2024
Մեր փրկագնման ուրախությունը
Նոյեմբեր 2024


Շաբաթ երեկոյան նիստ

Մեր փրկագնման ուրախությունը

Հատվածներ

պաստառ

Ներբեռնեq PDF

Ապաշխարությունը թույլ է տալիս մեզ զգալ Աստծո սերը և ճանաչել ու սիրել Նրան այնպես, ինչպես այլապես չէինք կարող։ …

Ես գիտեմ, որ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսը հզոր է փրկելիս։ …

Երբեմն դուք կարող եք զգալ, որ անհնար է փրկագնվել, որ գուցե դուք բացառություն եք Աստծո սիրո և Փրկչի քավիչ զորության համար, ձեր արարքների կամ այն բանի պատճառով, ինչի դեմ պայքարում եք։ Ես վկայում եմ, որ դուք Վարդապետի հասանելիությունից հեռու չեք։ …

Երբ մենք ապրում ենք մեր ուխտերով, Տերը կարող է մեզ տալ անհրաժեշտ օգնությունն ու զորությունը՝ ճանաչելու և հաղթահարելու մեր թուլությունները, այդ թվում՝ հպարտության հոգևոր մակաբույծը: …

… Բուժման և օգնության մեր կարիքը բեռ չէ Նրա համար, այլ հենց Նրա գալու պատճառը: …

Մեր Երկնային Հայրը և Փրկիչը տեսնում են ձեզ: Նրանք գիտեն ձեր սիրտը: Նրանք հոգ են տանում այն ամենի մասին, ինչը թանկ է ձեզ համար, այդ թվում՝ ձեր սիրելի մարդկանց մասին: …

Եթե պայքարում եք մի իրավիճակի դեմ, որը կարծում եք, որ մինչ այժմ պետք է հաղթահարեիք, մի հանձնվեք։ Համբերատար եղեք ձեր հանդեպ, պահեք ձեր ուխտերը, հաճախ ապաշխարեք, անհրաժեշտության դեպքում փնտրեք ձեր ղեկավարների օգնությունը և հնարավորինս կանոնավոր կերպով գնացեք Տիրոջ տուն: Լսեք և ուշադրություն դարձրեք հուշումներին, որոնք Նա ուղարկում է ձեզ: Նա չի հրաժարվի ձեզ հետ ունեցած Իր ուխտի հարաբերություններից: …

Հիսուս Քրիստոսի շնորհիվ ամեն օրը հույսով և հնարավորություններով լի նոր օր է։