչի հետ: Մյուս կողմից, երբ մենք թույլ չենք տալիս, որ Աստծո ուսմունքները գերակայեն մեր կյանքում, մենք մենակ ենք մնում, առանց Տիրոջ ոգեշնչված առաջնորդության, և կարող ենք արդարացնել գրեթե ամեն ինչ, ինչ որ անում ենք կամ չենք անում: Մենք կարող ենք նաև արդարացումներ գտնել մեզ համար՝ անելով ամեն ինչ մեր ձևով, պարզապես ասելով, որ «ես ամեն ինչ անում եմ իմ ձևով»: …
… Թեև անձնական հանգամանքները, ինչպիսիք են` գենետիկան, աշխարհագրությունը և ֆիզիկական ու մտավոր մարտահրավերները, ազդում են մեր ճամփորդության վրա իսկապես կարևոր հարցերում, կա ներքին տարածություն, որտեղ մենք ազատ ենք ընտրելու՝ արդյոք հետևենք այն օրինակին, որը Տերը պատրաստել է մեր կյանքի համար, թե՝ ոչ: …
Որպես Քրիստոսի աշակերտներ՝ մենք ցանկանում ենք քայլել այն ուղիով, որը Նա նշել է մեզ համար Իր մահկանացու ծառայության ժամանակ: Մենք ոչ միայն ցանկանում ենք կատարել Նրա կամքը և այն ամենը, ինչը հաճելի է Նրան, այլ նաև ձգտում ենք նմանվել Նրան: …
Ես վկայում եմ ձեզ, որ Տիրոջ կամքին հետևելը մեզ հնարավորություն կտա գտնել աշխարհի ամենաթանկ մարգարիտը՝ երկնքի արքայությունը: Ես աղոթում եմ, որ յուրաքանչյուրս, մեր ժամանակին և մեր հերթին, կարողանանք ուխտյալ վստահությամբ հայտարարել մեր Երկնային Հորը և Փրկիչ Հիսուս Քրիստոսին, որ «այն, ինչ հարմար է Քեզ, հարմար է ինձ»: