Շաբաթ առավոտյան նիստ
«Սա է իմ Ավետարանը», «Սա է իմ Եկեղեցին»
Հատվածներ
Ինչպես դինամիտը առանց նիտրոգլիցերինի անուշագրավ է, Փրկչի Եկեղեցին առանձնաահատուկ է միայն այն դեպքում, եթե այն կառուցված է Նրա ավետարանի վրա: Առանց Փրկչի ավետարանի և դրա արարողությունները սպասավորելու իշխանության, Եկեղեցին բացառիկ չէ։
Առանց կիզելգուրի կայունացնող հատկության՝ նիտրոգլիցերինը լիարժեք չէր որպես պայթուցիկ: Ինչպես ցույց է տվել պատմությունը, առանց Տիրոջ Եկեղեցու, Նրա ավետարանի ըմբռնումը մարդկության կողմից նույնպես անկայուն էր` հակված վարդապետական շեղումների և ենթակա կրոնների, մշակույթների և փիլիսոփայությունների ազդեցությանը: …
Հիսուս Քրիստոսի Վեջին Օրերի Սրբերի Եկեղեցին ապահովում է հասանելիություն Աստծո զորությանը, որովհետև այն լիազորված է Նրա կողմից` ինչպես Քրիստոսի վարդապետությունը ուսուցանելու, այնպես էլ ավետարանի փրկող և վեհացնող արարողությունները մատուցելու համար: Փրկիչը փափագում է ներել մեր մեղքերը, օգնել մեզ հասնել Իր զորությանը և փոխակերպել մեզ: Նա տառապեց մեր մեղքերի համար և ուզում է ողորմել մեզ այն պատժից, որին մենք հակառակ դեպքում կարժանանայինք: Նա կամենում է, որ մենք սուրբ դառնանք և կատարելագործվենք Իրենում: …
Ես հրավիրում եմ լիովին նվիրվել Փրկչին, Նրա ավետարանին և Նրա Եկեղեցուն: Երբ անեք այդ, դուք կգտնեք, որ Փրկչի ավետարանի և Նրա Եկեղեցու համադրությունը զորություն է բերում ձեր կյանք: Այդ զորությունը շատ ավելի մեծ է, քան դինամիտը։ Այն կպայթեցնի ձեր ճանապարհի ժայռերը և կփոխակերպի ձեզ Աստծո արքայության ժառանգորդի: Եվ դուք «կլցվեք այդ ուրախությամբ, որն անասելի է և փառքով լեցուն» [Հելաման 5․44]։